Տիգրան Պետրոսյանց
Տիգրան Մնացականի Պետրոսյանց (Տիգրան Հայազն, մարտի 26, 1951 կամ 1951[1], Վարդենիս, Ապարանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հասարակական և քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից, մշակութաբան, մատենագետ, լրագրող, խմբագիր, պատմաբան, ՀՀ բանակի փոխգնդապետ (2000 թվական), Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգայն ակադեմիայի ակադեմիկոս (2006 թվական), Երևանի «ԵՐԱ» բիզնեսի և քաղաքականության ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր (2006 թվական), Արագածոտնի մարզի Ապարանի շրջանի Վարդենիսի (2003 թվական), Կոտայքի մարզի Նորգյուղ (2006 թվական) համայնքների պատվավոր քաղաքացի, Նիգ-Ապարան (կազմակերպություն) ՀԲՀԿ Պատվո անդամ (հոկտեմբերի 13, 2007 թվականին)։
Տիգրան Պետրոսյանց | |
---|---|
Ծնվել է | մարտի 26, 1951 (73 տարեկան) կամ 1951[1] |
Ծննդավայր | Վարդենիս, Ապարանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1982) |
Մասնագիտություն | պատմաբան և խմբագիր |
Զբաղեցրած պաշտոններ | library director? |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1951 թվականի մարտի 26-ին Ապարանի շրջանի Վարդենիս գյուղում։ 1968 թվականին արծաթե մեդալով ավարտել է Արմավիրի մարզի Էջմիածնի շրջանի Շահումյան գյուղի միջնակարգ դպրոցը, 1982 թվականին՝ Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի մատենագիտության բաժինը (հեռակա), 2000 թվականին՝ նույն համալսարանի հայ ժողովրդի պատմության ամբիոնի ասպիրանտուրան (հայցողի կարգավիճակով)։ 1973-1983 թվականներին եղել է Ապարանի շրջանային «Ծաղկունք» թերթի խմբագրության գրական աշխատող, ապա՝ թերթի պատասխանատու քարտուղար, 1983-1985 թվականներին Ապարանի շրջանի Վարդենուտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն, 1985-1987 թվականներին՝ Ապարանի շրջանային կուլտուրայի բաժնի վարիչ, 1987-1989 թվականներին՝ ՀԽՍՀ հուշարձանների պահպանության հայկական ընկերության գիտքարտուղար, 1988-1991 թվականին՝ Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս, 1989-1995 թվականներին՝ «Անբերդ» հասարակական կազմակերպության նախագահ։
1993-1994 թվականներին մասնակցել է Արցախյան ազատամարտին, եղել է վաշտի հրամանատար։ 1995-2002 թվականներին, ծառայել է ՀՀ զինված ուժերի շարքերում, զբաղեցրել զինվորական բարձր պաշտոններ։ 2002 թվականին զորացրվել է զինվորական ծառայությունից փոխգնդապետի աստիճանով։ 2002-2009 թվականներին եղել է նաև իր ջանքերով ստեղծված «Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության նախագահի տեղակալ-գործադիր տնօրեն։ 2009 թվականի նոյեմբերի 2-ին նշանակվել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի տնօրեն-համալսարանի գիտական խորհրդի անդամ։
Քաղաքական գործունեություն
