Ֆաննի Կորնֆորտ (անգլ.՝ Fanny Cornforth, հունվարի 3, 1835(1835-01-03), Steyning, Horsham, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - 1906, Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), բնորդուհի, տնտեսուհի։

Ֆաննի Կորնֆորտ
Դիմանկար
Ծնվել էհունվարի 3, 1835(1835-01-03)
ԾննդավայրSteyning, Horsham, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել է1906
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունբնորդ
 Fanny Cornforth Վիքիպահեստում

Դանթե Գաբրիել Ռոսսետտիի սիրուհին։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Սուսեքսում՝ դարբնի ընտանիքում, իսկական անունը Սառա Կոքս (անգլ.՝ Sarah Cox) է[1]։ Ռոսսետտիի հետ ծանոթացել է 1858 թվականին՝ դառնալով նրա մոդելը և սիրուհին Էլիզաբեթ Սիդալի բացակայության ժամանակ։

Երբ 1860 թվականին Սիդալը վերադարձել է, Ռոսսետտիին ամուսնացել է նրա հետ, ի պատասխան՝ Կորնֆորտը ամուսնացել է մեխանիկ Տիմոթի Հյուզի (անգլ.՝ Timothy Hughes) հետ, բայց նրանք իրար հետ երկար չեն ապրել։

Էլիզաբեթ Սիդալի մահվանից հետո 1862 թվականին տեղափոխվել է Ռոսսետտիի մոտ որպես տնային տնտեսուհի, և նրանց հարաբերությունները տևել են մինչև մահ[2]։ Միևնույն ժամանակ նկարիչը կապ է ունեցել Ջեյն Մորիսի հետ, որը ամուսնացած էր Ուիլյամ Մորիսի հետ, այդ պատճառով սիրավեպը հարկ է եղել գաղտնի պահել։

Ինչ վերաբերվում է Կորնֆորտին, նրա հարաբերությունները Ռոսսետտիի հետ ոչ մեկի համար գաղտնիք չէր։ Նա ծագումով աղքատ սոցիալական խավից էր և նրա անկրթությունն ու կոպիտ արտասանությունը ցնցում էին նկարչի ընկերներին[2]։ Ժամանակի ընթացքում Կորնֆորտը խիստ ավելացրել է քաշը, ինչի համար Ռոսսետտիից ստացել է «Թանկագին փղիկ» մականունը[3]։ Բաժանման մեջ գտնվելով՝ Ռոսսետտիին նկարում և նրան էր ուղարկում փղիկներ։

Հարազատների միջամտության պատճառով Ռոսսետտիի առողջական վիճակի խիստ վատթարացումից հետո Կորնֆորտը ստիպված էր 1877 թվականին լքել նրա տունը։ 1879 թվականի նոյեմբերին ամուսնացել է Ջոն Շոթի (անգլ.՝ John Schott) հետ[3]։

Ռոսսետտիի մահվան հաջորդ տարում նա ամուսնու հետ բացել է Ռոսսետտիի պատկերասրահը, որպեսզի վաճառի իր ունեցած մի քանի նկարը։ Նրա ամուսինը մահացել է 1891 թվականին, և Կորնֆորտը մնացել է իր խոզարածի՝ Ֆրեդերիկի հետ մինչև նրա մահը՝ 1898 թվականը, որից հետո վերադարձել է Արևմտյան Սուսեքս՝ շարունակելով ապրել ամուսնու ընտանիքի հետ, մինչև որ կամքին հակառակ ուղարկվել է աշխատանքային տուն[4]։

Կյանքի վերջում տառապել է ծերունական սկլերոզից և 1907 թվականի մարտի 30-ին ընդունվել Սուսեքսի հոգեբուժարան, որտեղ 1909 թվականի փետրվարի 24-ին մահացել է թոքաբորբից[4]։

Նրա կենսագիր և արվեստի պատմաբան Կ. Ուոլքերի պնդմամբ՝ թաղվել է Չիչեստերի գերեզմանոցում և փաստաթղթերում հիշատակվում է որպես Սառա Հյուզ։ Նրա անանուն գերեզմանը, ինչպես ենթադրվում է, հայտնաբերվել է 2015 թվականին[5][6]։

Բեռն-Ջոնսը նրան օգտագործել է որպես բնորդուհի «Հույս» նկարի համար, որն անավարտ է մնացել[7]։

Նկարներում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Fanny Cornforth».
  2. 2,0 2,1 Шестаков В. П. Прерафаэлиты: мечты о красоте. — М.: Прогресс-Традиция, 2004. ISBN 5-89826-217-2.
  3. 3,0 3,1 «Center for Whistler Studies». Վերցված է 2008 թ․ փետրվարի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 Kirsty Stonell Walker (19-е марта 2015-го года). «Fanny Found».
  5. Kennedy, Maev (2015 թ․ ապրիլի 13). «From siren to asylum: the desperate last days of Fanny Cornforth, Rossetti's muse». The Guardian. 0261-3077. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
  6. silverforketiquette (2016 թ․ նոյեմբերի 2). «Whatever Happened to Fanny Cornforth?» (անգլերեն). The Victorianist: BAVS Postgraduates. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
  7. Stephanie Graham Pina (2015 թ․ օգոստոսի 24). «The bias against Fanny Cornforth» (ամերիկյան անգլերեն). Pre-Raphaelite Sisterhood. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.