Սլովակներ, սլավոնական ազգ։ Ընդհանուր թիվն աշխարհում՝ 6 200 000 մարդ։ Բնակվում են նաև Հունգարիայում, Հարավսլավիայում, Ռումինիայում, Կանադայում, ԱՄՆ-ում և այլ երկրնկրում։ Խոսում են սլովակերեն։ Հավատացյալների 75%-ը կաթոլիկներ են, կան բողոքականներ։

Սլովակներ

Սլովակների պատմությունը խմբագրել

Ըստ հնագիտական տվյալների՝ սլովակյան ցեղերը այժմյան Սլովակիայի տարածքում հայտնվել են 4-5-րդ դարերում։ 9-10-րդ դարերում չեխերի հետ մտել են Մեծ Մորավական տերության մեջ։ Հունգարների ներխուժումից (11-րդ դար) հետո սլովակյան հողերը մտել են Հունգարական պետության կազմի մեջ։ Հունգարիայի կազմում սլովակները երկար ժամանակ ենթարկվել են մաջարացման, սակայն մեծ մասը պահպանել է ինքնատիպ մշակույթը։ 18-19 դարերում կապիտալիզմի զարգացման ժամանակաշրջանում աճել է սլովակների ազգային ինքնագիտակցությունը։ 1918 թվականին ստեղծված Չեխոսլովակյան բուրժուական հանրապետության կազմում սլովակները ոչ լիիրավ ազգի վիճակում էին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939-1945) և Չեխոսլովակիայում (ժողովրդա-դեմոկրատական կարգեր հաստատվելուց հետո սլովակները և չեխերը ստացան սոցիալիստական հասարակական հարաբերություններ զարգացնելու հնարավորություն։ Սլովակները հասան մշակութային և տնտեսական մեծ հաջողությունների։ 1968 թվականին Չեխոսլովակիայում ստեղծվեցին (ֆեդերատիվ հիմունքներով) Չեխական և Սլովակյան իրավահավսար Խորհրդային Հանրապետությունները։

 
Սլովակներ

Կաղապար:Սլովակիա-անավարտ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 429