Բարսում (Շամքորի շրջան)

Շամխորի շրջան
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բարսում (այլ կիրառումներ)

Բարսում (նաև՝ Բարսումաշեն, Պաստուն), նախկին հայկական գյուղ Ադրբեջանի Հանրապետության Շամխորի շրջանում, շրջկենտրոն Շամխոր քաղաքից 20 կմ հարավ՝ Շամխոր գետի ձախակողմյան հարավային ձորալանջին, ծովի մակերևույթից 770-850 մ բարձրության վրա[1][2]:

Ավերված գյուղ
Բարսում
ռուս.՝ Чайкенд
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանՇամխորի շրջան
Բնակչություն0 մարդ (2017)
Ժամային գոտիUTC+4
##Բարսում (Շամքորի շրջան) (Ադրբեջան)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Ըստ ավանդության՝ Բարսում գյուղը հիմնադրել է Բագրատունի Մելիք-Առուստամի առաջնորդությամբ Անի քաղաքից տեղափոխված 35 հայ ընտանիք[1][2][3]:

Բարսումը եղել է 17-րդ դարի սկզբին հանդիսանում էր Շահ-Աբասից մելիքության իրավունք և տիտղոս ստացած Մելիք-Առուստամյանների նստավայր: Նրանց ենթակայության տակ էին գտնվում նաև Քարատակը, Վերին և Ներքին Ղոթյուլները, Մածնաբերդը և մերձակա այլ գյուղեր[1][3][4][5][6]:

Տոհմի ամենանշանավոր դեմքը Մելիք-Առուստամն էր (1722-1794), ով տեսանելի դերակատարություն է ունեցել Հարավային Կովկասի հասարակական-քաղաքական կյանքում: 1794 թվականին դավադրաբար սպանվել է Գանձակ քաղաքում և թաղվել տեղի Սուրբ Հովհաննես եկեղեցու գավթի հարավային պատի մոտ[1][3][4][5][6]:

19-րդ դարի սկզբին բարսումցիների մի մասը գաղթում է Թբիլիսիի՝ կենտրոնանալով Հավլաբար թաղամասում: Որոշ ժամանակ անց, Մելիք Առուստամի ժառանգները վերադառնում են Բարսում և վերահաստատվում իրենց տոհմի կալվածքներում:Բագրատունի Մելիք-Առուստամյանները 19-րդ դարի վերջում հաստատվում են Չինարի գյուղում [1][7]:

1988-1989 թվականներին գյուղի բնակչության բռնագաղթից հետո գյուղն ավերվել է [փա՞ստ]

Պատմական հուշարձաններԽմբագրել

Բարսում գյուղը հարուստ է պատմական հուշարձաններով, որոնց զգալի մասը ոչնչացվել է ԽՍՀՄ ժամանակաշրջանում Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունների կազմակերպմամբ: Հուշարձանների ոչնչացումը շարունակվել է արդեն Ադրբեջանի անկախության տարիներին[1]:

Գյուղի տարածքում եղել են ամրոցներ, վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, հին գերեզմաններ, ինչպես նաև բրոնզեդարյա ամրոցներ, դամբարաններ և հնագիտական այլ հուշարձաններ[1]:

ԲնակչությունԽմբագրել

Բարսումի բնակչությունը բռնագաղթել է 1988 թվականին և հաստատվել Հայաստանի Գեղարքունիքի մարզում[1]:

1905-1906 թթ. հայ-թուրքական ընդհարումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 RAA գիտական ուսումնասիրություններ, Գիրք Զ: Հյուսիսային Արցախ, Սամվել Կարապետյան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2004թ. ISBN 5-8080-0566-3 (հայ.), (անգլ.)
  2. 2,0 2,1 «Նոր-Դար», 1893, N 47, էջ 3:
  3. 3,0 3,1 3,2 Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895թ.:
  4. 4,0 4,1 «Ցուցակ ձեռագրաց» հ. Բ, Երևան, 1970, ձեռ. N 9153, էջ 882:
  5. 5,0 5,1 Լալայան Ե., Գանձակի գաւառ, «Ազգագրական հանդէս», Թիֆլիս, 1899, N 1, էջ 268:
  6. 6,0 6,1 «Դիվան հայ վիմագրության», պր. V, կազմեց Բարխուդարյան Ս., Երեւան, 1982, էջ 228:
  7. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 93, ց. 1, գ. 388, թ. 33-34: