Եվգենի Սանդով
Եվգենի Սանդով (անգլ.՝ Eugen Sandow, հայտնի է նաև որպես Յուջին Սենդոու; իսկական անուն՝ Ֆրիդրիխ Վիլհելմ Մյուլեր (գերմ.՝ Friedrich Wilhelm Müller); ապրիլի 2, 1867[1][2], Քյոնիգսբերգ, Պրուսիայի թագավորություն - հոկտեմբերի 14, 1925[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), 19-րդ դարի աթլետ։ Համարվում է բոդիբիլդինգի հիմնադիրներից մեկը։
Եվգենի Սանդով անգլ.՝ Eugen Sandow | |
---|---|
![]() | |
Անձնական տվյալներ | |
Սեռ | արական |
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 2, 1867[1][2] Քյոնիգսբերգ, Պրուսիայի թագավորություն |
Մահվան ամսաթիվ | հոկտեմբերի 14, 1925[1][2] (58 տարեկան) Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Մասնագիտական կարիերա |
Վաղ տարիներԽմբագրել
Ծնվել է 1867 թվականի ապրիլի 2-ին պրուսական Քյոնիգսբերգում (Կալինիգրադ)։ Հայրը գերմանացի է եղել, մայրը՝ ռուս։ Նրանք զբաղվել են մրգերի և բանջարեղենների վաճառքով[3]։ Մյուլերի կյանքի մասին շատ քիչ բան է հայնտի։ Ուսանողական տարիներին հետաքրքրվել է անատոմիայով և Ֆիզիկական կուլտուրայով։ Հետո դարձել է կրկեսի մարտիկ[4]։
Ճանապարհ դեպի փառքԽմբագրել
Ավելի ուշ դարձել է կրկեսի աթլետ և իր համար նոր անուն ընտրել՝ դառնալով Եվգենի Սանդով (անգլերեն տարբերակը՝ Յուջին Սենդոու)։ Սանդովը եղել է նրա մոր աղջկական ազգանունը։ Ուժային հնարքներ և իր մկանների գեղեցկությունը ցուցադրելուց բացի զբաղվել է ըմբշամարտով։ Որոշ ժամանակ անց ձեռք է բերել անպարտելիի տիտղոս։
Հետաքրքրությունը ըմբշամարտի հանդեպ կորցնելուց հետո թողել է այն։ Սկսել է կենտրանանալ ուժային ելույթների և ֆիզիկական վարժությունների համակարգի պրոպագանդայի վրա։
Կարիերան ԱմերիկայումԽմբագրել
Եվրոպական երկրներում հաջող ելույթներ անցկացնելուց հետո մեկնել է Ամերիկա։ Այնտեղ նրան համարում էին «աշխարհի ուժեղագույն մարդկանցից մեկը»[5]։
Սանդովը բիզնեսմենի ուշագրավ տաղանդ է ցուցաբերել։ Նա գովազդել է ուժերի զարգացման իր մեթոդիկան, դրա համար անհրաժեշտ սպորտային սարքավորումները, առողջ ապրելակերպը և կանոնավոր սնունդը։ Նրա շնորհիվ շատացել էր մարզաքարերի, մարզագնդերի, ծանրաձողերի և բոդիբիլդինգի մասին պատմող գրքերի վաճառքը։
Վերադարձ ԱնգլիաԽմբագրել
1897 վերադարձել է Անգլիա, որտեղ շարունակել է ելույթները և իր տեխնիկաների մեթոդիկայի պրոպագանդան։ Նա ստեղծել է ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտներ, մարզասրահներ և մարզադահլիճներ։ 1901 թվականին թագավորական ընտանիքի աջակցությամբ Անգլիայում կայացել է մարզական գեղեցկության առաջին մրցույթը, որին մասնակցել է նաև Սանդովը[5]։ Այդ ժամանակ նա արդեն ավարտել էր մարտիկի իր կարիերան և զբաղվում էր իր տեխնիկայի պրոպագանդայով և ուժային համարների ցուցադրումներով։
1902 թվականին Նյու Յորքում կայացած ծանրամարտի առաջնությունում պատրվել է 18-ամյա Կատյա Բրումբախին, ով կարողացել էր գլխավերևում պահել 300 ֆունտ (136 կգ), իսկ Սանդովը այն բարձրացրել է մինչև կրծքավանդակը։ Դրանից հետ Կատյան սկսել է կրկեսում հանդես գալ Սանդվինա մականունով։
1911 թվականին Գեորգ V թագավորը Եվգենի Սանդովին տվել է ֆիզիկական զարգացման պրոֆեսորի կոչում[5]։
Անձնական կյանքԽմբագրել
Ամուսնացել է Բլանշ Բրուքսի հետ(անգլ.՝ Blanche Brooks): Նրանց հարաբերությունները աստիճանաբար վատացել են։ Այս ամուսնությունից Եվգենին ունեցել է երկու դուստր[6][7][8]:
ՄահԽմբագրել
Եվգենի Սանդովը մահացել է 1925 թվականի հոկտեմբերի 14-ին ներուղեղային արյունազեղումից։ Շատերի կարծիքով դա եղել է այն պատճառով, որ նա մի ձեռքով իր մեքենան հանել է խրամառվից[5]։ Սանդովը թաղվել է Լոնդոնի Putney Vale Cemetery գերեզմանատանը։ Կինը նրան թաղել է աննկատելի գերեզմանում՝ առանց գերեզմանաքարի[8]։
