Զանգվածային բաց առցանց դասընթացներ
Զանգվածային բաց առցանց դասընթաց (անգլ.՝ massive open online course, MOOC /muːk/), առցանց դասընթաց, որի նպատակն է ապահովել անսահմանափակ, ազատ և անվճար մուտք բոլոր ցանկացողներին՝ համացանցի միջոցով։ Ի հավելում ավանդական դասընթացներում առկա տեսահոլովակներին, կարդալու նյութերին, խնդիրներին՝ զանգվածային բաց առցանց դասընթացները առաջարկում են ինտերակտիվ ֆորումներ, ինչը օգնում է ուսանողների, պրոֆեսորների և ուսուցանող անձնակազմի համար ստեղծել համայնք։
Զանգվածային բաց առցանց դասընթացը հեռահար ուսուցման վերջերս մշակված նվաճումներից է, ինչը սկսել է տարածում գտնել 2012 թվականից[1]։
Սկզբանական շրջանի զանգվածային բաց առցանց դասընթացները հիմնական շեշտը դնում էին հասանելիության և նյութի ազատ (առանց արտոնագրի) տարածման, կառուցվածքի և ուսուցման նպատակների վրա, ինչը նախատեսված էր նաև նպաստելու ռեսուրսների վերօգտագործումը և միմյանց համակցումը։ Որոշ ավելի ուշ շրջանի զանգվածային բաց առցանց դասընթացը օգտագործում են փակ (արտոնագրված) դասընթացներ, միևնույն ժամանակ ուսանողներին առաջարկելով անվճար և ազատ մուտք[2][3][4]։
Պատմություն
խմբագրելԱրտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Բարի գալուստ զանգվածային բաց առցանց դասընթացների աշխարհ (անգ․) ՅուԹյուբում Նյու Յորք Թայմս, 2013 |
Պատմություն
խմբագրելՄինչ թվային դարը, հեռահար ուսուցումը նամակագրական կապի, հեռուստացույցով կամ ռադիոյով հեռարձակման միջոցով էր, որոշ դեպքերում՝ էլեկտրոնային ուսուցման նախատիպերով[5]։
1890-ականներին նամակագրական կապի միջոցով մասնագիտացած դասընթացները, ինչպես օրինակ քաղաքացիական ծառայության թեստերը և սղագրությունները, գովազդվում էին տնից տուն՝ վաճառողների միջոցով[6]։ Ավելի քան 4 միլիոն ամերիկացի, շատ ավելին, քան ավանդական դպրոց հաճախածները, մինչև 1920-ական թվականները ներգրավվել է հեռահար դասընթացների, որոնք ընդգրկում էին հարյուրավոր աշխատանքով պայմանավորված պրակտիկ թեմաներ։ Ավարտողները կազմում էին 3%-ից քիչ[7]։
1920-ական թվականներից ի հայտ եկան ռադիոհեռարձակումները և ծրարգրերը, որոնք բոլոր հասանելի էին ցանկացած քանակի մարդկանց[8]։ Սկսած 1922 թվականից Նյու Յորքի համալսարանը վարում էր իր սեփական ռադիոալիքը, որը նպատակաուղղված էր հեռարձակելու համալսարանի բոլոր կուրսերը։ Հետագայում, հետևելով այս օրինակին, շատ համալսարաններ, այդ թվում Կոլումբիայի, Հարվարդի, Կանզասի, Օհայոյի Յուտայի և շատ ուրիշ պետական համալսարաններ։ Ուսանողները կարդում էին գրքերը, լսում հեռարձակվող դասախոսությունները, փոստով ուղարկում թեստերի պատասխանները։
Լրագրող Բրյուս Բլիվենը հարցրել է.
