Իզաբելլա Ֆրանսիացի
Իզաբելլա Ֆրանսիացի (ոչ վաղ քան 1288 и ոչ ուշ քան 1296, Փարիզ - օգոստոսի 22, 1358 կամ օգոստոսի 23, 1358[1], Castle Rising, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա), որոշ դեպքերում բնորոշվում է որպես Ֆրանսիայի գայլ, եղել է Անգլիայի թագուհի որպես Էդուարդ II-ի կին և Անգլիայի ռեգենտ 1326 թվականից 1330 թվականներին: Նա Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ IV Գեղեցիկի և Նավառեի թագուհի Իոհաննա I ամենակրտսեր կենդանի մնացած երեխան է և միակ կենդանի մնացած դուստրը: Թագուհի Իզաբելլան հայտնի էր իր ժամանակներում իր գեղեցկությամբ, դիվանագիտական ունակություններով և կրթվածությամբ:
Իզաբելլա Ֆրանսիացի ֆր.՝ Isabelle de France | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ոչ վաղ քան 1288 и ոչ ուշ քան 1296 |
Ծննդավայր | Փարիզ |
Մահացել է | օգոստոսի 22, 1358 կամ օգոստոսի 23, 1358[1] |
Մահվան վայր | Castle Rising, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա |
Գերեզման | Christ Church Greyfriars |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | գահի խնամակալ |
Ամուսին | Էդուարդ II[2] |
Ծնողներ | հայր՝ Ֆիլիպ IV Գեղեցիկ[2], մայր՝ Ժաննա I Նավառացի[2] |
Զբաղեցրած պաշտոններ | գահի խնամակալ |
Երեխաներ | Էդուարդ III[2], John of Eltham, Earl of Cornwall?, Էլեանոր Վուդսթոքցի և Ջոան Թաուերցի[2] |
Isabella of France, Queen of England Վիքիպահեստում |
Իզաբելլան մեկնել է Անգլիա 12 տարեկանում[3], երբ մեծանում էր հակամարտությունը թագավորի և բարոնական խմբերի միջև: Նրա նոր ամուսիննը ամենալավ հարաբերություններն ուներ Պիրս Գավեստոնի հետ և թագուհին աջակցում էր Էդուարդին վաղ տարիներին և լավ հարաբերություններ ուներ Պիրսի հետ` օգտագործելով նաև իր հարաբերությունները Ֆրանսիայի միապետների հետ սեփական հեղինակությունը բարձրացնելու համար: Պիրսի մահից հետո 1312 թվականին բարոնների ձեռքից, Էդուարդը նոր ֆավորիտ ընտրեց ի դեմս Հյու Դեսպենսեր կրտսերի և փորձեց առավելության հասնել բարոնների նկատմամբ Դեսպենսերի պատերազմում: Իզաբելլան չկարողացավ լավ հարաբերություններ հիմնել Դեսպենսերի հետ և 1325 թվականի դրությամբ նրա ամուսնությունը Էդուարդի հետ փլուզման եզրին էր:
Ճանապարհորդելով Ֆրանսիա դիվանագիտության անվան տակ` Իզաբելլան հարաբերություններ ստեղծեց Ռոջեր Մորտիմերի հետ և երկուսով պայմանավորվեցին գահընկեց անել Էդուարդին և արտաքսել Դեսպենսեր ընտանիքին: Թագուհին վերադարձավ Անգլիա 1326 թվականին փոքր վարձկանների բանակով` արագորեն կտրելով Անգլիայի շատ տարածաշրջաններ: Թագավորի զորքերը լքեցին նրան: Իզաբելլան գահընկեց արեց Էդուարդին` դառնալով ռեգենտ, իսկ իր որդուն Էդուարդ III-ին դարձրեց ապագա թագավոր: Շատերը հավատում են, որ Իզաբելլան է կազմակերպել Էդուարդ II-ի սպանությունը: Իզաբելլայի և Մորտիմերի կառավարումը անցավ շատ ծախսատար, մասնակի այն պատճառով, որ նրանք վարում էին ցոփ ու շվայլ կյանք, բացի այդ պատերազմում էին շոտլանդացիների դեմ:
1330 թվականին Իզաբելլայի որդի Էդուարդ III-ը գահընկեց արեց Մորտիմերին` վերադարձնելով իշխանությունը և մահապատժի ենթարկելով Իզաբելլայի սիրեցյալին: Թագուհուն ձեռք չտվեց, սակայն նա չմնաց արքունիքում, չնայած հաճախ այցելում էր իր թոռնիկներին մինչև 1358 թվականը, երբ մահացավ Իզաբելլան:
Վաղ կյանք և ամուսնություն. 1295–1308Խմբագրել
Իզաբելլան ծնվել է Փարիզում, ծննդյան ստույգ տարեթիվը անհայտ է և հիմք ընդունելով նրա ամուսնության ժամանակագրությունը մոտավոր նա ծնվել է 1295 թվականի մարտից նոյեմբեր ամիսներին: Ըստ ֆրանսիացի պատմիչ Պիեռ Լանտոֆի նա ծնվել է 1392 թվականին, քանի որ ըստ նրա 1299 թվականին նա 7 տարեկան էր: Ըստ ֆրանսիացի պատմագիր Ժուիեմ դը Նանգիսի և անգլիացի պատմագիր Թումաս Ոալսինգհեմի Իզաբելլան իր ամուսնության ժամանակ 1308 թվականի հունվարին եղել է 12 տարեկան, ինչից հետևում է, որ նա ծնվել է 1295 թվականի հունվարից 1296 թվականի հունվարը ընկած ժամանակաշրջանում[4]: Նրա ծնողներն էին Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ IV-ը և թագուհի Իոհաննա I Նավառացին: Նրա եղբայրներն էին Լյուդովիկոսը, Ֆիլիպը և Կառլը, որոնք հաջորդաբար դարձան Ֆրանսիայի թագավորներ:
Իզաբելլան ծնվել է թագավորական ընտանիքում, որը կառավարել է Արևմտյան Եվրոպայի ամենահզոր պետությունում: Նրա հայր Ֆիլիպ արքան, հայտնի որպես «le Bel» (Գեղեցիկ) իր գեղեցկության պատճառով, շատ ոչ հուզական մարդ էր և նրա ժամանակակիցները բնորոշում էին նրան որպես «մարդ, որն ավելի շատ նման է արձանի»[5]: Ֆիլիպը կառուցեց կենտրոնացված թագավորական իշխանություն Ֆրանսիայում` ներքաշվելով մի շարք հակամարտություններում, որոնց նպատակն էր ուժեղացնել թագավորի իշխանությունը ամբողջ Ֆրանսիայում: Չնայած դրան, նա գրեթե անտարբերության էր մատնել շինարարությունը և առողջապահություն, նույն անտարբերության համար հետագայում մեղադրում էին նրա դստերը նրա կառավարման տարիներին[6]: Իզաբելլայի մայրը մահացավ, երբ Իզաբելլան դեռ մանուկ էր, ըստ որոշ աղբյուրների նրա մահվան մեջ առնչություն է ունեցել Ֆիլիպ IV-ը[7]:
Իզաբելլան մանկությունն անցակցրել է Փարիզի Լուվիրի ամրոցում և Սիտե պալատում[8]: Իզաբելլային խնամել է Թեոֆանիա դը Սենտ Պիեռը, ով նրա դայակն էր և նրան կարողացել է լավ ուսանել գրել, մտածել և զարգացնել գրքի նկատմամբ սերը: Նրա հայրը խոստացել էր Անգլիայի արքայազն Էդուարդին կնության տալ Իզաբելլային, որպեսզի լավացնի հարաբերությունները Անգլիայի հետ[9]: Հռոմի պապ Բոնիփակիոս VIII-ը հրաժարվեց հաստատել ամուսնությունը մի քանի անգամ և միայն նրա մահից հետո 1307 թվականին ամուսնությունը կայացավ:
Իզաբելլան և Էդուարդը վերջապես ամուսնացան 1308 թվականի հունվարի 25-ին: Իզաբելլայի օժիտը մեծ հարստություն էր պարունակում` ներառելով մեծաքանակ մետաքսե, բրդյա և այլ հագուսներ, մեծ քանակությամբ մորթե մուշտակներ և գլխարկներ, երկու հատ ոսկե թագեր, ոսկյա և արծաթե սպասք և այլն[10]: Իրա ամուսնության ժամանակ Իզաբելլան հավանաբար 12 տարեկան էր և Ժաֆրի Փարիզեցու կողմից բնորոշվեց որպես «բոլոր գեղեցիկներից գեղեցիկ... ոչ միայն թագավորությունում, եթե ոչ ամբողջ Եվրոպայում:» Ըստ ժամանակակիցների Իզաբելլան ավելի շա նման էր հորը քան մորը, բարետես լավ արտաքինով աղջիկ էր[11]:
ԹագուհիԽմբագրել
Որպես թագուհի երիտասարդ Իզաբելլան առերեսվեց բազմաթիվ խնդիրների: Էդուարդը բարետես էր, բայց ծայրաստիճան ոչ ավանդապահ, հավանաբար սերտ ռոմանտիկ հարաբերություններ ունենալով սկզբում Պիրս Գավեստոնի, այնուհետև Հյու Դեսպենսեր կրտսերի հետ: Էդուարդը խնդիրներ ուներ բարոնների հետ, հատկապես իր զարմիկ Լանկեստորի 2-րդ կոմս Թոմասի հետ, որին գումարած պատերազմը ընդդեմ շոտլանդացիների, որը ժառանգություն էր ստացել Էդուարդ I-ից: Օգտագործելով իր աջակիցներին արքունիքում և իր ֆրանսիական ընտանիքի կապերը` Իզաբելլան կարողացավ քաղաքական լուծումներ տալ այս խնդիրներին: Նա հաջող դաշինք հաստատեց Գավեստոնի հետ, սակայն նրա մահից հետո բարոնների ձեռքից նրա դիրքը ավելի բարձրացավ: Էդուարդը սկսեց հաշվեհարդար տեսնել իր թշնամիների նկատմամբ` դաշինք կնքելով Դեսպենսեր ընտանիքի հետ և հատկապես նոր սիրեցյալ Հյու Դեսպենսեր կրտսերի հետ: 1326 դրությամբ Իզաբելլայի ու Էդուարդի և Հյուի հարաբերությունները սրվեցին, ինչի արդյունքում Իզաբելլան որոշեց անցնել իշխանության` ներխուժելով Անգլիա[12]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Find A Grave — 1995.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Kindred Britain
- ↑ Castor page 227
- ↑ See Weir 2006, pp8-9.
- ↑ Weir 2006, p.11.
- ↑ Weir 2006, p.12.
- ↑ Weir 2006, p.14.
- ↑ Weir 2006, p.13.
- ↑ Weir 2006, p.13-4.
- ↑ Weir 2006, p.25.
- ↑ Costain, p.82; Weir 2006, p.12.
- ↑ For a summary of this period, see Weir 2006, chapters 2–6; Mortimer, 2006, chapter 1; Doherty, chapters 1–3.