Վիշակհապատնամ (անգլ.՝ Visakhapatnam, տելուգու՝ విశాఖపట్టణం), անվանվում է նաև Վիզակ, քաղաք Հնդկաստանի հարավ-արևելքում՝ Բենգալյան ծոցի արևելյան ափին[2], Անդհրա Պրադեշ նահանգում, որի շրջաններից մեկի վարչական կենտրոնն է, ինչպես նաև այդ նահանգի խոշոագույն ու ամենախտաբնակ բնակավայրն[3] ու ֆինանսական կենտրոնը[4]։ Երկրի խոշորագույն նավահանգիստներից մեկն է, Հնդկաստանի արևելյան ափի քաղաքների մեջ մեծությամբ երրորդը (զիջում է միայն Չեննային և Կալկաթային)[5]։ Գտնվում է Արևելյան Գաթեր լեռնաշղթայի մերձակայքում[6][7]։ Ծովի մակերևույթից բարձրությունը՝ 0 մետր[8]։ Քաղաքին բնորոշ է արևադարձային կլիման՝ համեմատաբար չոր ձմեռներով և խոնավ ամառներով, ողջ տարվա ընթացքում օդի ջերմաստիճանի աննշան տատանումներով։

Բնակավայր
Visakhapatnam Montage.png
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Մակերես11 161 կմ²
ԲԾՄ45±1 մետր
Բնակչություն2 035 922 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ891
Փոստային ինդեքսներ530/531[1]
Պաշտոնական կայքvisakhapatnammunicipalcorporation.org
##Վիշակհապատնամ (Հնդկաստան)
Red pog.png

Վիշակհապատնամում է գտնվում Հնդկաստանի արևելյան ռազմածովային նավատորմի գլխավոր շտաբը[9]։

Վիշակհապատնամին տրվել են Արևելյան ափի Գոա, Ճակատագրի քաղաք, Արևելյան ափի մարգարիտ և այլ պատվանուններ։ 2017 թվականին Վիշակհապատնամը մաքրության մրցույթում Հնդկաստանի քաղաքների մեջ ճանաչվել է երրորդը[10]։

ԲնակչությունԽմբագրել

Քաղաքի բնակչության թվաքանակի փեփոխությունները 1901-2011 թթ.

1901 1921 1931 1941 1951 1961 1971 1981 1991 2001 2011
40 892 44 711 57 703 70 243 108 042 211 190 363 467 603 630 751 037 969,608 2 091 811

2001 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 982 904[11], 2011 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով՝ 1 730 320[12]: Շրջակա բնակավայրերի հետ կազմում է երկրի ամենախտաբնակ մետրոպոլիսային մարզերից մեկը՝ 5 340 000 բնակչությամբ[13]։

Բնակչության մեծ մասը դավանում է հինդուիզմ։ Կան նաև մուսուլմաններ և քրիստոնյաներ։ Քաղաքում առավել տարածված լեզուն տելուգուն է։

ՏնտեսությունԽմբագրել

Վիշակհապատնամի տնտեսության զարգացած ճյուղերն են ձկնարդյունաբերությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, դեղագործությունը, տրանսպորտը (հատկապես ծովային բեռնափոխադրումները)[14][15]։

Վիշակհապատնամը Անդհրա Պրադեշ նահանգի ծովային դարպասն է։ Նրա նավահանգիստը խոշորագույններից մեկն է Հնդկաստանում և համարվում է միակ բնական նավահանգիստը այդ երկրի արևելյան ափին[16]։ Նավամատույցներից մեկում՝ EQ-8-ում, աշխատանքները լրիվ մեքենայացված են։ 2010 թվականին Coal India ընկերությունը համաձայնել է մի նոր նավամատույց կառուցել[17] Վիշակհապատնամի նավահանգստում։ Այստեղ է գտնվում նաև երկրի արևելյան ափի հնագույն նավանորոգարանը։

Վիշակհապատնամը զբոսաշրջային կարևոր կենտրոն է, որին առանձնահատուկ գրավչություն են հաղորդում լողափերը[18]։

Քաղաքի տնտեսությունն իր ծավալով տասներորդ տեղն է զբաղեցնում Հնդկաստանում[19] և ապահովում է 43,5 միլիարդ ամերիկյան դոլարի համախառն ներքին արդյունք[20]։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://www.mapsofindia.com/pincode/india/andhra-pradesh/visakhapatnam/
  2. «In pics: Hudhud takes the green sheen off Vizag»։ Hindustan Times (անգլերեն)։ 21 October 2014։ Վերցված է 11 July 2017 
  3. Mukerji Chandralekha (21 March 2016)։ «Real estate: Here are 9 smart Indian cities to invest in – The Economic Times»։ The Economic Times։ Վերցված է 16 May 2017 
  4. Patnaik Santosh (5 December 2016)։ «Vizag to be made a FinTech Valley»։ The Hindu (անգլերեն)։ Վերցված է 16 May 2017 
  5. «City rank»։ vizagworld։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-08-ին։ Վերցված է 2014-05-06 
  6. «In pics: Hudhud takes the green sheen off Vizag»։ Hindustan Times։ 21 October 2014։ Արխիվացված է օրիգինալից 17 August 2017-ին։ Վերցված է 11 July 2017 
  7. «About District | Visakhapatnam District, Government of Andhra Pradesh | India»։ Վերցված է 2020-04-16 
  8. «Vishakhapatnam, India Page» (անգլերեն)։ Fallingrain Global Gazetteer։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-12-ին։ Վերցված է 2013-11-24 
  9. Academy Students'։ Visakhapatnam-The City of Destiny-India (անգլերեն)։ Lulu.com։ էջ 4։ ISBN 978-1-257-06510-3։ Վերցված է 16 May 2017 
  10. «Swachh Survekshan – 2017: Sanitation Rankings of Cities/Towns State/UT-wise»։ pib.nic.in։ Վերցված է 2017-05-04 
  11. World Gazetteer: Die wichtigsten Orte mit Statistiken zu ihrer Bevölkerung Archived 2007-09-30 at the Wayback Machine.
  12. Census of India 2011: Provisional Population Totals. Cities having population 1 lakh and above. Archived 2019-01-07 at the Wayback Machine. (PDF; 154 kB)
  13. «Key Facts on VMR» (PDF)։ Visakhapatnam Urban Development Authority։ էջեր 44–45։ Արխիվացված է օրիգինալից 05-03-2016-ին։ Վերցված է 21 December 2015 
  14. David Satterthwaite. (2007) The transition to a predominantly urban world and its underpinnings Archived 2013-11-01 at the Wayback Machine.. Human Settlements Discussion Paper Series. Theme: Urban Change −4
  15. 11 Indian cities among world’s fastest growing Archived 2012-11-04 at the Wayback Machine. // Times of India. (23 October 2007). Retrieved on 2011-12-03.
  16. Gopalakrishnan Hema (7 November 2012)։ «A career in Vizag»։ The Hindu։ Վերցված է 18 May 2015 
  17. «Coal India strikes port deal»։ fairplay.co.uk։ 2010-12-18։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-31-ին։ Վերցված է 2010-12-18 
  18. Ghosh G. K. (2008)։ Bamboo: The Wonderful Grass (անգլերեն)։ APH Publishing։ էջ 300։ ISBN 9788131303696։ Վերցված է 21 July 2017 
  19. Mehta Sulogna (2 September 2016)։ «Vizag made smart strides in urban sanitation, says report – Times of India»։ The Times of India։ Վերցված է 16 May 2017 
  20. Haritas Bhragu։ «Richest Cities Of India» 

Արտաքին հղումներԽմբագրել