խմբագրել1967 թվականին Էջմիածին քաղաքում ստեղծել է «Հող» ընդհատակյա հակախորհրդային կազմակերպությունը, հրատարակել է թերթեր և 70-ից ավելի թռուցիկներ։ Նույն տարվա սեպտեմբերին կառույցը մատնությամբ բացահայտվել է, իսկ Տիգրանը՝ ձերբակալվել ու պահվել ՊԱԿ-ի նկուղում։ 1987 թվականին ստեղծել է «Անբերդի ֆոնդ» հասարակական կազմակերպությունը, որը մշակութային ուղղվածությունից շուտով դարձել է քաղաքական ուղղվածության թերթ՝ Հայաստանի Թագավորական կուսակցության խոսափողը։ 1988 թվականին ստեղծել է Հայաստանի Թագավորական կուսակցությունը։ 1990 թվականին այդ կուսակցության կողմից առաջադրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորության թեկնածու Երևանի Նարեկացու անվան թիվ 85 ընտրատարածքում, իսկ 1991 թվականին այդ կուսակցության կողմից ընտրվել է Ապարանի շրջանային խորհրդի պատգամավոր։ 1988-1993 և 2002-2006 թվականներին եղել է կուսակցության նախագահը։ 1991 թվականին կուսակցությունը ՀՀ արդարադատության նախարարության կողմից գրանցվել և գործել է մինչև 2006 թվականը, մինչև դատարանի որոշմամբ փակվելը։ 2007 թվականին Երևան քաղաքի Աջափնյակի թիվ 6 ընտրատարածքում մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի ընտրությանը։
Խմբագրական գործունեություն
խմբագրել- 1967 թվականին հիմնադրել և խմբագրել է «Հող» և «Արև» թերթերը /մեկական համար յուրաքանչյուրից/
- 1987 թվականին հիմնադրել և ինքնահրատ եղանակով տպագրել է «Անբերդի ֆոնդ» հանդեսը /6 համար/
- 1989-1991 թվականներին հրատարակել է «Անբերդ» թերթը
- 1996 թվականին հրատարակել է N զորամիավորման «Հայրենյաց վահան» թերթը
- 2003 թվականին հրատարակել է «Նիգ-Ապարան հանրագիտարան» թերթը /մեկ համար, երկու մամուլ ծավալով/
Գիտական գործունեություն
խմբագրել1975-1980 թվականներին ինքնուրույն ուսումնասիրել է 13-15-րդ դարերում Արագածոտնում (ամբողջ Հայաստանում) գործած Վաչուտյան իշխանների հասարակական-քաղաքական, ռազմական, տնտեսական, մշակութային գործունեության պատմությունը, երեսունից ավելի հոդվածներ տպագրել ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի «Պատմա-բանասիրական», «Լրաբեր», Երևանի պետական համալսարանի «Բանբեր», ՀԽՍՀ պետական արխիվի «Բանբեր» հանդեսներում։ Ավարտուն թեման պաշտպանության չի ներկայացրել ռուսերեն թարգմանության պահանջի պատճառով։
2001 թվականին Վաչուտյաններ ուսումնասիրությունը հրատարակել է։ Գիտական հետաքրքրությունների շրջանակում եղել են Նիգ գավառի (Ապարան) պատմաճարտարապետական հուշարձանները, գյուղերի պատմությունը, 1918 թվականի Ապարանի հերոսամարտի պատմությունը, Հայոց ռազմարվեստի պատմությունը, հայ զինվորականության և դիվանագիտության երևելի ներկայացուցիչների կենսագրությունները։ Այդ թեմաներով հրատարակել է 33 գիրք ու գրքույկ (օրինակ՝ «Հայկազունք», «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ«, «200 հայ զորավարներ», «Վարդենիս» հանրագիտարանները)։
Տպագրության է պատրաստել Ապարան-Արագածի տարածաշրջանների 44 բնակավայրերի «յուրաքանչյուրինը առանձին գրքով», «Հայ դիվանագետներ», «Ավարտել են Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանը» հանրագիտարանները։
Պարգևներ
խմբագրել- 1968-ՀԽՍՀ լուսավորության նախարարության արծաթե մեդալ,
- 1983-ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի բրոնզե մեդալ,
- 1984-ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի ոսկե մեդալ,
- 1986-ՀԽՍՀ լուսավորության նախարարության «Ստեղծագործող ուսուցիչ» մեդալ,
- 1996-ՀՀ Մարտական ծառայության մեդալ,
- 1997-ՀՀ պաշտպանության նախարարության «Պատերազմի մասնակից» կրծքանշան,
- 2000-ԼՂՀ Արիության համար մեդալ,
- 2000-ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալ,
- 2000-ԼՂՀ «Մայրական երախտագիտություն» մեդալ,
- 2006-Ազգային գրադարանի «Հակոբ Մեղապարտ» մեդալ,
- 2007-«Նիգ-Ապարան» ՀԲՀԿ «Պատվո մեդալ»
- 2009-Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի «Ֆրիտյոֆ Նանսեն» մեդալ,
- 2011-ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ,
- 2011-Հայաստանի Երկրապահ կամավորների միության «Երկրապահ» մեդալ,
- 2011-Արցախյան վետերանների միության մեդալ,
- 2011-«Զինվոր» համակարգող խորհրդի «Զինվոր հայրենյաց» մեդալ,
- 2012 թ. ՀՀ ՊՆ «ՀՀ ԶՈՒ 20-ամյակ» մեդալ,
- 2012 թ. «Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ 90-ամյակ» մեդալ,
- 2015 թ. «Զորավար» հիմնադրամի «Սողոմոն Թեհլիրյան» մեդալ,
- 2016 թ. Մոսկվայի «Գվարդիական աստղ» ռազմահայրենասիրական բլոկ միջազգային ՀԿ «Գվարդիական աստղ» մեդալ,
- 2016 թ. Անվտանգության Ասպետաց ակադեմիայի «Տիգրան Մեծ» շքանշան։
- 22.12.2017 թ. «Վահագն» ռազմահայրենասիրական կազմակերպության «Վահագն» շքանշան։
Հրատարակություններ
խմբագրել- Հայրենական մշակույթի պաշտպան հայ կանայք։ Պատումաշար։ «Էջմիածին» (ամսագիր)|«Էջմիածին» ամսագիր, 1979-1982 թվականներին։
- Նիգ-Ապարանի պատմաճարտարապետական հուշարձանների մատենագիտությունը։ Ե., 1983 թվական
- Նիգ-Ապարանի պատմաճարտարապետական հուշարձանները։ Ե., 1988 թվական
- Զարզանդ Դարյան։ Կենսամատենագիտություն։ Ե. 1988 թվական
- Ապարանի «Մասունք» համույթը։ Ե., 1991 թվական /քառածալ թերթոն, տպաքանակ՝ 500/
- Հայրենիքի մարտիկ։ ՀՀ Պաշտպանության/ Նախարարություն/։ 1-2000 թվական
- Հայրենիքի մարտիկ։ ՀՀ Պն։ 1-2001 թվական
- Հայրենիքի մարտիկ։ ՀՀ Պն։ 2-2001 թվական
- Հայրենիքի մարտիկ։ ՀՀ Պն։ Շուշի։ 3-2001 թվական
- Հայրենիքի մարտիկ։ ՀՀ Պն։ Ավարայրի ճակատամարտ` Վարդանանք։ 4-2001 թվական
- Հայրենիքի մարտիկ։ ՀՀ Պն։ Հայաստանի զինված ուժերի 10 տարին։ 5-6-2001 թվական
- Հայրենիքի մարտիկ։ ՀՀ Պն։ Շուշիի ազատագրման 10 տարին։ 1-2002 թվական
- Հայրենիքի համար (համահեղինակ` Հրաչյա Պետրոսյանց)։ Ե., 2001 թվական
- Վաչուտյաններ։ Ե., 2001 թվական
- Հայկազունք (համահեղինակ՝ Հայկ Խաչատրյան)։ Ե., 2002 թվական
- Նիգ-Ապարան հանրագիտարան։ Ե., 2003 թվական, տպաքանակ՝ 5000
- Առասպելների երկրում. Հունաստան։ «Հայաստան» թերթ /թերթային տարբերակ/։ 2004 թվական
- Տիկնայք փափկասուն Հայոց աշխարհի։ Գիրք Ա։ Ե., 2005 թվական
- Հայկական իշխանական զինանշաններ։ Ե., 2005 թվական
- Ապարանի հերոսամարտը։ Ե., 2005 թվական
- Հայրենիքի սերը սրտերում։ Ե., 2005 թվական
- Տիգրան Հայազն /Տիգրան Պետրոսյանց/։ Կենսամատենագիտություն։ Կազմողներ՝ Աիդա Ադամյան, Հրաչյա Պետրոսյանց։ Ե. 2006 թվական /գրքում հրատարակվել են Տիգրան Հայազնի տարբեր տարիների մամուլում տպագրված հոդվածներ/։
- Խենթերը։ Ե., 2008 թվական
- Վարդենիս (գյուղ)։ Հանրագիտարան։ Ե., 2009 թվական
- 1000 հայազգի գեներալներ, ծովակալներ (համահեղինակ՝ Գարեգին Ղազարյան)։ Ե., 2009 թվական
- Հիշարժան տարեթվեր 2010 /Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ/։ 2009 թվական, 28 էջ
- 200 հայ զորավարներ (համահեղինակ՝ Հրաչյա Պետրոսյանց)։ Ե., 2011 թվական
- Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի ռեկտորները։ Ե., 2011 թվական
- «Մանկավարժ» թերթի խմբագիրները։ Կենսամատենագիտություն։ Ե., 2011 թվական
- 2010 թվականի լավագույն ընթերցող։ Ե., 2011 թվական
- Ատենախոսություններ. 1968-2010 (համահեղինակ՝ Անուշ Բաբայան)։ Մատենագիտական ցանկ։ Մաս Ա։ Ե., 2011 թվական
- Պատկերագիրք. Ալեք /վարդենիսցի գեղանկարիչ Ալեքսան Կարապետյանի մասին/։ Ե., 2011 թվական
- 2011 թվականի լավագույն ընթերցող /Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի գիտական գրադարան/: Ե., 2011 թ., 24 էջ։
- 2012 թվականի լավագույն ընթերցող /Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի գիտական գրադարան/: Ե., 2012 թ., 24 էջ։
- 2013 թվականի լավագույն ընթերցող /Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի գիտական գրադարան/: Ե., 2013 թ., 24 էջ։
- Հայաստան, իմ սեր /բանաստեղծություններ/: Ե., 2013 թ., 48 էջ, տպ. 300:
- Էրատո /պատմական վեպ/: Ե., 2013 թ., 76 էջ, տպ. 300:
- 2014 թվականի լավագույն ընթերցող /Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի գիտական գրադարան/: Ե., 2014 թ., 24 էջ։
- Տիգրանական մեկդարյա արքայից արքայություն /դաս-պոեմ/: Ե., 2014 թ., 32 էջ, տպ. 300:
- Չորեքշաբթի Ա /համահեղինակ, կազմող, խմբագիր/: Ե., 2014 թ., էջ 66-70, տպ. 300:
- 1100 Armenians generals and admirals /հանրագիտարան, անգլերեն/: Ե., 2015 թ., 596 էջ, տպ. 200:
- 2015 թվականի լավագույն ընթերցող /Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի գիտական գրադարան/: Ե., 2015 թ., 24 էջ։
- Չորեքշաբթի Բ /համահեղինակ, կազմող, խմբագիր/: Ե., 2015 թ., տպ. 300:
- Չորեքշաբթի Գ /համահեղինակ, կազմող, խմբագիր/: Ե., 2016 թ., էջ 66-70, տպ. 300:
- Հունաստան։ Առասպելների երկիր /Հունաստանը հայի աչքերով/: Ե., 2016 թ., 98 էջ, տպ. 300:
- 2016 թվականի լավագույն ընթերցող /Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի գիտական գրադարան/: Ե., 2016 թ., 24 էջ։
- Չորեքշաբթի Դ /համահեղինակ, կազմող, խմբագիր/: Ե., 2017 թ., էջ 110-112, տպ. 200:
- 2017 թվականի լավագույն ընթերցող /Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի գիտական գրադարան/: Ե., 2017 թ., 25 էջ։
- Ատենախոսությունների մատենագիտություն /1968-2016/: Մանկավարժություն, հոգեբանություն։ Ե., 2017 թ., 209 էջ, տպ. 200:
- Կայք։ Հանրագիտարան։ Ե., 2017 թ., 242 էջ, մեկ մամուլ գունավոր նկ., 1000 սև-սպիտակ նկար, տպ. 500:
- 2018 թվականի լավագույն ընթերցող /Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի գիտական գրադարան/: Ե., 2018 թ., 26 էջ։
- գյուղն որ կոչի ՎԱՐԴԵՆԻՍ ի Նիգ գաւառի։ պատմական վեպ։ Առաջին հրատարակություն։ Ե., 2018 թ., 158 էջ, տպ. 300:
- գյուղն որ կոչի ՎԱՐԴԵՆԻՍ ի Նիգ գաւառի։ պատմական վեպ։ Երկրորդ հրատարակություն։ Ե., 2018 թ., 163 էջ, տպ. 300:
- 2019 թվականի լավագույն ընթերցող։ 10 տարի /Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի գիտական գրադարան/: Ե., 2019 թ., 32 էջ։
