Արքայական քոլեջ (Քեմբրիջ)

Արքայական քոլեջ (անգլ.՝ King's College), Քեմբրիջի համալսարանի քոլեջներից մեկը։

Արքայական քոլեջ
Kingscollegearms-alternative.svg
King's College, Cambridge2.jpg
Տեսակcollege of the University of Cambridge? և համալսարանական կառույց
Հիմնադրված է1441
ՀիմնադրիրՀենրի VI
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[1]
Կայքkings.cam.ac.uk և kings.cam.ac.uk
##Արքայական քոլեջ (Քեմբրիջ) (Միացյալ Թագավորություն)
Red pog.png
Արքայական քոլեջ (Քեմբրիջ), Միացյալ Թագավորություն
King's College, Cambridge Վիքիպահեստում

Պատմական ակնարկԽմբագրել

Քոլեջը հիմնադրվել է 1441 թվականին Հենրի VI արքայի կողմից Էտոն քոլեջի հիմնադրումից քիչ անց։ Այդ նույն թվականին կառուցվեցին առաջին շենքերը, որոնք ներկայումս պատկանում են Old Schools-ին։ 1443 թվականին շինարարությանը զարկ տալու որոշում է ընդունվում, և 1445 թվականին մասշտաբային շինարարություն է սկսվում Քեմբրիջի կենտրոնում։ Սակայն սկսվում է Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմը, ինչը խանգարում է շինարարությանը, և նախատեսված ամեն ծրագիր չէ, որ իրականություն է դառնում։ Աշխատանքները ընդհատումներով շարունակվում են նաև Հենրի VI-ի օրոք` ավարտվելով միայն Հենրի VIII-ի օրոք։ Արքայական քոլեջի եկեղեցին գոթիկայի անգլիական ճարտարապետության լավագույն օրինակներից է։

Քոլեջին տրվել են ֆեոդալական նշանակալից արտոնություններ։ Թագավորն ինքը մի շարք նվիրատվություններ է արել նրան։ Արքայական քոլեջի քույր քոլեջ է հռչակվել Օքսֆորդի Նոր քոլեջը[2]։

Սկզբնական շրջանում Արքայական քոլեջում սովորել են Էտոն քոլեջի 70 շրջանավարտներ։ 1865 թվականին քոլեջն առաջին անգամ ընդունում է ուսանողների, ովքեր Էտոնի շրջանավարտներ չէին։ Ներկայումս Էտոն քոլեջի հետ կապերը թույլ են, սակայն Էտոնի շրջանավարտները համալսարանական կոչումների շնորհման ոլորտում ունեն առավելություններ։

Նշանավոր շրջանավարտներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Aligned ISNI and Ringgold identifiers for institutions // Zenodo — 2017. — doi:10.5281/ZENODO.758080
  2. Ավանդաբար Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, ԱՄՆ-ի համալսարանների միջև ստեղծվում են եղբայրական կապեր, որոնք համալսարանների միավորումների կողմից օգտագործվում են ուսանողների ժամանակավոր անվճար փոխանակման և կացության համար։ Քույր քոլեջները կազմակերպում են մարզական տարբեր մրցույթներ, նշում են տարբեր տոնակատարություններ։

ՀամայնապատկերԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել