Պաոլո և Ֆրանչեսկա դա Ռիմինի
«Պաոլո և Ֆրանչեսկա դա Ռիմինի» (անգլ.՝ Paolo and Francesca da Rimini), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի ջրաներկ նկարը՝ ստեղծված 1855 թվականին։ Ներկայումս աշխատանքը գտնվում է Թեյթ բրիտանական պատկերասրահի հավաքածուում։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դանթե Գաբրիել Ռոսսետտի |
տարի | 1855 |
բարձրություն | 25,4 սանտիմետր |
լայնություն | 44,9 սանտիմետր |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
նյութ | ջրաներկ և թուղթ |
գտնվում է | Թեյթ Բրիտանիա |
հավաքածու | Թեյթ և Լոնդոնի ազգային պատկերասրահ |
Ծանոթագրություններ |
Տեղեկություն նկարի մասին
խմբագրելՆկարչի իրական անունը Չառլզ Գաբրիել Դանթե Ռոսսետտի է, սակայն հիացմունքը Վերածննդի բանաստեղծ Դանթե Ալիգիերիի հանդեպ հանգեցրել է անվան փոփոխությունը Դանթե Գաբրիել Ռոսսետտիի, ինչպես նաև իր աշխատանքներում նա հաճախ է դիմել Դանթեի ստեղծագործության սյուժեներին։ Մասնավորապես, «Պաոլո և Ֆրանչեսկա դա Ռիմինի» նկարի թեման վերցված է «Աստվածային կատակերգությունից»՝ «Դժոխք» բաժին, 5-րդ երգ։ Ֆրանչեսկա դա Ռիմինին և նրա խորթ եղբայր Պաոլո Մալատեստան սիրում են միմյանց՝ չնայած որ երկուսն էլ ամուսնացած էին։ Սիրո այս ողբերգական պատմության սյուժեն հաճախ են պատկերել վիկտորյական դարաշրջանի նկարիչները, մասնավորապես՝ պրեռաֆայելիտները։
Ջրաներկն իրենից ներկայացնում է ոչ մեծ եռածալ նկար, որին բնութագրական են հնատիպությունը, Ռոսսետտիի ստեղծագործության վաղ շրջանին հատուկ միջնադարյան ոճի նմանակումը։ Նկարիչն ստեղծագործության էսքիզների վրա աշխատել է շատ տարիներ, սակայն հենց աշխատանքի վրա ժամանակը տևել է միայն մի շաբաթ։ Ջրաներկը նկարը ձեռք է բերել բրիտանացի գրող և քննադատ Ջոն Ռասկինը[1]։ Ջրաներկ նկարի եզրին առկա է «Աստվածային կատակերգությունից» իտալերեն մի քանի տող[2]։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Ash, Russell. (1995) Dante Gabriel Rossetti. London: Pavilion Books.
- Doughty, Oswald (1949) A Victorian Romantic: Dante Gabriel Rossetti London: Frederick Muller
- Fredeman, William E. (Ed.) (2002-08) The correspondence of Dante Gabriel Rossetti. 7 Vols. Brewer, Cambridge.
- Hilto, Timoth (1970). The Pre-Raphelites. London: Thames and Hudson, New York: Abrams.
- Hollander, Robert and Jean The Inferno. — Vintage Books, 2000.
- Dinah Roe: The Rossettis in Wonderland. A Victorian Family History. Haus Publishing, London 2011.
- Rossetti, D. G. The House Of Life
- Singleton, Charles S. The Divine Comedy, Inferno/Commentary. — Princeton University Press, 1970.
- Surtees, Virginia. (1971) Dante Gabriel Rossetti. 2 vols. Oxford: Clarendon Press.
- Treuherz, Julian, Prettejohn, Elizabeth, and Becker, Edwin (2003). Dante Gabriel Rossetti. London: Thames & Hudson.
- Todd, Pamela (2001). Pre-Raphaelites at Home, New York: Watson-Giptill Publications.
Արտաքին հղումներ
խմբագրել- Paolo and Francesca at Tate Britain
- The Rossetti Archive
- Birmingham Museums and Art Gallery's Pre-Raphaelite Online Resource Արխիվացված 2009-07-13 Wayback Machine
- World of Dante Multimedia website that includes gallery of images of the Paolo and Francesca episode.
- Official website of Tate Britain Արխիվացված 2012-03-04 Wayback Machine