Միքայել Վարանդյան
Միքայել Վարանդյան (ի ծնե ազգանուն՝ Հովհաննիսյան, 1872[1], Շուշիի գավառ, Ռուսական կայսրություն - ապրիլի 22, 1934[1], Մարսել), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, հրապարակախոս, փիլիսոփա, պատմաբան, ՀՅԴ անդամ։
Միքայել Վարանդյան | |
---|---|
Ծնվել է | 1872[1] Քյաթուկ, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 26, 1934 Մարսել |
Գերեզման | Սեն Պիեռ գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Հայաստան |
Ազգություն | հայ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Ուղղություն | Հայ ֆիդայական շարժում |
Մասնագիտություն | պատմաբան, հրապարակախոս, փիլիսոփա և քաղաքական գործիչ |
Հաստատություն(ներ) | Դրօշակ, Հորիզոն, Մուրճ և Մշակ |
Պաշտոն(ներ) | Հայաստանի դեսպան Իտալիայում |
Անդամակցություն | Հայաստանի պատվիրակություն |
Ալմա մատեր | Շուշիի ռեալական ուսումնարան և Ժնևի համալսարան (1897) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Կուսակցություն | ՀՅԴ |
Ստորագրություն | |
Varandian Mikayel Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Շուշիի գավառի Քյաթուկ գյուղում։ Ավարտել է Շուշիի ռեալական դպրոցը, Ժնևի համալսարանը (1897 թ.), որտեղ էլ կապ է հաստատել Դաշնակցության գործիչներ Ռոստոմի, Ք. Միքայելյանի, Հ. Դավթյանի հետ։ 1898 թվականին սկսում է աշխատակցել «Դրոշակ» թերթին։ Հետագայում աշխատել է Թիֆլիսի «Հառաջ» (1907-07) և «Հորիզոն» (1915 թ.-ից) թերթերի խմբագրություններում։ Գործել է Եվրոպայում (Ռումինիա, Շվեյցարիա, Ֆրանսիա)։ Մեծ օժանդակություն է ցույց տվել հայկական հարցի օգտին Եվրոպայում քարոզչություն տանող «Պրո Արմենիայի» (1900-1914 թթ.), իսկ վերջինիս ընդհատված ժամանակ՝ «Արևելքի ժողովուրդների համար» թերթի հրատարակմանը։ 1904 թվականից եղել է ՀՅԴ արևմտյան բյուրոյի անդամ։ 1907 թվականից եղել է ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչը 2-րդ ինտերնացիոնալում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և Հայաստանի Հանրապետության ժամանակաշրջանում ֆրանսերեն լեզվով հրատարակել է «Հայաստանը և Հայկական հարցը» և «Հայ-վրացական կոնֆլիկտը և Կովկասյան պատերազմը» գրքերը, եվրոպական հասարակայնությանը ծանոթացրել իր հայրենիքում կատարվող իրադարձություններին։ Ընտրվել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի անդամ, նշանակվել հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ Հռոմում։
Հեղինակ է բազմաթիվ աշխատությունների՝ «ՀՀ Դաշնակցության պատմություն» (հատոր 1-2, 1932-1950 թթ.), «Հայկական շարժման նախապատմություն» (հատոր 1-2, 1912-1913 թթ.), «Րաֆֆի» (1938 թ.), «Դաշնակցությունը և նրա հակառակորդները» (1906 թ.), «Հայրենիքի գաղափարը» (1904 թ.), «Հոսանքներ» (1910 թ.), «Վերածնվող հայրենիքը և մեր դերը» (1910 թ.), և, որպես Դաշնակցության տեսաբան, անհաշտ պայքար է մղել նրա հակառակորդների, այդ թվում հայ բոլշևիկների դեմ[2]։
Վարանդյանը մերժել է պատմական մատերիալիզմի դրույթները, հասարակության առաջադիմության հիմնական շարժիչ ուժը համարել է ոչ թե հասարակական արտադրությունը, այլ գիտակից մարդուն։ Հասարակության առաջընթացում մեծ դեր է հատկացրել մտավորականությանը։ Ազգային-ազատագրական շարժման մեջ կողմ էր հեղափոխական պայքարին, իսկ սոցիալական հարցերի լուծման խնդրում պաշտպանել է խաղաղ բարեփոխումների ուղին (2-րդ ինտերնացիոնալի գործիչների օրինակով)։ Համարվում է հայ ազգային-ազատագրական շարժման խոշոր գաղափարախոսներից մեկը, որ գտնում էր, որ հայ ժողովրդի հերոսական պայքարը պատմականորեն օրինաչափ է, արդարացի և առաջադիմական, ընդգծում այդ պայքարի համազգային բնույթը, փառաբանում հայրենիքի ազատագրության համար պայքարող մարտիկներին։ Հայ ազատամարտի վերջնական նպատակը համարել է միասնական և անկախ Հայաստանի ստեղծումը[3]։
1934 թ․ ապրիլի 22 մահացել է Մարսելում։
Երկեր
խմբագրել- Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, Թեհրան, 1981, Երեւան, 1992, 536 էջ։
- Հայկական շարժման նախապատմութիւն, հատ. Ա., Ժնեւ, 1912, 320 էջ։
- Հայկական շարժման նախապատմութիւն, հատ. Բ., Ժընեւ, 1913, 288 էջ։
- Մուրատ (Սեբաստացի ռազմիկին կեանքն ու գործը), Պոսթըն, 1931, 348 էջ, Թեհրան, 1981։
- Վերծնուող հայրենիքը եւ մեր դերը, Ժնեւ, 1910, 408 էջ։
Պատկերասրահ
խմբագրել-
Միքայել Վարանդյանը ֆիդայի Խեչոյի հետ
-
Միքայել Վարանդյան
-
Միքայել Վարանդյան
-
Միքայել Վարանդյան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://armenianweekly.com/2016/02/12/mikael-varantian/
- ↑ Mikael Varantian: storia di un eroe e primo ambasciatore in Italia, in Centro Studi "Hrand Nazariantz", 6 luglio 2018 (in Italiano)
- ↑ Mikael Varantian: Profile of a National Hero
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Վարանդյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |