Քերմանշահի նահանգ
Քերմանշահ օսթան (պարս.՝ استان كرمانشاه, Օսթան-է Քերմանշահ), օսթան (նահանգ) Իրանի արևմուտքում։ Հարավից սահմանակից է Իլամ, հարավ-արևելքից` Լուրիստան, արևելքից` Համադան, հյուսիսից` Քուրդիստան օսթաններին, արևմուտքից` Իրաքին։ Օսթանի տարածքը կազմում է 25 009 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` ▲1 952 434 մարդ (2016)[1]։ Մայրաքաղաքը Քերմանշահ քաղաքն է։
Քերմանշահ օսթան պարս.՝ استان كرمانشاه | |
---|---|
Երկիր | Իրան |
Կարգավիճակ | օսթան (նահանգ) |
Մտնում է | Իրան |
Վարչկենտրոն | Քերմանշահ |
Բնակչություն | ▲1 952 434 մարդ (2016)[1] |
Տարածք | 25 009 կմ²[2] |
Սահմանակցում է | Halabja Governorate?, Լոռեսթանի նահանգ, Քուրդիստանի նահանգ, Համադանի նահանգ, Իլամի նահանգ, Սուլեյմանիե մարզ, Diyala Governorate? և Իրաքյան Քուրդիստան |
ISO 3166-2 կոդ | IR-05 |
Հեռախոսային կոդ | 0832 |
Օսթանը Քերմանշահան անվան տալ եղել է մեկը 1950 թվականի Իրանի վարչական ռեֆորմների արդյունքում ձևավորված 10 օսթաններից։ 1970-ական թվականներին նրանից անջատվել են Իլամ և Համադան օսթանները[3], 1979-1995 թվականներին կրել է Բախտարան անունը[3]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 4-րդ տարածաշրջանի[4], որի կենտրոնն է Քերմանշահ քաղաքը։
Աշխարհագրություն
խմբագրելՕսթանի տարածքի մեծ մասը զբաղեցնում են Զագրոսի լեռնահամակարգի լեռները։ Հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք ձգվող Զագրոսի լեռնաշղթաներն ավելի բարձր են օսթանի արևելյան հատվածում։ Արևմուտքում լեռներն աստիճանաբար ցածրանում են` իջնելով դեպի Իրաքի հարթավայրերը։ Լեռների միջև տարածվում են լայն սարահարթեր և հովիտներ, որտեղ գտնվում են հիմնական բնակավայրերը և մշակվող հողատարածքները[5][6]։
Քերմանշահ քաղաքից դեպի հյուսիս-արևելք տարածվում է Փարաու լեռնաշղթան, որի ամենաբարձր կետը Քուհ-է Փարաու գագաթն է` 3 257 բարձրությամբ[7]։ Այստեղ է գտնվում Բեհիսթուն լեռը, որի վրա է Աքեմենյան Դարեհ I Մեծ արքայի հանրահայտ ժայռափոր Բեհիսթունի արձանագրությունը։ Սոնկորից հարավ գտնվում է օսթանի ամենաբարձր Դալախանի լեռը, որի բարձրությունը կազմում է 3 350 մ[8]։
Գետերը
խմբագրելՕսթանի տարածքով հոսող հիմնական գետերը կազմում են Քարխե գետի ավազանի վերին հատվածը։ Գետերից ամենաերկարը Գամասիաբն է, որի ակունքները գտնվում են Համադան օսթանի տարածքում։ Գամասիաբի խոշոր վտակներն են Կարասուն, որը հոսում է Քերմանշահ քաղաքի միջով, և Դենավարը։ Գամասիաբը, միանալով Կարասուի հետ Քերմանշահից մոտ 25 կմ հարավ-արևմուտք, կազմում է Սեյմարե գետը։ Վերջինս հոսում է 400 կմ-ից ավելի նախ Քերմանշահ օսթանի տարածքով, ապա Լոռեսթան և Իլամ օսթանների սահմանով և միանում Քեշգանռուդ գետի հետ` կազմելով Քարխե գետը[6]։
Բնակչություն
խմբագրել2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 1 842 457 մարդ` 444 185 տնային տնտեսություններում[9]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 1 945 227 մարդ, որոնք ապրում էին 530 911 տնտեսություններում[10]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 1 952 434 մարդ` 576 861 տնտեսություններում[11]։
Տասը հազարից ավել բնակչութամբ քաղաքներն են Քերմանշահը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 946 651 մարդ[12]), Էսլամաբադ-է Ղարբը (90 559 մարդ[12]), Ջավանռուդը (54 354 մարդ), Քանգավարը (51 352 մարդ), Սարփոլ-է Զահաբը (45 481 մարդ), Սոնկորը (44 256 մարդ), Հարսինը (44 146 մարդ), Սահնեն (35 508 մարդ), Փավեն (25 771 մարդ), Գիլան-է Ղարբը (22 331 մարդ), Քասր-է Շիրինը (18 473 մարդ), Թազեհաբադը (14 701 մարդ)։ Քաղաքներում ընդհանուր առմամբ 2016 թվականի դրությամբ ապրում էր 1 468 615 մարդ (կամ բնակչության 75,2 տոկոսը)[12])։
Բնակչության զգալի մասի մայրենի լեզուն հանդիսանում են քրդերենի տարբեր բարբառները, քաղաքներում և հատկապես վարչական կենտրոն Քերմանշահում տարածված է պարսկերենը, հյուսիս-արևմտյան մասում գտնվող Սոնկոր քաղաքում որոշ չափով տարածված են թյուրքական բարբառները[13][14]։
Վարչական բաժանում
խմբագրելՕսթանը բաժանված է 14 շահրեստանների (գավառների).
