Աշոտ Գաբրիելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Հրանտի Գաբրիելյան (դեկտեմբերի 13, 1979, Սուրենավան, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, մանկավարժ, ՀԳՄ անդամ, Լիտոպեդիա բանասիրության հանրագիտարանի հիմնադիր, 2016-2018 թվականները եղել է «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրը[1]։
Աշոտ Գաբրիելյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 13, 1979 (44 տարեկան) |
Ծննդավայր | Սուրենավան, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | խմբագիր և բանաստեղծ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (2007) |
Անդամակցություն | ՀԳՄ |
Աշխատավայր | Գրականության ինստիտուտ և Գարուն |
Պարգևներ | |
Աշոտ Գաբրիելյան Վիքիդարանում | |
Ashot Gabrielyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Արարատի մարզի Սուրենավան գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1997-1999 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։ 2007 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, նույն թվականին էլ ընդունվել է ՀԳՄ շարքերը։ Ուսմանը զուգահեռ 2001-2002 թվականներին «Հայ ժողովրդական բանահյուսություն» և «Արտասահմանյան գրականություն» է դասավանդել Վարդենիսի մանկավարժական ինստիտուտում[2]։ 2010 թվականի փետրվարից մինչև հունիսը հայոց լեզու և գրականություն է դասավանդել Արարատի մարզի Նոյակերտ գյուղի միջնակարգ դպրոցում[3]։ 2011-2013 թվականներին հայոց լեզու է դասավանդել Հայաստանի Մխիթարյան կենտրոնում, ինչպես նաև խմբագրել է «Մարզաշխարհ» շաբաթաթերթը (2011, փետրվար-հունիս)։
2011 թվականի օգոստոսից աշխատում է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի սփյուռքահայ գրականության ուսումնասիրության բաժնում։ 2012 թվականի ապրիլից 2013 թվականն աշխատել նաև Հայաստանի հանրագիտարան հրատարակչությունում, մասնակցել է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանի խմբագրման աշխատանքներին, որը լույս է տեսել 2015 թվականին։ 2015 թվականին Արքմենիկ Նիկողոսյանի հետ կազմել է «Եղեռնազոհ գրողներ» հանրագիտակ-անթոլոգիան։ Հանդիսանում է «Գրանիշ» հանդեսի համախմբագիրներից։ 2014-2015 թվականներին որպես խմբագիր աշխատել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում։ Հանդիսանում է «Դարակ» հրատարակչության հիմնադիրներից, ինչպես նաև` նույն հրատարակչության գլխավոր խմբագիրը (2015)։ 2016 թվականին ստանձնել է «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնը[4]։ 2017-2019 թվականներին հայոց լեզու և գրականություն է դասավանդել Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։
Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ֆրանսերեն, սերբերեն, պարսկերեն, վրացերեն, անգլերեն, լեհերեն, ռուսերեն։
Երկերի մատենագիտություն
խմբագրել- Հրեշտակները ասեղի ծայրին (բանաստեղծություններ), Երևան, Տոներ, 2001։
- Հավատացեք, քանի որ չեք հավատալու (բանաստեղծություններ), Երևան, ՀԳՄ հրատ., 2004։
- Գրպանի բանաստեղծություններ, Ե., Անտարես, 2012։
- Սատանիկ-Պատանիկի արկածները (հեքիաթ-վիպակ), Ե., Էդիթ Պրինտ, 2016[5]։
Թարգմանություններ
խմբագրել- Ռուբոկո Սյո, Էրոտիկ թանկաներ, Ե., Մագաղաթ, 2017, 85 էջ։
Աշոտ Գաբրիելյանի ստեղծագործությունները անթոլոգիաներում
խմբագրել- Արդի հայ քնարերգություն, հատ. Ա. Երևան, 2008, 520 էջ։
- Արմատ և լույս (ստեղծագործությունների ժողովածու), Երևան, ԵԳԵԱ հրատ., 2008, 88 էջ։
- Գանձասար. երիտասարդ գրողների խորհրդակցություն (գրքի «Ձայն երիտասարդաց. գանձասարյան ղողանջներ» բաժնում զետեղված է Ա. Գաբրիելյանի բանաստեղծություններից), Ստեփանակերտ, 2008, Արցախի գրողների միության հրատ., 192 էջ։
- Արդի հայ երիտասարդ բանաստեղծներ, Ե., Գրական էտալոն, 2011, 120 էջ։
