Հյու Դեսպենսեր Կրտսեր

Հյու լը Դեսպենսեր, Դեսպենսերի 1-ին լորդ (մոտ 1286, Անգլիա - նոյեմբերի 24, 1326, Հերեֆորդ, Արևմտյան Միդլենդս, Անգլիա), Վինչեսթերի կոմս Հյու Դեսպենսերի (Դեսպենսեր ավագ) և նրա կին Իզաբելլա Բիշամփի որդին և ժառանգորդը[3]։ Նա հայտնի է դարձել որպես Անգլիայի թագավոր Էդուարդ II-ի արքունիքի անդամ և սիրեցյալ։ Դեսպենսերն ուներ բազմաթիվ թշնամիներ Անգլիայի ազնվականության մեջ և Էդուարդի գահընկեցությունից հետո նրան մեղադրեցին բազում հանցագործություններում և գլխատեցին։

Հյու Դեսպենսեր Կրտսեր
անգլ.՝ Hugh le Despenser/Despencer the Younger
Դիմանկար
Ծնվել էմոտ 1286
ԾննդավայրԱնգլիա
Մահացել էնոյեմբերի 24, 1326
Մահվան վայրՀերեֆորդ, Արևմտյան Միդլենդս, Անգլիա
ԳերեզմանTewkesbury Abbey
ՔաղաքացիությունԱնգլիայի թագավորություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինEleanor de Clare?[1]
Ծնողներհայր՝ Hugh le Despenser, 1st Earl of Winchester?[1], մայր՝ Isabella de Beauchamp?[1]
ԵրեխաներEdward le Despenser?, Elizabeth le Despenser, Baroness Berkeley?[1], Éléonore le Despenser?[2], Margaret le Despenser?, Hugh le Despencer, 2nd Baron le Despencer?[2] և Isabel le Despenser, Countess of Arundel?[2]
Commons-logo.svg Hugh Despenser the Younger Վիքիպահեստում

Տիտղոսներ և պաշտոններԽմբագրել

Դեսպենսեր կրտսերը դարձավ Էդուարդ II-ի արքունիքի անդամ և խորհրդական հիմնականում Դեսպենսեր ավագի շնորհիվ, ում անցավ Գլամորգանի կոմսությունը 1317 թվականին[4], իր կնոջ՝ Էլեանոր դը Կլերի շնորհիվ։ Դրանից հետո նրան անցան այլ տարածքներ Ուելսում և Անգլիայում։ Դեսպենսեր կրտսերը եղել է ասպետ Հանլի ամրոցում, կոնստաբլ Օդիհամ ամրոցում և հսկիչ Բրիսթոլ ամրոցում, Պորտչեսթեր ամրոցում և Դրայսլվին ամրոցում գումարած դրանց վերահսկողության տակ գտնվող քաղաքներում և տարածաշրջանում։

Նա նաև հսկիչ է եղել այլ ամրոցներում և տարածքներում։ Նրան նաև լրացուցիչ հատկացվել է Վոլինգֆորդ ամրոցը Բերկշիրում, չնայած այն նախկինում տրվել էր թագուհի Իզաբելլա Ֆրանսիացուն։

ԱմուսնությունԽմբագրել

1306 թվականի մայիսին Դեսպենսերին շնորհվեց ասպետի կոչում արքայազն Էդուարդի կողմից և նույն ամռանը նա ամուսնացավ Էլեանոր դը Կլերի հետ, ով Գլոքեսթերի հզոր կոմս Ժիլբերտ դը Կլերի դուստրն էր։ Էլեանորի պապ Էդուարդ I-ը 2,000 մարկ դրամ պարտք տվեց ամուսնության համար։ Երբ Էլեանորի եղբայր Ժիլբերտը սպանվեց 1314 թվականի Բաննոքբըրնի ճակատամարտում, նա անսպասելի դարձավ հարուս Գլոքեսթեր կոմսության երեք համաժառանգներից մեկը և նրա իրավունքով Հյուին անցավ Գլամորգանը և այլ գույք[5]։ Մի քանի տարում Հյուն անհող ասպետից դարձավ թագավորության ամենահարուս մարդկանցից մեկը։

Էլեանորը նաև նոր թագավոր Էդուարդ IIի զարմուհին էր և այս կապը Դեսպենսերին ավելի մոտեցրեց թագավորական ընտանիքին։ Նա միացավ Պիրս Գավեստոնի դեմ դուրս եկած բարոններին, ով թագավորի սիրեցյալն էր։ Իշխանությունը և հարստությունը ավելացնելու համար Դեսպենսերը նվաճեց Տոնբրիջ ամրոցը 1315 թվականին, երբ մահացավ իր զարմիկը[6]։ 1318 թվականին նա սպանեց Լլիվելին Բրենին, ով հավակնում էր իր ունեցվածքնին։ Էլեանորը և Հյուն ունեցավ ինը երեխա։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Kindred Britain
  2. 2,0 2,1 2,2 Lundy D. R. The Peerage
  3. «Despenser, Hugh le (d.1326)»։ Dictionary of National Biography։ London: Smith, Elder & Co։ 1885–1900 
  4. Phillips 2011, էջեր. 364–365
  5. Bury J. B. (1932)։ The Cambridge Medieval History VII։ էջ 520 
  6. Weir A. (December 2006) [2005]։ Queen Isabella: Treachery, Adultery, and Murder in Medieval England։ Ballantine Books։ էջ 115։ ISBN 978-0-345-45320-4