Արդյո՞ք ռադիոն դառնալու է կրթության հիմնական հենարանը, արդյո՞ք դասարանը կվերանա, իսկ ապագայի երեխան կսովորի տանը նստած, կամ նույնիսկ դրսում ռադիո լսելով քայլելիս։ - [9]
|
Ավարտողների տոկոսը շատ փոքր էր, դժվար էր հայտնաբերել խաբեությունը և չկար կրթության վարձերը հավաքելու ճանապարհ։ 1940-ական թվականներից սկսած ռադիո հեռարձակումները ԱՄՆ-ում անհետացան[10]։ Սկսած 1951 թվականից ավստրալիական School of the Air օգտագործում էր երկկողմանի կարճ ալիքային ռադիոն՝ ուսանողներին հեռվում գտնվող դասասենյակներում դասավանդելու համար, որտեղ ուսանողները կարող էին հարցեր տալ ուսուցչին։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ֆիլմերը օգտագործվում էին զորակոչիկներին ուսուցանելու համար, քանի որ ուսուցանողները հնարավորություն ունեին ցուցադրել գործի դրվող սպառազինությունը։ Համալսարանները առաջարկում էին հեռարձակվող դասընթացներ սկսած 1940-ական թվականներից Լուիվին համալսարանից[11]։
1980-ական թվականներին բոլոր համալսարանների դասարանները միացված էին հեռավոր համալսարանի՝ փակ շրջանացիկ վիդեո հասանելիություն ապահովելով ուսանողների համար։
1994 թվականին Պենսիլվանիայի համալսարանից Ջեյմս Օ'Դոննելը անցկացրեց սուրբ Օգուստինի կյանքին և աշխատանքներին նվիրված սեմինար ինտերնետի միջոցով՝ օգտագործելով ռազմավարական տեխնոլոգիաներ և էլեկտրոնային փոստ, ներգրավվելով ավելի քան 500 մասնակից ողջ աշխարհից[12]։ Կարճ դասախոսությունների ձևաչափը օգտագործվել է շատերի կողմից և զարգացել է Խան ակադեմիայի կարճ ուսուցողական հոլովակների անվճար արխիվների միջոցով[13]։ 2003 թվականին «Բարև Չինաստան»-ը սկսել է մի ծրագիր, որը, բրիտանական "The Guardian" թերթի, այդ տարվա սեպտեմբերի 24-ը ներկայացրել է որպես նոր մեդիա վտանգավոր ձեռնարկում, որը պետք է 4 միլիոն չինացիների, ովքեր պատրաստվում էին կոմերցիոն (գործարար) ոլորտում գիտական աստիճաններ ստանալ ռադիոյով, համացանցով կամ բջջային հեռախոսով։ Դասընթացը ազատ էր բոլոր նրանց համար, ովքեր ունեին հասանելիություն ռադիոյին և համացանցին։
Սկզբնական մոտեցումները
խմբագրելԱռաջին զանգվածային բաց առցանց դասընթացները ստեղծվել են ազատ կրթական ռեսուրսներ (OER) շարժման նախաձեռնությամբ. MOOC տերմինը ստեղծվել է 2008 թվականին, Իսլանդիայի արքայազն Էդուարդի համալսարանի Դեյվ Կորմիերի և Հումանիտար կրթության տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի գիտաշխատող Բրայան Ալեքսանդրի կողմից՝ ի պատասխան «Կապակցող գիտելիքներ» անվամբ դասընթացին, որը ստեղծվել էր Ջորջ Սիմենսի և Ստեֆան Դաունսի կողմից և ընդգրկում էր ուսման վարձ վճարող 25 ուսանող և 2200 առցանց ուսանող, որոնք ոչինչ չէին վճարում[14]։ Ամբողջ նյութը հասանելի էր RSS բովանդակության թարմացվող հոսքերի միջոցով և առցանց ուսանողները կարող էին համատեղ օգտագործել գործիքներ, նաև բլոգում գրառումներ կատարել, թեմատիկ քննարկումներ անցկացնել[15][16][17]։ Ստեֆան Դաունզը համարում է այս դասընթացները ավելի ստեղծարար և դինամիկ, քան այժմյան դասընթացները, ինչը, նրա կարծիքով, «հավասարազոր է հեռուստատեսային շոուներին և թվային գրքերին»[14]։
Գալվեյում տեղակայված առցանց կրթության մատուցող ALISON կազմակերպությունը հաճախ գրականության մեջ հիշատակվում է որպես առաջին զանգվածային բաց առցանց դասընթաց մատուցող, որը կամավորական հիմունքներով սիստեմատիկաբար աշխատանքներ էր տանում ինտերակտիվ ուսուցման ռեսուրսների՝ աշխարհով մեկ առցանց անվճար տարածման ուղղությամբ[18][19][20] Ընկերության տեսլականն էր «հնարավորություն տալ մարդկաց ստանալ հիմնական կրթություն և աշխատանքային հմտություններ»[20][21]։