- 21 պատմվածք, Ե., Անտարես, 2013, 208 էջ։ (Ժողովածուում ներառված է Աշոտ Գաբրիելյանի «Հմայք» պատմվածքը)։
- Անթոլոգիա 18-33 (արդի հայ պոեզիա), Ե., Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միութիւն, 2013, 284 էջ։
- Հայ բանաստեղծները եղեռնի մասին, Ե., «Ծիծեռնակ», 2015, 240 էջ։
- Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության, Ե., «Զանգակ», 2016։
- Գրեգիրք, Ե., «Սատիրիկոն», 2017, 552 էջ։
Ա. Գաբրիելյանի գրական ստեղծագործությունները մամուլում
խմբագրել- Ազգային գաղափար, 2010, թիվ 8
- Ազդարար, 2010, թիվ 9
- Ալիք (Իրան), 2008
- Գարուն, 2006, թիվ 3-4
- Գրական թերթ, 2006, թիվ 40, 2008, թիվ 2, 2009, թիվ 31
- Գրեթերթ, 2006, թիվ 1, 3, 2007, թիվ 3, 4, 5, 2008, թիվ 2, 2009, թիվ 1, 3, 2010, թիվ 2, 3, 4, 2011, թիվ 1, 2, 4։
- Եղիցի Լույս, 2008, թիվ 5-6, 2011, թիվ 2
- Կանչ, 2001, թիվ 46
- Հորիզոն, 2002, թիվ 31, 33
- Նարցիս, 2006, թիվ 1, 2007, թիվ 4
- Նոր-դար, 2001, թիվ 2
- Սատիրիկոն, 2004, թիվ 6
- Գրանիշ, թիվ 2, 3
Ա. Գաբրիելյանի կատարած թարգմանությունները մամուլում
խմբագրել- Մարի-Լուիզ Վեր, Փոքրիկ ծաղիկը, «Կանչ», 2006, թիվ 4։
- Մարի-Լուիզ Վեր, Թի-Հուն և օձը, «Ծիծեռնակ», 2006, թիվ 9-10։
- Անրի Պուրրա, Երեք աղբյուրի հեքիաթը, «Ծիծեռնակ», 2008, թիվ 1-2։
- Ռուբոկո Սյո, Թանկաներ, «Գրեթերթ», 2010, թիվ 2։
- Ռուբակո Սյո, Էրոտիկ թանկաներ, «Եղիցի Լույս», 2010, թիվ 12։
- Ռուբակո Սյո, Էրոտիկ թանկաներ, «Գրանիշ», 2011, թիվ 1։
Պարգևներ և մրցանակներ
խմբագրել- 2000 - Երևանի քաղաքապետարանի և Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի կողմից արժանացել է երիտասարդ կատարողների և ստեղծագործողների Ավետիք Իսահակյանի անվան հանրապետական 7-րդ մրցույթի գրական ստեղծագործությունների 2-րդ կարգի դիպլոմի։ Նույն մրցանակաբաշխության խրախուսական մրցանակին է արժանացել 1997-ին։
- 2006 - Երևանի պետական համալսարանի երիտասարդ ստեղծագործողների մրցույթում արժանացել է առաջին մրցանակին։
- 2006 - «Ապագան մերն է» խորագրով փառատոնի շրջանակներում անցկացված բանաստեղծությունների մրցույթում արժանացել է առաջին կարգի մրցանակի։
- 2006 - Համազգային հայ կրթական և մշակութային միության կողմից արժանացել է «Հակոբ Կարապենց» կրթաթոշակին։
- 2009 - Արժանացել է Պարույր Սևակի անվան մրցանակին[6]։
- 2009-ի «Գրեթերթ»-ի պոեզիայի մրցանակ։
- 2010-ի «Գրեթերթ»-ի թարգմանության մրցանակ, Ռուբոկո Սյոյի էրոտիկ թանկաների թարգմանության համար[7]։
- 2011, Թբիլիսի - Վաժա Փշավելայի անվան երիտասարդ բանաստեղծների համակովկասյան առաջին կարգի մրցանակ։
- 2011-ի «Գրեթերթ»-ի հրապարակախոսության մրցանակ. «Գնացեք ու գիրք կարդացեք» հրապարակման համար։
- 2018 - Հայաստանի Զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալ[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ««Գարուն» ամսագիրը երկրորդ շնչառությունը կստանա նորանշանակ խմբագրի ջանքերով». armenpress.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Աշոտ Գաբրիելյանի մասին «Գրական կամուրջ» կայքում». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ Ազդարար, 2010, թիվ 9, էջ 42։
- ↑ http://www.arevelk.am/am/content/8/1771/Աշոտ-Գաբրիէլեան-ստանձնեց-«Գարուն»-ամսագրի-խմբագրի-պաշտօնը.html
- ↑ [1](չաշխատող հղում)
- ↑ «Արարատ» մարզային շաբաթաթերթ, 2009, հունիսի 23-ի թողարկում։
- ↑ Կայացել է «Գրեթերթ»-ի ամենամյա մրցանակաբաշխությունը
- ↑ «Պարգևատրվել են մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի լավագույն զինվորների ուսուցիչները». armenpress.am. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշոտ Գաբրիելյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշոտ Գաբրիելյան» հոդվածին։ |