Անվանում | Բնակ. 2006[9] | Բնակ. 2011[10] | Բնակ. 2016[11] | Վարչ. կենտրոն |
---|---|---|---|---|
Գիլան-է Ղարբ շահրեստան | 60 671 | 62 858 | 57 007 | Գիլան-է Ղարբ |
Դալահու շահրեստան | 42 310 | 39 837 | 35 987 | Քերենդ-է Ղարբ |
Էսլամաբադ-է Ղարբ շահրեստան | 149 376 | 151 473 | 140 876 | Էսլամաբադ-է Ղարբ |
Հարսին շահրեստան | 90 452 | 86 342 | 78 350 | Հարսին |
Ջավանռուդ շահրեստան | 62 259 | 71 235 | 75 169 | Ջավանռուդ |
Ռավանսար շահրեստան | 44 983 | 46 395 | 47 657 | Ռավանսար |
Սալաս-է Բաբաջանի շահրեստան | 37 056 | 38 475 | 35 219 | Թազեհաբադ |
Սահնե շահրեստան | 75 827 | 76 678 | 70 757 | Սահնե |
Սարփոլ-է Զահաբ շահրեստան | 81 428 | 85 616 | 85 342 | Սարփոլ-է Զահաբ |
Սոնկոր շահրեստան | 95 904 | 91 935 | 81 661 | Սոնկոր |
Փավե շահրեստան | 51 755 | 56 837 | 60 431 | Փավե |
Քանգավար շահրեստան | 80 215 | 81 051 | 76 216 | Քանգավար |
Քասր-է Շիրին շահրեստան | 19 821 | 25 517 | 23 929 | Քասր-է Շիրին |
Քերմանշահ շահրեստան | 950 400 | 1 030 978 | 1 083 833 | Քերմանշահ |
Ընդհանուր | 1 842 457 | 1 945 227 | 1 952 434 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
- ↑ 2,0 2,1 https://www.amar.org.ir/english/Iran-at-a-glance/Kermanshah
- ↑ 3,0 3,1 Iran Provinces
- ↑ «استانهای کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ․ հունիսի 22. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Lambton, Ann K.S. (1978). «KIRMANSHAH». The Encyclopaedia of Islam, Volume V (Իսլամի հանրագիտարան, 5-րդ հատոր). Leiden: E.J. Brill. էջեր 167–171. ISBN 90-04-07819-3. Վերցված է 2022 թ. ապրիլի 8-ին.
- ↑ 6,0 6,1 «KERMANSHAH i. GEOGRAPHY». Encyclopædia Iranica (անգլ.).
- ↑ {{Cite web|url=https://itto.org/iran/attraction/paraw-mountain-kermanshah/%7Ctitle=PARAW(չաշխատող հղում) MOUNTAIN}
- ↑ «DALAKHANI MOUNTAIN».
- ↑ 9,0 9,1 «Իրանի 2006 թ. մարդահամարի արդյունքները» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ 10,0 10,1 «Իրանի 2011 թ. մարդահամարի արդյունքները» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ 11,0 11,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. ապրիլի 3-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ 12,0 12,1 12,2 [Իրանի քաղաքների բնակչություննը ըստ մարդահամարների արդյունքների (անգլ.)
- ↑ - KERMANSHAH vii. LANGUAGES AND DIALECTS, Encyclopædia Iranica (անգլ.)
- ↑ «Language distribution: Hamadan Province». 2020. Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քերմանշահի նահանգ» հոդվածին։ |