Ի տարբերություն մյուս զանգվածային բաց առցանց դասընթացներ մատուցողների, որոնք կապված էին ամերիկյան երրորդ մակարդակի ինստիտուտների հետ, ALISON-ի ուսանողների մեծ մասը զարգացող երկրներից էին և օգտատերերի թիվը Հնդկաստանից շատ արագ աճում էր[22][23]։ Այն գրանցում է ամսական 1.2 միլիոն բացառիկ այցելուներ, որոնցից 250,000-ը 2013 հունվարի տվյալներով ավարտում են 500 և ավելի կուրսեր[19]։ 2014 թվականի ձետրվարին ALISON-ում գրանցվել է 3 միլիոներորդ օգտատերը։
Հետագայում ստեղծվել են այլ զանգվածային բաց առցանց դասընթացներ մատուցողներ։ Մարի Վաշինգթոնի համալսարանից Ջիմ Գրումը և Մայքլ Բրենսոնը Նյու Յորքի քաղաքային համալսարանի Յորք քոլեջից, տեղակայել են զանգվածային բաց առցանց դասընթացները մի քանի համալսարաններում։ Սկզբնական զանգվածային բաց առցանց դասընթացները հիմնված չէին տեղադրված նյութերի, ուսուցման կառավարման համակարգերի և այնպիսի համակարգերի վրա, որոնք համատեղում են ուսուցման կառավարման համակարգերը ավելի ազատ ինտերնետային ռեսուրսների հետ[24]։ Զանգվածային բաց առցանց դասընթացները, որպես մասնավոր և ոչ առևտրային ինստիտուտներ, կարևորում էին հանրահայտ ֆակուլտետների դասախոսներին և ընդլայնում առկա հեռահար ուսուցման առաջարկները (օրինակ՝ ձայնագրություններ) դարձնելով դրանք անվճար և ազատ առցանց[25]։
Վերջին ձեռքբերումները
խմբագրելԱրտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Shimon Schocken ՅուԹյուբում, The self-organizing computer course, October 2012 | |
Daphne Koller TED-ում, What we're learning from online education, June 2012 | |
Peter Norvig TED-ում, The 100,000-student classroom February 2012 | |
Salman Khan TED-ում, Let's use video to reinvent education, March 2011 | |
Anant Agarwal TED-ում, Why massive open online courses (still) matter, June 2013 | |
Chris Anderson TED-ում, How web video powers global innovation, July 2010 |
Ըստ Նյու Յորք Թայմս ամսիագրի՝ 2012 թվականը դարձել է զանգվածային բաց առցանց դասընթացների տարի, որովհետև ստեղծվեցին լավ ֆինանսավորված ընկերություններ, ինչպիսիք են Coursera-ն, Udacity-ն, և edX-ը, որոնք կապված էին համալսարանների հետ[26][27]։
Հարավային Ամերիկա
խմբագրելՍտեղծվեցին մի քանի լավ ֆինանսավորվող ամերիկյան ընկերություններ, որոնք կապված էին լավագույն համալսարանների հետ, ինչպիսիք են Udacity, Coursera, edX[27]:
2011 թվականի աշնանը Ստենֆորդի համալսարանը սկսեց երեք դասընթացներ[28]։ Առաջին դասընթացի մասնակիցների քանակը արագորեն հասավ 160.000-ի։ Այս ներկայացմանը հետևեցին ևս երկու դասընթացներ։ Տեսնելով հասարակայնության և մասնակցության մեծ աստիճանը, նախագծի հեղինակներից մեկը՝ Ֆրունը, հիմնում է ընկերություն, որը նա անվանել է Udacity, իսկ Դաֆնե Քոլլերը և Էնդրյու Էնջին հիմնեցին Coursera-ն։ Coursera-ն հետագայում հայտարարեց իր համագործակցության մասին Փենսիլվանիայի, Փրինստոնի, Ստենֆորդի և Միչիգանի համալսարանների հետ։
Առցանց կրթության առևտրականացման մասին մտահոգված՝ Մասաչուսեթսը ստեղծեց «ոչ եկամտի համար» MITx-ը։ Առաջին դասընթացը՝ 6.002x, սկսվել է 2012 թվականի մարտին։ Խմբին միացել է Հարվարդը, ապա դասընթացը վերանվանվել է edX, ավելի ուշ՝ ամռանը, խմբին միացել է նաև Կալիֆորնիայի Բերկլի համալսարանը։ Հետագայում միացան նաև Տեխասի համակարգը, Վելսլիի քոլեջը և Ջորջթաուն համալսարանը։
2012 թվականի նոյեմբերիմ Մայամիի համալսարանը՝ որպես իր գլոբալ ակադեմիայի մի մաս, ստեղծեց իր առաջին զանգվածային բաց առցանց դասընթացը՝ իր առցանց ավագ դպրոցը։ Դասընթացը հասանելի դարձավ ավագ դպրոցի այն աշակերտներին, ովքեր նախապատրաստվում էին կենսաբանությունից առարկայական թեստ հանձնելու[29]։
2013 թվականի հունվարիին Udacity-ն, համագործակցելով Սան Խոսեի պետական համալսարանի հետ, սկսեց իր առաջին զանգվածային բաց առցանց դասընթացները կրեդիների համար։ 2013 թվականին ընկերությունը հայտարարեց առաջին միանգամայն առցանց դասընթացների վրա հիմնված մագիստրոսական ծրագրի մասին, որը իրենից ներկայացնում էր համագործակցություն Udacity, AT&T ընկերությունների և Ջորջիայի տեխնոլոգիաների ինստիտուտի համագործակցություն և արժեցավ $7,000[30]:
2012 թվականի նոյեմբերին սկիզբ է առել «Գենդերը երգիծական գրքերի միջոցով» դասընթացը, որը կազմակերպվել էր Բոլի պետական համալսարանի ներկայացուցիչ Քրիստինա Բլանչի կողմից[31]։
2013 թվականի մարտին «գործարար մարտավարություն» դասընթացը Վիրջինիայի համալսարանի կողմից առաջարկվեց 100 ընկերությունների[32][33]։
2013 թվականի մայիսին Coursera-ն՝ համագործակցելով Chegg տեքստերի առցանց վարձույթի կազմակերպության հետ, հայտարարեց որոշ դասընթացների համար նախատեսված անվճար էլեկտրոնային գրքերի թողարկման մասին։ Ուսանողները պետք է օգտագործեին Chegg-ի էլեկտրոնային գրքերը, ինչը սահմանափակում էր տպելու և բազմացնելու հնարավորությունը, ինչպես նաև ուսանողը կարող էր օգտագործել գիրքը այն ժամանակ, երբ ներգրավված էր դասընթացում[34]։
2013 թվականի հունիսին Հյուսիսային Կարոլինայի համալսարանը ստեղծեց Սքայնետ համալսարանը[35], որը առաջարկում էր զանգավածային բաց առցանց դասընթացներ ներածական աստղագիտության մասին։ Մասնակիցները հնարավորություն էին ստանում միանալ համալսարանի robotic telescope գլոբալ ցանցին, ներառյալ Անդերում և Ավստրալիայում։ Այն համագործակցում է ՅուԹյուբի, Ֆեյսբուքի և Թվիթթերի հետ։ 2013 թվականի սեպտեմբերին edX-ը հայտարարեց Google ընկերության հետ ազատ edX մշակելու համար համագործակցության մասին, ինչն իրենից ներկայացնում է բաց աղբյուրով հարթակ և MOOC.org կայքը, որը թույլ է տալիս ստեղծել և սպասարկել դասընթացներ։ Գուգլը edX ընկերության գործընկերների հետ միասին պետք է զբաղվի հարթակի մշակմամբ։ Բացի դրանից ինտերնետային հսկան և edX-ը պետք է համագործակցեն և ուսումնասիրեն, թե ինչպես են ուսանողները սովորում և ինչպես է տեխնոլոգիան վերափոխում սովորելն ու դասավանդումը։ MOOC.org պետք է հարմարվի Գուգլի ինֆրահամակարգին[36]։
EdX-ը այժմ առաջարկում է աշխարհի տարբեր անկյունների 29 ուսումնական հաստատությունների 94 դասընթաց (նոյեմբեր 2013), Coursera-ն առաջարկում է 325 դասընթաց, որոնցից 30% գիտության, 28%-ը արվեստի և հումանիրտար, 23%-ը ինֆորմացիոն տեխնոլոգիաների, 13%-ը բիզնեսի և 6%-ը մաթեմատիկայի բնագավառներից[37]։
Որոշ կազմակերպություններ հենց իրենք են վարում իրենց զանգվածային բաց առցանց դասընթացները, օրինակ՝ Google's Power Search: 2013 թվականի փետրվարի տվյալներով մի շարք համալսարաններ (այդ թվում և միջազգային) հանդես են եկել զանգվածային բաց առցանց դասընթացներով[38][39]։