- Հայրենիքի համար։ Կենսագրական հանրագիտարան։ Ե., 2021 թ., 212 էջ, տպ. 400:
Խմբագրած գրքեր
1. Ա.Ն.Մնացականյան, Հ.Ղ.Հակոբյան, Զորավար Անդրանիկ։ Հ.Ա, Մոսկվա, 1991 թ.:
2. Մելանյա Պետրոսյանց, Հատուկ գունդ։ Ե., 2001 թ.:
3. Աշոտ Աջամօղլյան, Վերելք Արարատ։ Ե., 2012 թ.:
4. Համլետ Գևորգյան, Սեդրակ Ջալալյան. Գործը և հուշերը։ Ե., 2012 թ.:
5. Հովհաննես Զատիկյան, Կարսի նահանգը XIX դարի երկրորդ կեսին։ Ե., 2013 թ.:
6. Անի, Արձակ /վիպակներ/: Ե., 2014 թ.:
7. Գուսան Աշխույժ, Ընտրանի։ Ե., 2014 թ.:
8. Արմենուհի, Սրտաշունչ արշալույս /բանաստեղծություններ/: Ե., 2015 թ.:
9. Հրանտ Պատրիկյան, Արյան կանչով։ Ե., 2015 թ.:
10. Մելանյա Պետրոսյանց, Ազնիվը /պատմվածքներ/: Ե., 2016 թ.:
11. Մելանյա Պետրոսյանց, Ոստիկանը /դետեկտիվ պատմվածքներ/: Ե., 2017:
12. Անահիտ Պապոյան, Անանձնական։ Ե., 2017:
Երգեր
1. Զորավար /երաժշտությունը Լիլիթ Համբարձումյանի/, 2013 թ.:
2. Ձեզնով սկսվեց /երաժշտությունը Լիլիթ Համբարձումյանի/, 2014 թ.:
3. Ապարանի հերոսամարտ /Սյուզաննա Առաքելյան/, 2018 թ.:
Գրականություն
խմբագրել- Տիգրան Հայազն (Տիգրան Պետրոսյանց)։ Կենսամատենագիտություն։ Կազմողներ՝ Աիդա Ադամյան, Հրաչյա Պետրոսյանց։ Ե. 2006 թվական
- Վանիկ Սանթրյան, Ձեր ընծայագրերի հետքերով։ Հ. 2: Ե., 2012 թ.: Տիգրան ՊետրոսՅանցի մասին էջ 44-47։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Տիգրան Պետրոսյանց Արխիվացված 2021-05-09 Wayback Machine
- tigranhayazn.do.am Տիգրան Պետրոսյանցի պաշտոնական կայք
- Openlibrary.org Անգլերեն կենսագրությունը
- Տիգրան Պետրոսյանցի, ապարանի հերոսամարտը,գիրքը Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Հ1. Զաքարե Զաքարյան
- Հ1 Ջահանգիր աղա
- Հ1. Հարցազրույց Նվեր Մնացականյանի հետ
- Հ1. Մայիսի 28, Ազատ գոտի
- Հ1 Չակերտներ. - Տիգրան Պետրոսյանց
- Հ1. ԱԶԱՏ ԳՈՏԻ, Մայիսի 28-ի մասին
- Արարատ – Գևորգ Յանիկյան
- Արարատ Տարիել Լոռիս-Մելիքով
- Արարատ - Մովսես Արղության-Երկայնաբազուկ
- Արարատ – Հովսեփ կաթողիկոս Արղության-Երկայնաբազուկ
- Արարատ Արտեմ Միկոյան
- Արարատ Մովսես Սիլիկյան
- Արարատ – Սամվել Քոչարյանց
- Երկիր մեդիա, հարցազրույց ԱԶԳ-ԲԱՆԱԿ թեմայով
- ԶՈՐԱՎԱՐ երգ զիննվագախումբ
- ԶՈՐԱՎԱՐ երգ Լիլիթ Համբարձումյան
- ՁԵԶՆՈՎ ԾՆՎԵՑ ԿՐԿԻՆ երգ. Երգում է Լիլիթ Համբարձումյանը
- ՁԵԶՆՈՎ ԾՆՎԵՑ ԿՐԿԻՆ երգ /ֆիլմ/
- ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-100. հետևանքների վերացման մասին /Ռուբեն Մնացականյան/
- Արամ Մանուկյանն անտեսված է
- «Սողոմոն Թեհլիրյան» մեդալներ՝ հայ վրիժառուներին
- Հաջողության բանաձև - գրադարանավար
- ՊՈՍՏ ՖԱԿՏՈՒՄ․․․ անցյալը սահմանում է ապագան /ֆիլմ Կոմիտասին վերագրվող կեղծիքի մասին Արխիվացված 2017-06-25 Wayback Machine
- - Ձեզնով ծնվեց կրկին երգը հաղորդման առանցքում - Մշակութային վերածնունդ /հաղորդում/, 27.03.2017
- Այց Արցախի զորամասեր. 19-20.11.2016
- Հանդիպում Պայծառ Զանյանի հետ, 18.02.2017
- ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎ, 13.06.2016
- ՏԵՍԱԿԵՏ ակումբ. Սողոմոն Թեհլիրյան մեդալի մասին