Սոմերսեթ Մոեմի մրցանակ
Սոմերսեթ Մոեմի մրցանակ (անգլ.՝ Somerset Maugham Award), բրիտանական ամենամյա գրական մրցանակ։ Շնորհվում է «Society of Authors» (SoA) գրողների միության կողմից[1]։ Մրցանակային ֆոնդը կազմում է ավելի քան 85,000 ֆունտ ստեռլինգ[2]։ Մրցանակն առաջին անգամ շնորհվել է Սոմերսեթ Մոեմի կողմից 1947 թվականին՝ մի շարք երիտասարդ (մինչև 35 տարեկան) գրողներին՝ արտերկիր ուղևորությունը ֆինանսավորելու համար։
Սոմերսեթ Մոեմի մրցանակ | |
---|---|
Տեսակ | գրական պարգև |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հիմնադրվել է | 1947 |
Պարգևադրող | Society of Authors? |
Անվանված է | Վիլյամ Սոմերսեթ Մոեմ |
Կայք | societyofauthors.org/Prizes/Society-of-Authors-Awards/Fiction/Somerset-Maugham |
Մրցանակը հնարավորություն է տալիս երիտասարդ գրողներին հարստացնել իրենց ստեղծագործությունները՝ փորձ ձեռք բերելով օտար երկրներում։ Մրցանակներ են տրվում մրցանակաբաշխությունից մեկ տարի առաջ հրապարակված գեղարվեստական, գիտահանրամատչելի ստեղծագործությունների կամ պոեզիայի հրատարակված գործերի համար[1]։
Հայտատուներ
խմբագրել- Դիմորդները պետք է լինեն Միացյալ Թագավորության քաղաքացի կամ մշտապես բնակվեն Մեծ Բրիտանիայում։
- Հայտատուները պետք է լինեն 30 տարեկանից ցածր տարիքի։
- Հայտերն առաջին անգամ հրատարակվում են Մեծ Բրիտանիայում։
- Հայտերը կարող են լինել պոեզիա, գեղարվեստական գրականություն, քննադատություն, կենսագրություն, պատմություն, փիլիսոփայություն, գեղարվեստական գրականություն կամ ճանապարհորդական նոթեր։ Դրամատիկական աշխատանքները չեն ընդունվում։
- Մրցանակային գումարը պետք է օգտագործվի միջազգային ճանապարհորդությունների համար[1]։
Մրցանակակիրներ
խմբագրելՄրցանակն ստեղծվել և առաջին անգամ շնորհվել է Սոմերսեթ Մոեմի կողմից 1947 թվականին՝ 35 տարեկանից ցածր բրիտանացի հեղինակներին հնարավորություն տալու հարստացնել իրենց ստեղծագործությունները՝ արտերկրում ժամանակ անցկացնելով։ Մրցանակ ստացողներ մեջ առանձնանում է արձակագիր Քինգսլի Էմիսը, որն ակնհատորեն չէր սիրում արտասահմանյան ճանապարհորդությունները և որն իր առաջին վեպի՝ «Բախտավոր Ջիմը» գրքի համար 1955 թվականին ստացած մրցանակի գումարն օգտագործել է «Ինձ այստեղ դուր է գալիս» գիրքը գրելու համար, որի համար Մոեմը նրան անվանել է «սրիկա»[3]։
1964 թվականից ի վեր Սոմերսեթ Մոեմի գրական մրցանակի համար տարեկան ընտրվում են բազմաթիվ հաղթողներ[4]։ 1975 և 2012 թվականներին մրցանակ չի տրվել ոչ մի գրողի[5][6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «Society of Authors' Awards». www.societyofauthors.org. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին.
{{cite web}}
: Text "The Society of Authors" ignored (օգնություն) - ↑ «Prizes». www.societyofauthors.org. Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին.
{{cite web}}
: Text "The Society of Authors" ignored (օգնություն) - ↑ «Somerset Maugham Awards - britishliteraryprizes». sites.google.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Society of Authors' Awards | The Society of Authors». www.societyofauthors.org. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Somerset Maugham Award». www.librarything.com. Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին.
{{cite web}}
: Text "Book awards" ignored (օգնություն); Text "LibraryThing" ignored (օգնություն) - ↑ «Somerset Maugham Award Winners». www.goodreads.com. Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Prizes for Fiction and Non-Fiction Արխիվացված 2008-06-07 Wayback Machine, différents prix remis par la Society of Authors -ի կողմից շնորհված տարբեր մրցանակներ (անգլ.)
- The Somerset Maugham Award Արխիվացված 2007-09-29 Wayback Machine, հաղթողների ցուցակ (անգլ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սոմերսեթ Մոեմի մրցանակ կատեգորիայում։ |