2014 թվականի մայիսի տվյալներով ավելի քան 900 զանգվածային բաց առցանց դասընթաց է առաջարկվել ԱՄՆ-ի համալսարանների և քոլեջների կողմից։
Ասիա
խմբագրելՃապոնիայի դպրոցները մատուցում են զանգավածային բաց առցանց դասընթացների ծառայություն[40][41]։
Առաջին զանգավածային բաց առցանց դասընթացը Մալայզիայում մատուցվել է Թեյլոր համալսարանի կողմից 2013 թվականի մարտին։ Դասընթացը անվանվել էր «Անհատ ձեռներեցություն» և գրավել էր 115 տարբեր երկրների ուսանողների ուշադրությունը։ Այս բարեհաջող դասընթացից հետո Թեյլոր համալսարանը 2013 թվականի հուլիսին սկսեց իր երկրորդ դասընթացը, անվանելով այն «Հասնել հաջողության էմոցիոնալ հետախուզության միջոցով»[42]։ 2013 թվականի օգոստոսին Universitas Ciputra Entrepreneurship Online (UCEO) սկսեց ինդոնեզերեն դասընթաց[43][44]։ Ունենալով ավելի քան 20,000 գրանցված անդամ՝ դասընթացը առաջարկում էր խորը հայացք, թե ինչպես կարելի է սկսել ձեռնարկատիրություն, և դասավանդվում էր ինդոնեզերենով։
Եվրոպա
խմբագրել2012 թվականի հունվարին Հելսինկի համալսարանը սկսեց ֆիննական զանգավածային բաց առցանց դասընթաց ծրագրավորման վերաբերյալ։ Դասընթացը ավագ դպրոցներին հնարավորություն տվեց ուսանողներին ուսուցանել ծրագրավորում, եթե անգամ այնտեղ չկա ծրագրովորման ֆակուլտետ, որը կարող է կազմակերպել նմանատիպ դասընթացներ[45]։
2012 փետրվարին Նոկիայի նախկին աշխատակիցները Ֆինլանդիայում գործող CBTec կազմակերպությունը ստեղծեց Eliademy.com կայքը[46], որը հիմնված է ազատ ստանդարտնետի վրա[47] Կայքը թարգմանված է 19 լեզուներով (նաև լատիներեն), որը նախատեսված է բջջային օգտագործման համար[47][48]։ 2012 թվականի վերջերում Միացյալ Թագավորության Բաց համալսարանը ստեղծեց բրիտանական զանգվածային բաց առցանց դասընթացներ մատուցող Futurelearn կազմակերպությունը, որպես առանձին կազմակերպություն[49]։ 2012 թվականի մարտի 15-ին Մադրիդի պոլիտեխնիկական ինստիտուտի դոկտոր Ալֆոնսո Մունյոզը և դոկտոր Խորխե Ռամիոն տեղծեցին առաջին իսպանական զանգավածային բաց առցանց դասընթացը՝ Crypt4you:
Iversity-ին Գերմանիայում զանգվածային բաց առցանց դասընթացներ մատուցող կազմակերպություն է[38]։ Ավելի քան 82,000 ուսանողներով (2013 թվականի նոյեմբեր)։ iversity-ի "The Future of Storytelling" դասընթացը Եվրոպայի ամենամեծ դասընթացն է մինչև այսօր։
OpenupEd[50]-ը Եվրոպական Միության օգնությամբ հիմնված կազմակերպություն է[41]։
Իռլանդիայում ALISON կազմակերպությունը անվճար կերպով տրամադրում է սերտիֆիկատ/դիպլոմ առաջարկող դասընթացներ, որոնք ունեն ավելի քան 2 միլիոն ուսանողներ ամբողջ աշխարհում[41]։ Միացյալ Թագավորությունում 2013 թվականի ամռանը Physiopedia կազմակերպությունը ստեղծեց իր առաջին զանգավածային բաց առցանց դասընթացը՝ համագործակցելով Արևմտյան Կաբոյի համալսարանի հետ։
2013 թվականի հոկտեմբերին Ֆրանսիայի կառավարությունը հայտարարեց France Universite Numerique (FUN) նախագծի մասին, որը ֆրանսիական այլընտրանքային լուծում էր։ Ֆրանսիական բիզնես դպրոցները սկսեցին առաջարկել իրենց սեփական բաց առցանց դասընթացները։
Ավստրալիա
խմբագրել2012 թվականի հոկտեմբերի 12-ին Հարավային Նոր Ուելսի համալսարանը ստեղծեց առաջին ավստրալիական բաց առցանց դասընթացը[51]։ Դասընթացը նախաձեռնել է OpenLearning պլատֆորման, որը մշակվել է Ավստրալիայում և առաջարկում է խմբային աշխատանքի հնարավորություններ, ավտոմատ գնահատում, համագործակցություն[52]։
2013 թվականի մարտին Ավստրալիայում ստեղծվեց Open2Study պլատֆորմը[53][54]։
2013 թվականի հուլիսին Թասմանիայի համալսարանի Wicking կենտրոնը մեկնարկել է «Հասկանալ մտագարությունը» դասընթացը, որը աշխարհում առաջինն էր, որ ուսումնասիրում է մտագարությունը։ Այն աշխարհում ամենամեծ թվով ավարտողների (39%) ցուցանիշն է գրանցել[55][56]։
Առնչվող կրթական փորձը և դասընթացները
խմբագրելԶանգվածային բաց առցանց դասընթացները կարող են տարբերվել իրենց չափանիշներով՝ լինելով առևտրային/ոչ առևտրային, որոնք դասավանդվում են համալսարանների և կազմակերպությունների դասախոսների կողմից։ Khan ակադեմիան, Peer-to-Peerհամալսարանը (P2PU), Udemy և Course Hero կազմակերպությունները դիտվում են որպես զանգվածային բաց առցանց դասընթացների նման օրինակ, որոնք գործում են համալսարանական համակարգից դուրս և ստեղծել անհատական տեմպերով դասընթացները[57][58][59]։ Udemy-ն թույլ է տալիս ուսուցիչներին վաճառել դասընթացները[60][61]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Lewin, Tamar (2013 թ․ փետրվարի 20). «Universities Abroad Join Partnerships on the Web». New York Times. Վերցված է 2013 թ․ մարտի 6-ին.
- ↑ Wiley, David. "The MOOC Misnomer". Հուլիս 2012
- ↑ Cheverie, Joan. «MOOCs an Intellectual Property: Ownership and Use Rights». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ David F Carr (2013 թ․ օգոստոսի 20). «Udacity hedges on open licensing for MOOCs». Information Week. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ Saettler, L. Paul (1968). A History of Instructional Technology. New York: McGraw Hill. ISBN 0070544107.
- ↑ J.J. Clark, "The Correspondence School-Its Relation to Technical Education and Some of Its Results," Science (1906) 24#611 pp. 327–334 in JSTOR
- ↑ Joseph F. Kett, Pursuit of Knowledge Under Difficulties: From Self-Improvement to Adult Education in America (1996) pp 236–8
- ↑ Susan J. Douglas (2004). Listening in: Radio and the American Imagination. U of Minnesota Press. էջ 52.
- ↑ The Century Illustrated Monthly Magazine (1924) Volume 108, Page 148
- ↑ Matt, Susan; Fernandez, Luke (2013 թ․ ապրիլի 23). «Before MOOCs, 'Colleges of the Air'». Chronicle of Higher Education.
- ↑ Dwayne D. Cox and William J. Morison, The University of Louisville (1999) pp 115–17
- ↑ For description, see: «Augustine on the Infobahn».; for O'Donnell's reflections on the current context, see «The Future Is Now and Always Has Been».
- ↑ Pappano, Laura. «The Year of the Mooc». The New York Times. The New York Times. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ 14,0 14,1 Parr, Chris (2013 թ․ հոկտեմբերի 17). «Mooc creators criticise courses' lack of creativity». Times Higher Education. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Downes, Stephen (2008). «CCK08 - The Distributed Course». The MOOC Guide. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ Dave Cormier (2013 թ․ ապրիլի 18). [Տեսանյութը ՅուԹյուբում Attention les MOOC!?! Mois de la pédagogie universitaire]. University of Prince Edward Island.
