Բացել գլխավոր ցանկը
Սանկտ Պետերբուրգում հին եգիպտական սֆինքսները զարդարում են Նևայի ափը 1832 թվականից

Եգիպտամոլություն, հրապուրվածությունը հին եգիպտական պարագաներով (հագուստ, մշակույթ, ճարտարապետություն, գիր, դեկոր): Մարդկության պատմության զարգացման վերջին շրջանում նորաձևության դրսևորում է: Եգիպտամոլությունը հաճախ դիտարկվում է դեպի անցյալ, դեպի մարդկային քաղաքակրթության ակունքներ վերադառնալու գաղափարով: Արվեստում դրսևորվում է եգիպտականացման ոճով:

Բովանդակություն

ՆշանակությունԽմբագրել

Հատկանշական է, որ «եգիպտամոլություն» ասելով հիմանականում հասկացվում է տարվածությունը Հին Եգիպտոսով, ոչ թե ուշ անտիկ շրջանի քրիստոնեական Եգիպտոսով կամ ժամանակակից իսլամա-արաբական պետությունով, որ ձևավորվել է 7-րդ դարում: Երկու դարաշրջանների միջակայքում Եգիպտոսը եղել է Արևելյան Հռոմեական կայսրության քրիստոնեական գավառներից մեկը:

Եգիպտամոլությունը ռոմանտիզմի շրջանումԽմբագրել

 
Եգիպտական ոճով սպասք. Նապոլեոնի նվերը Ալեքսանդր I-ին

Եվրոպայում եգիպտամոլության առաջին նշաններն ի հայտ են եկել 18-րդ դարի սկզբից, երբ Իտալիայի տարածքում հայտնաբերվել են հին եգիպտական հուշարձաններ, որոնք լքվել են ուշ անտիկ շրջանից: Եգիպտամոլության ծաղկման շրջանը համընկել է ռոմանտիզմի դարաշրջանին, երբ Նապոլեոնի եգիպտական արշավանքի ժամանակ (1798-1799) շատ եվրոպացիներ իրենց աչքերով տեսել են Հին Եգիպտոսի փառաբանված հուշարձանները: Արշավանքի մասին հրատարակվել է «Եգիպտոսի նկարագրություն» երկը, որը ցնցել է Եվրոպային նախօրոք չտեսնված գեղարվեստական մոտիվներով: Այդ պատճառով Հին Եգիպտոսին հղումները գերիշխում են նապոլեոնյան ամպիրի գեղարվեստական մոտիվներում:

Ինչպես և «չինականությունը» մի քանի սերունդ առաջ, եգիպտամոլությունը դառնում է Եվրոպայի արձագանքը` ուղղված գեղարվեստական նոր աշխարհի բացահայտմանը: Միջազգային ռեզոնանսը, որ առաջ էր եկել Ժան Ֆրանսուա Շամպոլյոնի կողմից Ռոզեթյան արձանագրության բացահայտումից հետո (1822), ավելացնում է հետաքրքրությունը նեոեգիպտական ոճի հանդեպ ճարտարապետության և կիրառական արվեստի մեջ:

 
Եգիպտական կամուրջը Սանկտ Պետերբուրգում

Այս ոճը իր դրսևորումն է գտնում Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, ինչպես նաև Ռուսական կայսրության ճարտարապետության մեջ: Այսպես, 1826 թվականին Պետերբուրգում բացվում է այսպես կոչված Եգիպտական կամուրջը, իսկ 1829 թվականին Ցարսկոե Սելոյում կառուցում են Եգիպտական դարպասները, որոնք զարդարված էին եգիպտական հիերոգլիֆներով:

Եգիպտամոլությունն անուղղակիորեն արտացոլվում է նաև գրական ստեղծագործություններում: Դրա վկայությունն են Պրոսպեր Մերիմեի «Էտրուսկյան սկահակ», Ալեքսանդր Պուշկինի «Եգիպտական գիշերներ», Թեոֆիլ Գոթիեի «Մումիայի ոտքերը», Էդգար Պոյի «Զրույց մումիայի հետ» ստեղծագործությունները:

Եգիպտոսը զգալի ազդեցություն է թողել արևմտյան բոլոր մշակույթներում[1]: Եգիպտամոլությունը հատուկ նշանակություն ունի նաև ամերիկյան մշակույթում, քանի որ Հին Եգիպտոսի օրինակը ուժեղացնում էր ազգային անկախության գիտակցումը 19-րդ դարի ամերիկյան մշակույթում[2]:

