Ռոջեր Մորտիմեր
Ռոջեր Մորտիմեր, Մորտիմերի 3-րդ բարոն, Մարկայի 1-ին կոմս (ապրիլի 25, 1287, Wigmore Castle, Wigmore, Հերեֆորդշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա - նոյեմբերի 29, 1330, Լոնդոն, Անգլիայի թագավորություն), անգլիացի ազնվական և հզոր Մարկայի լորդ, ում անցել էին Ուելսի Մարկայի և Իռլանդիայի շատ կալվածքներ, երբ նա ամուսնացավ հարուստ Ժենովիլի 2-րդ բարոնուհի Ժաննա դը Ժենովիլի հետ։ 1316 թվականին նա նշանակվեց Իռլանդիայի լորդ լեյտենանտ։ Նա բանտարկվեց Լոնդոնի Թաուերում 1322 թվականին՝ Անգլիայի թագավոր Էդուարդ II-ի դեմ հեղափոխություն կազմակերպելու համար։ Հետագայում նա փախավ Ֆրանսիա, որտեղ նա միացավ Էդուարդի կին Իզաբելլայի հետ, ով դարձավ իր սիրուհին։ Դրանից հետո նա և Իզաբելլան ղեկավարեցին հաջող ներխուժում և ապստամբություն Էդուարդի դեմ և գահընկեց արեցին նրան, համարվում է, որ Մորտիմերը հրամայել է սպանել Էդուարդին Բերքլի ամրոցում։ Շուրջ երեք տարի Մորտիմերը դե ֆակտո Անգլիայի ղեկավարն էր, մինչ նրան իշխանությունից զրկեց Էդուարդի ավագ որդի Էդուարդ III-ի կողմից։ Մորտիմերին մեղադրեցին թագավորական իշխանությունը բռնազավթելու և այլ հանցագործություններում և մահապատժի ենթարկեցին կախաղանի միջոցով։
Ռոջեր Մորտիմեր անգլ.՝ Roger Mortimer | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 25, 1287 |
Ծննդավայր | Wigmore Castle, Wigmore, Հերեֆորդշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա |
Մահացել է | նոյեմբերի 29, 1330 (43 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Անգլիայի թագավորություն |
Գերեզման | Հերեֆորդշիր |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Joan de Geneville, 2nd Baroness Geneville?[1] |
Ծնողներ | հայր՝ Edmund Mortimer, 2nd Baron Mortimer?, մայր՝ Margaret Mortimer, Baroness Mortimer? |
Զբաղեցրած պաշտոններ | Lord Lieutenant of Ireland? |
Երեխաներ | Edmund Mortimer?[1], Margaret Mortimer?[1], Katherine Mortimer, Countess of Warwick?[1], Agnes Mortimer, Countess of Pembroke?, Beatrice Mortimer?[2], Joan Mortimer?[2], Roger Mortimer?[2], Geoffrey Mortimer?[2], John Mortimer?[2], Blanche Mortimer?[2], Maud de Mortimer?[2], Elinor ferch Roger Mortimer?[3] և Isabella Mortimer? |
Roger Mortimer, 1st Earl of March Վիքիպահեստում |
Վաղ կյանք
խմբագրելՄորտիմերը Մորտիմերի 1-ին բարոն Ռոջեր Մորտիմերի և բարոնուհի Մաուդ դը Բրաուսեի թոռն էր, ծնված Անգլիայի Հերֆորդշիրի Վինգմոր ամրոցում, Մարկայի լորդ Էդմունդ Մորտիմեր և Մարգարետ դը Ֆիննեսի առաջնեկը։ Նա ծնվել է 1287 թվականի ապրիլի 25-ին։ Նա Էդուարդ II թագավորի հետ նույն օրն է ծնվել[4]։ Էդմունդ Մորտիմերը երկրորդ որդին էր և նրան հանձնարարվել էր ոչ կարևոր գործեր և հոգևորականի կարիերա, սակայն նրա ավագ եղբայր Ռալֆի անսպասելի մահից հետո Էդմունդը հետ կանչվեց Օքսֆորդի համալսարանից և կարգվեց ժառանգորդ։ Ըստ նրա կենսագիր Յան Մորտիմերի, Ռոջերը հավանաբար տնից ուղարկվել էր իր հորեղբայր Ռոջեր Մորտիմեր դը Չիրկի պատվերով[5]։ Սա այն հորեղբայրն էր, ով ուղարկել էր Լլիվելին ապ Գրուֆուդի գլուխը Անգլիայի թագավոր Էդուարդ I-ին 1282 թվականին[6]։
Ամուսնություն
խմբագրելԻնչպես այդ ժամանակների շատ ազնվական երեխաներ, Մորտիմերը երիտասարդ տարիքում նշանադրվեց Ժաննա դը Ժենեվիլի (ծնված 1286 թվականին) հետ, ով Սըր Պիրս դը Ժենեվիլի դուստրն էր։ Նրանք ամուսնացան 1301 թվականի սեպտեմբերի 20-ին, երբ Մորտիմերը տասնչորս տարեկան էր։ Նրանց առաջին երեխան ծնվեց 1302 թվականին[7]։
Նրանց ամուսնությունից հետո Մորտիմերին անցան ոչ միայն հսկայական կալվածքներ Ուելսի Մարկայում, ներառյալ կարևոր Լուդլոու ամրոցը, որը դարձավ Մորտիմերների տեղակայման վայրը, նաև կալվածքներ և ազդեցություն Իռլանդիայում[8]։ Այնուամենայնիվ Ժաննա դը Ժենեվիլը այդ ժամանակ ժառանգորդուհի չէր։ Նա պապ Ժոֆրի դը Ժենեվիլը 1308 թվականին ութսուն տարեկան հասակում կտակեց Իռլանդիայում իր ունեցվածքի մեծ մասը Մորտիմերին։ Երբ նա մահացավ 1314 թվականին, Ժաննան դարձավ Ժենեվիլի 2-րդ բարոնուհին։
Ռազմական գործողություններ Իռլանդիայում և Ուելսում
խմբագրելՄորտիմերի երջանիկ մանկությունն ավարտվեց, երբ նրա հայրը մահացու վիրավորում ստացավ 1304 թցայաբւ գոըլիսին։ Քանի որ Մորտիմերը ծանր տարավ հոր մահը, նրան Էդուարդ I թագավորը տեղավորեց նրան գվարդիայում, Պիրս Գավեստոնի ենթակայության տակ[8]։ 1306 թվականին Վեստմինստերյան աբբայությունում 250 այլ անձնանց հետ նրան շնորհվեց ասպետի կոչում Էդուարդի կողմից և ժառանգության լիիրավ կրող[9]։
Նրա հասուն տարիքը սկսվեց 1308 թվականից, երբ նա գնաց Իռլանդիա իր հեղինակությունը վաստակելու։ Նա հակամարտության մեջ մտավ դը Լասիների հետ, որոնք դիմեցին Շոտլանդիայի թագավոր Ռոբերտ Բրյուսի եղբայր Էդուարդ Բրյուսի օգնությանը։ Մորտիմերը նշանակվեց Իռլանդիայի լորդ լեյտենանտ Էդուարդ II-ի կողմից 1316 թվականի նոյեմբերի 23-ին։ Շատ չանցած նա մեծ բանակով ստիպեց Բրյուսին նահանջել Կարիկֆերգուս, իսկ դը Լասիներին՝ Կոննախտ՝ և հրամայեց նրանց գտնելու դեպքում վրեժ լուծել։ Նա վերադարձավ Անգլիա և Ուելս 1318 թվականին[10] և միացավ բարոնական ընդվզումներին Ուելսի սահմանին[8]։
Էդուարդ II-ի հետ ընդհարում
խմբագրելՄորտիմերը դուրս եկավ թագավորի դեմ և միացավ Էդուարդ II-ի և Դեսպենսերների աճող ընդդիմությանը։ Դեպենսեր կրտեսերին փոխանցվեց Մորտիների սեփական հողերը և նա ու Մարկայի լորդերը սկսեցին ասպատակություններ իրականացնել Դեսպենսերի սեփականության հանդեպ Ուելսում։ Մորտիմերը արշավ կազմակերպեց Լոնդոնի դեմ, որի անձինք կրում էին Մորտիմերի կանաչ համազգեստը դեղին վարտիքներով[11]։ Նրան թույլ չտվեցին մուտք գործել մայրաքաղաք, չնայած նրա զորքերը պաշարեցին այն։ Այս ապստամբ կոչերով Միաբան լորդերը Լանկեստերի 2-րդ կոմս Թոմասի գլխավորությամբ կոչ արեցին Թագավորին արտաքսել Դեսպենսերներին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Kindred Britain
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Lundy D. R. The Peerage
- ↑ Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ «Mortimer». Edward II. Վերցված է 2017 թ․ մարտի 20-ին.
- ↑ Mortimer, 2003, էջ 12
- ↑ Mortimer, 2003, էջ 13
- ↑ Mortimer, 2003, էջ 14
- ↑ 8,0 8,1 8,2 public domain: McNeill, Ronald John (1911). «March, Earls of». In Chisholm, Hugh (ed.). Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 17 (11th ed.). Cambridge University Press. էջեր 685–686. One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the
- ↑ R. R. Davies, 'Mortimer, Roger (V), first earl of March (1287–1330)', Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, September 2004; online edn, January 2008 [1]; accessed 14 February 2010.
- ↑ Mortimer, 2003, էջեր 91–93
- ↑ Costain, Thomas B. (1958). The Three Edwards. Garden City, New York: Doubleday and Company, Inc. p.191
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոջեր Մորտիմեր» հոդվածին։ |