ՃանաչումԽմբագրել
Սանդովը շատ երկրպագուներ է ունեցել Ռուսաստանում։ Այստեղ նրա գրքերը և հոդվածները տպագրվել են մեծ խմբաքանակներով։ Նրա մեթոդիկան օգտագործվել է Սանկտ Պետերբուգի աթլետիկայի միությունում։ Նրանք պատրաստել են Իվան Պոդուբնիի նման մարտիկներ[5]։ Առնոլդ Շվարցենեգերը Սանդովին համարել է իր կուռքը[9]։
Հետաքրքիր փաստերԽմբագրել
Եվգենին արտասովոր ուժ է ունեցել և փայլել է իր հնարքներով[4]։
- Չորս րոպեի ընթացքում կատարել է 200 հրում վարժություն։
- Ձգված ձեռքերով մի քանի վայրկյան կարողացել է պահել 27-ական կիլոգրամ մարզաքարեր։
- Ոտքի կրունկները մի աթոռին, իսկ գլուխը՝ մյուսին, կարողացել է երկու մարդ պահել կրծքի վրա, միաժամանակ ձեռքերին ունենալով 22 կգ մարզաքարեր։
- Իր կրծքավանդակի վրա տեղադրված հատուկ համակարգի վրա պահել է երեք ձի, մեկ ուրիշ համարում՝ ռոյալ և 8 հոգուց բաղկացած նվագախումբ։
- 1894 թվականին ռեկորդ է սահմանել՝ մի ձեռքով բարձրացնելով 122 կիլոգրամ ծանրաձող։
- 1894 թվականին Սան Ֆրանցիսկո կատարած շրջագայության ժամանակ գոտեմարտել է առյուծի հետ, բռնել նրան և մի կողմ նետել։
- 1895 թվականին կատարել է բարդ ուժային վարժություն։ Աջ ձեռքով բարձրացրել է և պահել 115 կգ ծանրաձող, այնուհետև տեղափոխել է ձախ ձեռք, նստել և պառկել։ Հետո առանց ծանրաձողը իջեցնելու կանգնել է։
Մարդաբանական տվյալներԽմբագրել
Գրական գործունեությունԽմբագրել
Եվգենի Սանդովը մի քանի գրքեր է գրել իր մեթոդիկայի մասին։ Դրանք են.
- «Եվգենի Սանդովի ֆիզիկական համակարգի զարգացման մասին» («անգլ.՝ Sandow's System of Physical Training») (1894)
- «Ուժ և ինչպես ձեռք բերել այն» («անգլ.՝ Strength and How To Obtain It») (1897)
- «Բոդիբիլդինգ։ Մարդը գործողության մեջ» («անգլ.՝ Body-Building») (1904)
- «Ուժ և առողջություն։ Ինչպես կարող է ֆիզկուլտուրան հաջողությամբ հաղթել հիվանդությանը» («անգլ.՝ Strength and Health») (1912)
- «Կյանքը շարժուն է։ Ֆիզիկական վերակառուցում և մարդկանց վերածնունդ» («անգլ.՝ Life is Movement») (1919)
ՃանաչումԽմբագրել
1977 թվականին Միստր Օլիմպիա միջոցառման շրջանակներում Եվգենի Սանդովի բրոնզե արձանիկը դարձել է գլխավոր մրցանակ[8][10]։
ԳրականությունԽմբագրել
- Документальный фильм. ООО «Под знаком „Пи“» по заказу ВГТРК. 2015 г (13.06.2019). «Выходят на арену силачи. Евгений Сандов и Юрий Власов» (ռուսերեն). 40 րոպե. ГТРК «Культура». արխիվացված օրիգինալից 2019-09-22-ին. https://web.archive.org/web/20190922054652/http://tvkultura.ru/video/show/brand_id/59730/episode_id/1234273.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Baader Benjamin Maria, Gillerman Sharon, Lerner Paul (2012)։ Jewish Masculinities։ Indiana University Press – via https://www.jstor.org/stable/j.ctt16gz5c0
- ↑ 4,0 4,1 Биография Евгения Сандова на fatalenergy.com.ru
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Как силач XIX века Евгений Сандов стал «отцом» культуризма и бодибилдинга?
- ↑ Sandow Eugen (2005) [1911]։ Strength and How to Obtain It (4th ed.)։ Elibron Books։ ISBN 1-4021-5900-5։ Վերցված է 2012-07-29
- ↑ Цитатник Mug (2011-01-31)։ «Eugen Sandow, the father of bodybuilding»։ Live Internet Russia։ Վերցված է 2012-07-29
- ↑ 8,0 8,1 8,2 Бодибилдинг: Евгений Сандов
- ↑ (НОВИНКА!) Арнольд Шварценеггер показывает свой холодильник и тренажёрный зал - YouTube
- ↑ «История главного трофея турнира "мр. Олимпия" - статуэтки Евгения Сандова»։ do4a.com։ 2014-09-18։ Վերցված է 2017-12-30(չաշխատող հղում)