Եփրեմ Խան
Եփրեմ Խան, նաև՝ Եփրեմ Դավթի Դավթյան (1868[1][2], Բարսում, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 19, 1912, Քերմանշահի նահանգ, Իրան), Հայ ազգային – ազատագրական շարժման ականավոր գործիչ, ՀՅԴ անդամ, ֆիդայի:
Եփրեմ Խան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1868[1][2] |
Ծննդավայր | Բարսում, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 19, 1912 |
Մահվան վայր | Քերմանշահի նահանգ, Իրան |
Գերեզման | Թեհրան |
Քաղաքացիություն | Իրան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ֆիդայի |
Քաղաքական կուսակցություն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն[3] |
Yeprem Khan Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Եփրեմ Խանը (Դավթյան) ծնվել է 1868 թվականին Շամխորի շրջանի Բարսում գյուղում: Նախնական կրթությունը ստացել է տեղի միջնակարգ դպրոցում: 1889 թվականին անցել է Երկիր (Արևմտյան Հայաստան): 1890 թվականին մասնակցել է Սարգիս Կուկունյանի գլխավորած արշավանքին: Ինչի համար ձերբակալվել է և խմբի շատ անդամների հետ մինչև քննության ավարտը պահվել է Անդրկովկասի տարբեր բանտերում, իսկ 1895 թվականի մարտին շղթայակապ աքսորվել է Սիբիր, ապա՝ Սախալին: 1896 թվականին փախել է բանտից և երկարատև ոդիսականից հետո 1896 թվականի հոկտեմբերին հասել է Թավրիզ: Այստեղ անդամագրվել է Հ. Յ. Դաշնակցությանը: 1897 թվականին մասնակցել է Խանասորի արշավանքին: 1899-1902 թվականներին ուսուցչություն է արել Ատրպատականի Աղուղան գյուղում, շրջել ամբողջ Հյուսիսային Պարսկաստանում: Տիրապետել է հայերեն, պարսկերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, թուրքերեն լեզուներին:
1906-1907 թվականներին լինելով Ռեշտի ուսումնարանի հոգաբարձուների խորհրդի անդամ՝ մի շարք բարեփոխումներ է կատարել դպրոցներում: Ակտիվորեն մասնակցել է 1905-1911 թվականների Իրանական հեղափոխությանը՝ կազմակերպելով և ղեկավարելով Իրանի հակաշահական ուժերը: Իրանի ժամանակավոր կառավարությունը նրան շնորհել է սարդարի (մարշալ) կոչում: Շահի տապալումից և Թեհրանի գրավումից հետո նշանակվել է Թեհրանի ոստիկանապետ: Ի վերջո, նրան շնորհվել է ողջ Իրանի զինված ուժերի գլխավոր, գերագույն հրամանատարի կոչում: Եփրեմ խանը մասնակցել է շուրջ 60 մեծ ու փոքր կռիվների: Իրանական պատմագրությունը նրան գնահատել է որպես ժամանակի առաջադեմ գործիչ, ժողովրդական հերոս և տաղանդավոր զորավար: Եփրեմ խանը սպանվել է 1912 թվականի մայիսի 6-ին Իրանի Համադանի շրջանի Սուրջե գյուղի մերձակայքում տեղի ունեցած կռվում: Եփրեմի մարմինը հանգչում է Թեհրանի հայկական Հայկազյան (այժմ՝ Դավթյան) դպրոցի բակում[4]։
ԳրականությունԽմբագրել
- Աւետիս Վարդանեան, Եփրեմ խանի հետ, «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1963, թիւ 4, էջ 66-75, թիւ 5, էջ 59-67, թիւ 6, էջ 51-58, թիւ 7, էջ 55-66, թիւ 8, էջ 65-74, թիւ 9, էջ 67-74, թիւ 10, էջ 71-78, թիւ 11, էջ 68-71, թիւ 12, էջ 48-57:
- Ռային Իսմայիլ, Եփրեմ խան Սարդար, Թեհրան, 1976։
- Տիգրան Հայազն, Գ.Ղազարյան, 1000 հայազգի գեներալներ, ծովակալներ։ Երևան, 2009 թ., էջ 91։
- Հրաչիկ Սիմոնյան, Ազատագրական պայքաի ուղիներում, գիրք 4, Երևան, 2010, 1204 էջ։
- Միքայէլ Վարանդեան, Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, Երեւան, 1992։
- Անդրէ Ամուրեան, Յեղափոխական Եփրեմի ոդիսականը, Թեհրան, 1972։
- Անդրէ Ամուրեան, Հ. Յ. Դաշնակցութիւնը Պարսկաստանում 1890-1918 թթ., Թեհրան, 1950։
- Էլմար Յ., Եփրեմ, Թեհրան, 1964։
- Ալվարդ Ղազիյան, Արևմտահայոց պայքարի Արցախի զավակները, Երևան, 2015, 252 էջ:
- Հայկական հարց հանրագիտարան, Երևան, 1996, էջ 127:
- Ով ով է (Հայեր: Կենսագրական հանրագիտարան), հատ. 1, Երևան, 2005, էջ 382:
Արտաքին հղումներԽմբագրել
- Եփրեմ Խանի երգը - https://www.youtube.com/watch?v=5QuiKZBQeAk
ԱղբյուրներԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Faceted Application of Subject Terminology
- ↑ 2,0 2,1 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
- ↑ http://www.iranicaonline.org/articles/dasnak
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին։ Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն։ 2005։ էջ էջ 382