Զադի Սմիթ

անգլիացի գրող
(Վերահղված է Զեդի Սմիտից)

Զադի Սմիթ, ծնունդով՝ Սադի Սմիթ (անգլ.՝ Zadie Smith, Sadie Smith, հոկտեմբերի 25, 1975(1975-10-25)[1][2] կամ հոկտեմբերի 27, 1975(1975-10-27)[3][4], Լոնդոն, Անգլիա[5]), անգլիացի գրող։

Զադի Սմիթ
անգլ.՝ Zadie Smith
Ծնվել էհոկտեմբերի 25, 1975(1975-10-25)[1][2] (48 տարեկան) կամ հոկտեմբերի 27, 1975(1975-10-27)[3][4] (48 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Անգլիա[5]
Մասնագիտությունգրող, վիպասան, ակնարկագիր և ակադեմիկոս
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԹագավորական քոլեջ, Քեմբրիջ և Hampstead School?
Ժանրերվեպ[5]
Գրական ուղղություններռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներOn Beauty?[6], White Teeth?[6], The Autograph Man?[6], NW?[6], Swing Time?[7], Changing My Mind: Occasional Essays?[6] և The Fraud?
ԱնդամակցությունԹագավորական գրական ընկերություն և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԱշխատավայրՆյու Յորքի համալսարան[8][5]
Պարգևներ
ԱմուսինNick Laird?[4]
Կայքzadiesmith.com
 Zadie Smith Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Զադի Սմիթի ծննդյան անունը Սադի Սմիթ է։ Նա ծնվել է Բրենտում։ Սմիթի մայրը՝ Իվոնե Բեյլին (Yvonne Bailey) ծնունդով Ճամայկա կղզի-պետությունից էր։ 1969 թվականին տեղափոխվել էր Անգլիա։ Հայրը՝ Հարվի Սմիթը (Harvey Smith), անգլիացի էր[15]։

Նախքան Իվոնա Բեյլիի հետ ամուսնանալը Հարվի Սմիթն իր առաջին ամուսնությունից ուներ որդի ու դուստր։ Զադին ծնվել է իր հոր երկրորդ ամուսնությունից։ Ընտանիքում ծնվել են իրենից փոքր երկու եղբայրները՝ ռեփեր և սթենդ ափ կատակերգու Դոկ Բրաունը (Doc Brown) և Լյուկ Սկիզը (Luc Skyz): Նրանք իրենց կարիերան կերտել են ռեփ երաժշտության մեջ։

Սմիթը փոքր տարիքից սիրել է չեչոտկա պարել, այնուհետև երաժշտական թատրոնում դերասանուհի է եղել[16]։ Համալսարանում սովորելու տարիներին աշխատել է որպես ջազային երգչուհի։ Սմիթը ցանկացել է նաև աշխատել լրագրության ոլորտում։ 14 տարեկանում նա փոխել է իր «Սադի» անունը՝ վերցնելով «Զադի» կեղծանունը[17]։ Դեռահասության տարիքում նա ծանր ապրումներ է ունեցել ծնողների բաժանման պատճառով։

Զադի Սմիթը ավարտել է Քեմբրիջի համալսարանը և ստացել «անգլիական գրականություն» մասնագետի որակավորում։ Դեռևս ուսանողական տարիներից սկսել է պատմություններ հրապարակել։ Գրել է էսսե գրականության, կինոյի և ժամանակակից երաժշտության վերաբերյալ։

Գործունեություն խմբագրել

Զադի Սմիթը 1997 թվականին հրատարակչական աշխարհին է ներկայացրել անավարտ ձեռագիր «Սպիտակ ատամներ» վեպը։ Վեպի հրապարակման աճուրդի իրավունքը շահել է Խեմիշ Համիլթոն (Hamish Hamilton) հրատարակչական տունը[Ն 1]: Սմիթը վեպի վրա աշխատանքն ավարտել է Քեմբրիջում սովորելու վերջին տարում։ Գիրքը լույս է տեսել 2000 թվականին և անմիջապես դարձել բեսթսելլեր։ Այն ստացել է միջազգային համբավ և արժանացել մի շարք մրցանակների։ Գրքի հիման վրա 2002 թվականին անգլ.՝ Channel 4 ալիքը սերիալ է թողարկել[18]։ Զադի Սմիթը հարցազրույցում խոստովանել է, որ իր առաջին գրքի շուրջ պտտվող խոսակցությունները հանգեցրել են ստեղծագործական ճգնաժամի։ 2002 թվականին լույս է տեսել Սմիթի երկրորդ վեպը՝ «Ինքնագրեր հավաքողը»[19], որը խաղարկային հաջողություն է ունեցել, չնայած նրան, որ քննադատների կողմից այն ավելի սառն է ընդունվել, քան «Սպիտակ ատամներ» վեպը[20]։

Վեպեր խմբագրել

Պատմություններ խմբագրել

  • «Հանվելլը դժոխքում»[26] (ռուս.՝ Хэнвелл в аду)
  • «Աղջիկը խոպոպով»[27] (ռուս.՝ Девчонка с челкой)

Խոստովանություն խմբագրել

Զադի Սմիթի դեբյուտային վեպն անվանվել է նոր հազարամյակի առաջին գրական սենսացիա։ Նրա բոլոր երեք վեպերն էլ դարձել են բեսթսելլեր, որոնք արժանացել են մի շարք մրցանակների և թարգմանվել մի քանի լեզուներով։

Խաղ խմբագրել

«Ուիլեսդենի կինը» (անգլ.՝ The Wife of Willesden), 2019 թվական[28]

Ճանաչում խմբագրել

  • 2002 թվականին Սմիթն ընտրվել է Գրականության Թագավորական ընկերության անդամ։ 2004 թվականին մշակութային հետազոտողների BBC- ի հարցման արդյունքում ճանաչվել է բրիտանական մշակույթի ամենաազդեցիկ մարդկանց քսանյակում[29]։
  • 2003 թվականին նա ընդգրկվել է Գրանտայի՝ 20 լավագույն երիտասարդ հեղինակների ցանկում, ինչպես նաև 2013 թվականի ցուցակում[30]։ Նա 2010 թվականի սեպտեմբերի 1-ին միացել է Նյու Յորքի համալսարանի «Ստեղծագործություն գրելու ծրագրին» որպես վարձված պրոֆեսոր։ Նրա «Սպիտակ ատամներ» վեպը ընդգրկվել է «Թայմ» ամսագրի մեջ՝ 1923 թվականից 2005 թվականների անգլերեն լավագույն 100 վեպերի շարքում։

Մրցանակներ խմբագրել

Արժանացել է հետևյալ մրցանակներին
Թվական Մրցանակ
2016 Գրականության համաշխարհային մրցանակ[31]
2017 Լանգստոն Հյուզի մեդալ[32]
2019 Անսահմանության մրցանակ
2018 Գրքի քննադատների ազգային շրջանի մրցանակ[33]
2020 (անգլ.՝ The Story Prize)[34]

Հրատարակություն ռուսերեն լեզվով խմբագրել

  • «Սպիտակ ատամներ»[35] 2005 թվական, էջ 672
  • «Ինքնագրեր հավաքող»[36] 2006 թվական, էջ 494
  • «Գեղեցկության մասին»[37] 2010 թվական, էջ 560
  • «Ժամանակի ռիթմ»[38] 2018 թվական, էջ 510

Նշումներ խմբագրել

  1. Խեմիշ Գամիլտոնը բրիտանական գրքերի հրատարակչություն էր, որը հիմնադրվել էր 1931 թվականին շոտլանդացի կիսամերկացի Ջեյմի Գամիլտոնի կողմից։
  2. Մինչև 2006 թվականը Ուիտբրեդովսկի մրցանակ, որը Մեծ Բրիտանիայի ամենահեղինակավոր գրական մրցանակներից մեկն էր։
  3. Անգլերեն գրականության մրցանակ, որը շնորհվում է ամեն տարի (մայիսին) Գրողների ասոցիացիայի կողմից։ Մինչև 35 տարեկան երիտասարդ գրողները կարող են դառնալ մրցանակի դափնեկիր։ Պարգևավճարը 12,000 ֆունտ ստերլինգ է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 4,2 The International Who's Who of Women 2006Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Deutsche Nationalbibliothek Record #122702506 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. Library of Congress Library of Congress Name Authority File
  8. https://as.nyu.edu/english/directory.zadie-smith.html
  9. https://www2.societyofauthors.org/prizes/the-soa-awards/somerset-maugham-awards/
  10. https://www.anisfield-wolf.org/winners/on-beauty/
  11. https://www1.cuny.edu/mu/forum/2017/08/31/zadie-smith-wins-ccnys-langston-hughes-medal/
  12. https://www.kunstkultur.bka.gv.at/staatspreis-fur-europaische-literatur (գերմ.)
  13. https://www.amacad.org/new-members-2023
  14. https://www.bodleian.ox.ac.uk/about/libraries/bodley-medal
  15. «Zadie Smith». web.archive.org. 2015 թ․ մարտի 15. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին. {{cite web}}: Text "British Council Literature" ignored (օգնություն)
  16. Edemariam, Aida (2005 թ․ սեպտեմբերի 3). «Profile: Zadie Smith» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  17. Wood, Gaby (2012 թ․ օգոստոսի 25). «The return of Zadie Smith» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  18. «Profile: Zadie Smith». the Guardian (անգլերեն). 2005 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  19. «Книга «Собиратель автографов»». Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
  20. «Книга «Белые зубы»». Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
  21. «Зэди Смит - Белые зубы». Книги читать онлайн бесплатно без регистрации (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  22. «The Autograph Man». www.goodreads.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
  23. «Martha and Hanwell». www.goodreads.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  24. «The Embassy of Cambodia». www.goodreads.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  25. «Swing Time». www.goodreads.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  26. «Хэнвелл в аду». buhurt.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  27. «ДЕВЧОНКА С ЧЕЛКОЙ. Зэди Смит — Читать онлайн на Indbooks» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.(չաշխատող հղում)
  28. «Zadie Smith to write new play for Kiln Theatre as part of Brent London Borough of Culture». The Stage (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  29. «iPod designer leads culture list» (բրիտանական անգլերեն). 2004 թ․ փետրվարի 12. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  30. «Archive Access». Granta (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  31. WELT (2016 թ․ հոկտեմբերի 7). «„Welt"-Literaturpreis 2016 für Zadie Smith». Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  32. «Zadie Smith wins CCNY's Langston Hughes Medal». CUNY Newswire (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  33. «National Book Critics Circle Announces Winners for 2018 Awards – National Book Critics Circle». www.bookcritics.org. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  34. «Here are this year's finalists for The Story Prize». Literary Hub (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հունվարի 9. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
  35. Smit, Zėdi. (2005). «Belye zuby : roman = White Teeth A novel». Izdatelʹstvo Olʹgi Morozovoĭ. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  36. Smith, Zadie. (2006). «Sobiratelʹ avtografov». Amfora. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  37. Smith, Zadie,. «O krasote : roman = On beauty». Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  38. Smith, Zadie, (2018). «Vremi︠a︡ svinga». Izdatelʹstvo "Ė". Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զադի Սմիթ» հոդվածին։