Իռացիոնալիզմ(լատին․՝  irrationalis — ոչ բանական), փիլիսոփայական իդեալիստական ուսմունք, որը սահմանափակում է բանականության ճանաչողական հնարավորությունները՝ որպես այլընտրանք առաջադրելով ըմբռնողության ոչ տրամաբանական միջոցներ՝ զգայական կամ բանական ինտուիցիան, անմիջական ապրումը, հայեցողությունը և այլն։ Լայն իմաստով վերցված իռացիոնալիզմ ներառում է կրոնափիլիսոփայական ուսմունքները, որոնք հայտնությունն ու հավատհակադրում են գիտական ճանաչողությանը։ Սակայն, ‘ բուն իմաստով, իռացիոնալիզմ հանդես է եկել XVIII դ. վերջերից (Ֆ. Ցակոբի, Ֆ., Շելինգ, Ա. Շոպենհաուեր)՝ ի հակակշիռ Նոր ժամանակի ռացիոնալիզմի։ XIX—XX դդ. իռացիոնալիզմ արտացոլում է բուրժ. հեղափոխությունների շրջանի լավատեսական գաղափարախոսությունից և հասարակական կյանքի ու մարդու կեցության բանական բացատրությունից հրաժարվելը։ Մյուս կողմից, իռացիոնալիզմի մեջ իր ծայրահեղ արտահայտությունը կարող է գտնել նաև դժգոհությունը «բանականորեն կազմակերպված» արդյունաբերական հասարակության տեխնիցիզմից, որը կապիտալիզմի պայմաններում ուղղվում է մարդկային անհատականության, բարոյական, գեղագիտական արժեքների և հասարակական իդեալների դեմ. այս առումով իռացիոնալիզմ հակասցիենտիզմի արտահայտություն է։ Իռացիոնալիզմի հասարակական դրդապատճառների այս երկվությունը դրսևորվում է իռացիոնալիզմ դավանող մտածողների ու փիլ. դպրոցների (կյանքի փիլիսոփայության նիցշեական և բերգսոնյան տարատեսակներ, էկզիստենցիա լիզմի զանազան ճյուղավորումներ ևն) ոչ միատարրության մեջ։ իռացիոնալիզմ հակադրություն իռացիոնալիզմի, մարքսիստական փիլիսոփայությանը հատուկ է իմացաբանական և սոցիալական լավատեսությունը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 381