Էլեոնորայի բազե
Էլեոնորայի բազե
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Բազեազգիներ
Ընտանիք Բազեներ
Ենթաընտանիք Բազեներ
Լատիներեն անվանում
Falco eleonorae
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




էլեոնորայի բազե [1], կամ ալետ, կամ էլեոնարայի արտույտաբազե[2] (լատ.՝ Falco eleonorae), բազեների ցեղի գիշատիչ թռչուն:

Թռչունը իր անունը ստացել է Էլեոնորա դ՚ Արբորեայի պատվին, միջնադարյան Սարդինիայի ֆեոդալական իշխանության կառավարիչներից մեկը, հայտնի է այն ժամանակվա իր մարդասիրական օրենքներով՝ պաշտպանելով մասնավորապես գիշատիչ թռչուններին:

ԲնութագիրԽմբագրել

Թռչունի երկարությունը 36-42 սմ է, թևերի բացվածքը 87-104 սմ, որը խոշոր է սովորական արտույտաբազեից: Գունավորմամբ նման է վերջինիս, բայց հանդիպում է նաև ամբողջությամբ սև: Արու բազենեների և փոքր թռչունների մոտ հանդիպում է շագանակագույն, դեղնավուն և թուխ գունավորում[3]:

Բնադրում են ոչ մեծ գաղութներով նախալեռնային շրջաններում:

Էլեոնորայի բազեները բնադրում են աշնանը, ավելի ուշ, քան Հյուսիսային կիսագնդի ցանկացած այլ թռչուն. բույնը սկսում է պատրաստել հուլիս-օգոստոս ամիսներին, ճուտերը թևակալում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Սա նրան թույլ է տալիս ձագերին կերակրել գաղթական թռչուններով, տարվա այս պահին զանգվածաբար գաղթելով Եվրոպայից Աֆրիկա: Մնացած ժամանակ Էլեոնորայի բազեն սնվում է խոշոր միջատներով:

ԱրեալԽմբագրել

Չվող թռչուն է: Բույն են դնում Միջերկրական ծովի կղզիներում, Հունաստանում (2/3 պոպուլյացիայից ավել), Խորվաթիայում, Կիպրոսում, Սարդինիա, Սիցիլիա, Մալթա, Բալեարյան կղզիներում, ինչպես նաև Ալժիրի և Թունիսի ափամերձ շրջաններում: Պոպուլիացիոն հատվածը բնադրում է Մարոկկոյի և Կանարայի ափերը ողողող Ատլանտյան ափամերձ շրջանները: Նրանց մի մասը բույն են դնում Մարոկկոյի Ատլանտյան ափին և Կանարայան կղզիներում: Ձմեռները մադագասկարում (որտեղ ձմեռում են նաև արծաթագույն արտույտաբազեի մի մասը) և Կանարայան կղզում, ինչպես նաև, հնարավոր է, հարավ-արևելյան Աֆրիկայում: Գաղթական թռչունների միգրացիոն ժամանակահատվածում այն 40 օրվա ընթացքում բռնում է 350-400 գաղթական թռչուն:

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրությունԽմբագրել

  1. Կաղապար:Книга:Пятиязычный словарь названий животных. Птицы
  2. Жизнь животных. Том 5. Птицы / Гладков Н.А., Михеев А.В.. — М.: Просвещение, 1971. — С. 195.
  3. Галушин В.М, Дроздов Н.Н., Ильичёв В.Д., Константинов В.М, Курочкин Е.Н., Полозов С.А., Потапов Р.Л, Флинт В.Е., Фомин В.Е. Фауна Мира: Птицы: Справочник. — М: Агропромиздат, 1991. — С. 90. — 311 с. — ISBN 5-10-001229-3