{{cite AV media}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ Cormier, Dave (2008 թ․ հոկտեմբերի 2). «The CCK08 MOOC – Connectivism course, 1/4 way». Dave's Educational Blog. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Glader, Paul. «Khan Academy Competitor? Mike Feerick of ALISON.com Talks About The Future Of Online Education». Wired Academic. Wired Academic. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ 19,0 19,1 Booker, Ellis (2013 թ․ հունվարի 30). «Early MOOC Takes A Different Path». Information Week. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ 20,0 20,1 Bornstein, David (2012 թ․ հուլիսի 11). «Open Education For A Global Economy». New York Times. Վերցված է 2013 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Emmons, Gary. «Education Innovation - 5 Bright Ideas». Harvard Business School Alumni Bulletin. Harvard Business School. Վերցված է 2013 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Goldmark, Peter (2012 թ․ հունիսի 22). «A Website That Lifts People Up». Newsday. Վերցված է 2013 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Holden, Louise (2012 թ․ մարտի 21). «Special Report - Ashoka 'Change Nation'». Irish Times.
- ↑ Masters, Ken (2011). «A brief guide to understanding MOOCs». The Internet Journal of Medical Education. 1 (Num. 2).
- ↑ The College of St. Scholastica, "Massive Open Online Courses Արխիվացված 2014-06-12 Wayback Machine", (2012)
- ↑ Pappano, Laura. «The Year of the MOOC». The New York Times. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ 27,0 27,1 Smith, Lindsey "5 education providers offering MOOCs now or in the future". 31 July 2012.
- ↑ Richard Pérez-Peña (2012 թ․ հուլիսի 17). «Top universities test the online appeal of free». The New York Times. Վերցված է 2012 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Horacio Reyes. «History of a revolution in e-learning». Revista Educacion Virtual. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Georgia Tech, Udacity Shock Higher Ed With $7,000 Degree». Forbes. 2012 թ․ ապրիլի 18. Վերցված է 2013 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Burlingame, Russ. «Teaching Gender Through Comics With Christina Blanch, Part 1». Comic Book.
- ↑ Zafrin Nurmohamed, Nabeel Gillani, and Michael Lenox (2013 թ․ հուլիսի 4). «A New Use for MOOCs: Real-World Problem Solving». Harvard Business Review blog. Վերցված է 2013 թ․ հուլիսի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Amit Jain (2013 թ․ ապրիլի 25). «Connect with students to "MOOC-source" your data». GuideStar Trust blog. Վերցված է 2013 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ New, Jake (2013 թ․ մայիսի 8). «Partnership Gives Students Access to a High-Price Text on a MOOC Budget». Chronicle of Higher Education. Վերցված է 2013 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «Skynet University».
- ↑ «Announces Partnership with Google to Expand Open Source Platform». edX. 2013 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 13–ին-ին.
- ↑ Waldrop, M. Mitchell; Nature magazine (2013 թ․ մարտի 13). «Massive Open Online Courses, aka MOOCs, Transform Higher Education and Science». Scientific American. Վերցված է 2013 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ 38,0 38,1 Tamar Lewin (2013 թ․ փետրվարի 20). «Universities Abroad Join Partnerships on the Web». The New York Times. Վերցված է 2013 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Steve Kolowich (2013 թ․ փետրվարի 21). «Competing MOOC Providers Expand into New Territory-and Each Other's» (blog by expert journalist). The Chronicle of Higher Education. Վերցված է 2013 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «schoo(スクー) WEB-campus». Schoo.jp. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 13–ին-ին.
- ↑ 41,0 41,1 41,2 Sara Grossman (2013 թ․ հուլիսի 5). «American MOOC Providers Face International Competition». The Chronicle of Higher Education. Վերցված է 2013 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ 1. Al-Atabi, M.T. and DeBoer, J. 2014 "Teaching Entrepreneurship using Massive Open Online Course (MOOC)." Technovation. In Press.
- ↑ Inda Marlina (2013 թ․ օգոստոսի 24). «Kuliah? Di UCEO saja». Bisnis.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23–ին-ին.
- ↑ Wiji Nurhayat (2013 թ․ օգոստոսի 25). «Mau Belajar Jadi Pengusaha Secara Gratis? Ini Caranya». detik.com. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23–ին-ին.