Եգիպտամոլության հետագա ալիքներըԽմբագրել

Եգիպտամոլությունը Ֆրանսիայում 19-րդ դարի վերջին ստացավ «ռետուր դ'եժիպտ» (բառացի` Եգիպտոսի վերադարձ) անվանումը: Հենց այդ ժամանակ էլ առաջացել է նեգրիտյուդ ոճը` որպես տարվածությունը աֆրիկյան ամեն դրսևորումով: Դա կապված էր ֆրանսիացիների և բելգիացի արդյունաբերողների կողմից Աֆրիկայի գաղութացմամբ:

Եգիպտամոլության նոր հզոր ալիք բարձրացավ Հովարդ Քարթերի կողմից Թութանհամոնի դամբարանը 1922 թվականին բացելուց հետո: Համընդհանուր հետաքրքրվածության ֆոնին եգիպտական ճարտարապետության ու կիրառական արվեստի ոճային բնորոշ գծերը դրսևորվեցին ոչ միայն ար-դեկո ոճում, այլև հագուստի դիզայնում, կինոյում. նկարահանվեցին մումիայի մասին ֆիլմեր:

Վերջին անգամ եգիպտամոլությունը Եվրոպայում դրսևորվել է 20-րդ դարի վերջին, երբ Լուվրում կառուցեցին ապակյա բուրգը, իսկ Նևայի ափին` հերթական սֆինքսը:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. For a chronological overview of the impact of Egypt on the Western imagination since ancient Greece see Egypt in the Western imagination.
  2. cf. esp. Trafton 2004.

Տես նաևԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Ater, Renee. "Making History: Meta Warrick Fuller's 'Ethiopia". American Art 17.3 (2003): 12-31.
  • Brier, Bob. Egyptomania. Brookville, NY: Hillwood Art Museum, 1992. 0-933699-26-3 (exhibition catalog)
  • Curl, James Stevens. Egyptomania: The Egyptian Revival, A Recurring Theme in the History of Taste. Manchester University Press, 1994. Manchester, UK; New York: Manchester University Press, 1994. 0-7190-4126-0
  • Draper, Theodore. The Rediscovery of Black Nationalism. New York: Viking Press, 1970. 0-670-59114-9
  • Gillman, Susan. "Pauline Hopkins and the Occult: African-American Revisions of Nineteenth-Century Sciences" In: American Literary History, Vol 8, No.1, spring 1996, pp. 57–82
  • Glaude, Eddie S. Exodus! Religion, Race, and Nation in Early Nineteenth-Century Black America. Chicago: University of Chicago Press, 2000. 0-226-29819-1
  • Gruesser, John Cullen. Black on Black: Twentieth-Century African American Writing About Africa. Lexington, KY: University Press of Kentucky, 2000. 0-8131-2163-9
  • Humbert, Jean-Marcel, et al. Egyptomania: Egypt in Western Art, 1730-1930. Ottawa: National Gallery of Canada, 1994. 0-88884-636-3 (Exhibition catalog: Paris, Musée Du Louvre, 20 January-18 April 1994; Ottawa, National Gallery of Canada, 17 June-18 September 1994; Vienna, Kunsthistorisches Museum, 16 October 1994 – 29 January 1995)
  • Howe, Stephen. Afrocentrism: Mythical Pasts and Imagined Homes. London ; New York: Verso, 1998. 1-85984-873-7
  • Nelson, Dana D. National Manhood: Capitalist Citizenship and the Imagined Fraternity of White Men. Duke University Press, 1998. 0-8223-2149-1
  • Perniola, Mario, Enigmas. The Egyptian Moment in Society and Art, translated by Christopher Woodall, preface to the English Edition by the author, London-New York, Verso, 1995.
  • Schueller, Malini Johar. U.S. Orientalisms: Race, Nation, and Gender in Literature, 1790-1890. Ann Arbor: University of Michigan Press, 1998. 0-472-10885-9
  • Trafton, Scott Driskell. Egypt Land: Race and Nineteenth-Century American Egyptomania. New Americanists. Durham, N.C.: Duke University Press, 2004. 0-8223-3362-7
  • Wallace, Maurice O. Constructing the Black Masculine: Identity and Ideality in African American Men's Literature and Culture, 1775-1995. Durham: Duke University Press, 2002. 0-8223-2854-2
  • Whitehouse, Helen. Review Article: "Egyptomanias"' In: American Journal of Archaeology, Vol 101, No.1, Jan 1997, pp. 158–161.

Արտաքին հղումներԽմբագրել