Երանելի Բեատրիչեն (նկար)

Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկար

«Beata Beatrix» (Երանելի Բեատրիչեն), անգլիացի նկարիչ-պրեռաֆայելիտ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը, ստեղծվել է 1864-1870 թվականներին։

Երանելի Բեատրիչեն
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի[1]
տարի1872
բարձրություն66 սանտիմետր[2]
լայնություն86,4 սանտիմետր[2]
ստեղծման երկիր Իտալիա
ուղղությունՊրեռաֆայելիտներ
ժանրդիմապատկեր
նյություղաներկ[2] և կտավ[2]
գտնվում էԹեյթ Բրիտանիա[1]
հավաքածուԹեյթ, Լոնդոնի ազգային պատկերասրահ և Թեյթ Բրիտանիա
հիմնական թեմաԲեատրիչե
կայք
Ծանոթագրություններ
 Beata Beatrix Վիքիպահեստում

Ստեղծման պատմությունը

խմբագրել

Ծանր տանելով կնոջ մահը՝ Ռոսսետտին թողեց տունը Չետեմ փլեյսում, որտեղ նա ապրել էր Էլիզաբեթի հետ։ Նա տեղափոխվեց Թյուդոր հաուս (Չելսի)։ Այստեղ մի քանի տարի անց նորից անցավ նկարելուն և ի հիշատակ Էլիզաբեթի ստեղծեց նկար, որի կերպարի համար վերցրեց Դանթեի «Նոր Կյանք»-ի Բեատրիչեին։ Նա Բեատրիչեին նկարել է մահվան պահին։ Ինքը Ռոսսետտին իրեն կապում է Դանթեի սգի հետ։

Նկարի սյուժեն

խմբագրել

Այս նկարն արմատապես տարբերվում է Ռոսսետտիի նկարներին բնորոշ զգացմունքային կանանցից։

Արևային ժամացույցը իրենից ներկայացնում է անցնող ժամանակը, երկու կերպարները՝ ետևի պլանում, սիրո հրեշտակն է ձեռքին բոցավառվող սրտով և հենց ինքը՝ Ռոսսետտին։ Բեատրիչեի ափի մեջ մահվան լուրը հայտնող թռչունն է, որը կակաչը դնում է ափի մեջ (Սիդդալը մահացել է ափիոնի մեծ քանակի դոզայից)։

Կարգավիճակը կյանքի և մահվան, երկրային և երկնային հոգիների միջև, հետագայում դառնում է նկարիչ-սիմվոլիստների ուսումնասիրության գլխավոր առարկան։ Ոչ ճշգրտված ուրվագծերով պատկերները հիշեցնում է Ջուլիա Մարգարետ Կամերոնի լուսանկարները, ումից էլ Ռոսսետին ոգեշնչվել է։ Հենց նկարն արդեն հիշեցնում է Կամերոնի «Call, I follow, I follow, let me die!» լուսանկարը, որը նվիրված է Ալֆրեդ Թենիսոնի բանաստեղծությանը։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Лоранс де Кар. Прерафаэлиты: Модернизм по-английски. — М.: АСТ, 2002, с.107 ISBN 5-17-008099-9

Արտաքին հղումներ

խմբագրել