- ↑
This citation will be automatically completed in the next few minutes. You can jump the queue or expand by hand - ↑ Eliademy.com կայք
- ↑ 47,0 47,1 Tuesday, 12 March 2013 (2013 թ․ մարտի 12). «MeeGo To MOOCs, Ex-Nokians Launch Eliademy To Put Education In The Cloud». TechCrunch. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 13–ին-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Sotiris says: (2013 թ․ օգոստոսի 2). «Another Look at Eliademy, a cloud-based alternative to Moodle | Moodle News». Moodlenews.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 13–ին-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Claire Shaw (2012 թ․ դեկտեմբերի 20). «FutureLearn is UK's chance to 'fight back', says OU vice-chancellor | Higher Education Network | Guardian Professional». Guardian. Վերցված է 2013 թ․ մայիսի 30-ին.
- ↑ OpenupEd
- ↑ «Brave new free online course for UNSW». Afr.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 3-ին.
- ↑ Bernhardt, Ingo. «http://theconversation.com/openlearning-launches-into-competitive-moocs-market-10155». The Conversation. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 3-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ «PR Newswire UK: Australia sets the scene for free online education - MELBOURNE, Australia, 20 March 2013 /PRNewswire/». australia: Prnewswire.co.uk. Վերցված է 2013 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «The Aussie Coursera? A new homegrown MOOC platform arrives». Theconversation.com. Վերցված է 2013 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «MOOC Completion Rates». katyjordan.com. Վերցված է 2014 թ․ մարտի 19-ին.
- ↑ «Online education: Targeted MOOC captivates students». Nature. Վերցված է 2014 թ․ մարտի 19-ին.
- ↑ Yuan, Li, and Stephen Powell. MOOCs and Open Education: Implications for Higher Education White Paper Արխիվացված 2013-03-26 Wayback Machine. University of Bolton: CETIS, 2013. pp. 7–8.
- ↑ «What You Need to Know About MOOCs». Chronicle of Higher Education. Վերցված է 2013 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Open Education for a global economy».
- ↑ «Teach Online - Join the 1000s of Instructors Teaching on Udemy!». Udemy.com. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 13–ին-ին.
- ↑ Carey, Kevin (2012 թ․ մայիսի 20). «Revenge of the Underpaid Professors». The Chronicle of Higher Education. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 13–ին-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Միացյալ թագավորության կառավարության բիզնես նորարարությունների և հմտությունների բաժնի զեկույցը զանգավածային բաց առցանց դասընթացների և հեռահար ուսուցման այլ տեսակների վերաբերյալ՝ https://www.gov.uk/government/publications/massive-open-online-courses-and-online-distance-learning-review
- Knox, J., Bayne, S., Ross, J. MacLeod, H, Sinclair, C. (2012). "MOOC pedagogy: the challenges of developing for Coursera" Association for Learning Technology (ALT) Online Newsletter. Issue 28
- "Babson Survey Research Group: National reports on growth of online learning in US Higher Education" Արխիվացված 2012-12-25 Wayback Machine
- The MOOC Model for Digital Practice (2010)
- Ջոն Դենիել (2012) Զանգվածային բաց առցանց դասընթացների էությունը http://sirjohn.ca/wordpress/wp-content/uploads/2012/08/120925MOOCspaper2.pdf Արխիվացված 2016-08-10 Wayback Machine
- Դ, Լեվի, Lessons Learned from Participating in a Connectivist Massive Online Open Course (MOOC), (2011)
- Ջոնաթան Ռիս The MOOC Racket, 25 հուլիսի 2013.
- Ինչպես և ինչու են առաջատար համալսարանները հասանելի դարձնում իրենց դասընթացները ինտերնետում, 2011. ISBN 978-0-691-14874-8
- Ստեֆան Քարսոն և Ջեն Ֆիլիպ Շմիդտ՝ The Massive Open Online Professor. Մայիս, 2012.
- Books are MOOCs, Too, Բերնարդ Ֆրիշման, Բարձրագույն կրթություն, 2 օգոստոս 2013.
- Եվրոպայի ազատ կրթություն՝ European MOOCs Scoreboard Արխիվացված 2014-06-03 Wayback Machine.
- Քերոլայն Դը Ագաթի (Օգոստոս 2014), The Brave New (Wired) World of Online Education Արխիվացված 2014-09-04 Wayback Machine.
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |