Սարոջինի Նայդու (բենգալերեն՝ সরোজিনী চাত্তপাধ্যায়া, փետրվարի 13, 1879(1879-02-13)[2][3][4][…], Հայդարաբադ, Հայդարաբադ, Բրիտանական Հնդկաստան[5] - մարտի 2, 1949(1949-03-02)[2][4][6], Լաքհնաու, Միացյալ գավառներ, Հնդկաստանի տիրապետություն), հնդիկ բանաստեղծուհի, Մեծ Բրիտանիայից Հնդկաստանի անկախացման համար շարժման մասնակից, Հնդկական ազգային կոնգրեսի առաջին կին նախագահը[8] և Միացյալ նահանգների առաջին կին նահանգապետը։

Սարոջինի Նայդու
բենգալերեն՝ সরোজিনী নায়ডু
Ծննդյան անունանգլ.՝ Sarojini Chattopadhyay[1]
Ծնվել էփետրվարի 13, 1879(1879-02-13)[2][3][4][…]
ԾննդավայրՀայդարաբադ, Հայդարաբադ, Բրիտանական Հնդկաստան[5]
Վախճանվել էմարտի 2, 1949(1949-03-02)[2][4][6] (70 տարեկան)
Վախճանի վայրԼաքհնաու, Միացյալ գավառներ, Հնդկաստանի տիրապետություն
Մասնագիտությունբանաստեղծուհի, քաղաքական գործիչ, independence activist, գրող և ազատության մարտիկ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Բրիտանական Հնդկաստան և  Հնդկաստան
ԿրթությունԼոնդոնի թագավորական քոլեջ, Գիրթոն քոլեջ, Մադրասի համալսարան, St. George's Grammar School? և Նիզամ վարժարան
Ուշագրավ աշխատանքներIn the Bazaars of Hyderabad?
ԱնդամակցությունԱզգային դրոշի ներկայացման կոմիտե[7]
ԿուսակցությունՀնդկական ազգային կոնգրես
ԶավակներPadmaja Naidu?
Изображение автографа
 Sarojini Naidu Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սարոջինի Նայդուն ծնվել է 1879 թվականի փետրվարի 13-ին ուսուցիչ Ագորենատ Չատոպադահյայի ընտանիքում, ութ քույր ու եղբայրներից ամենամեծն էր (նրա եղբայրներից մեկը եղել է հեղափոխական)[9]): Նայդուի հայրը, ստանալով Էդինբուրգի համալսարանի գիտությունների դոկտորի աստիճան, բնակություն է հաստատել Հայդարաբադում, որտեղ հիմնել և ղեկավարել է Հայդարաբադի քոլեջը։

Նայդուի հայրը ցանկացել է, որ դուստրը դառնա մաթեմատիկոս կամ գիտնական, բայց Նայդուն հետաքրքրվել է պոեզիայով և սկսել բանաստեղծություններ գրել անգլերենով (ապագա բանաստեղծուհին իմացել է ուրդու, թելուգու լեզուները, անգլերեն, բենգալերեն և պարսկերեն[10]): 12 տարեկանում Սարոջինի Նայդուն հասել է ազգային փառքի և ընդունվել Մադրասի համալսարան։

1895 թվականին Նայդուն կրթությունն ավարտելու համար մեկնել է Անգլիա, որտեղ սովորել է Լոնդոնի Թագավորական քոլեջում, այնուհետև՝ Քեմբրիջի Գիրտոն քոլեջում[11]։

Մահաթմա Գանդիի կոչով Սարոջինին ակտիվ մասնակցություն է ունեցել Հնդկաստանի ազգային ազատագրական շարժման պայքարի քաղաքացիական անհնազանդության արշավին, ենթարկվել ձերբակալությունների։

Սարոջինի Նայդուն մահացել է 1949 թվականի մարտի 2-ին Լաքհնաու քաղաքում։

Սարոջինին գրել է ավելի քան 150 քնարական բանաստեղծություններ, որոնք հետագայում ներառվել են «Ոսկե շեմք» (The golden threshold, 1905 թվական), «Ժամանակի թռչուն» (The bird of time, 1912 թվական), «Կոտրված թև» (The broken wing, 1917 թվական) ժողովածուներում։ Ավելի ուշ դրանք բոլորը միավորվել են «Թագավորական ֆլեյտա» ժողովածուի մեջ։ Իր բանաստեղծություններում Նայդուն ստեղծել է Հնդկաստանի, այդ թվում հարազատ Դեկանի գյուղական կյանքի բանաստեղծական պատկերը, նրա պոեզիայում համատեղված են վաղ հնդկական ռոմանտիզմի որոշ առանձնահատկություններ և նոր ռոմանտիկ ոճի միտումներ։ Նայդուի բանաստեղծությունները թարգմանվել են հնդկերեն և եվրոպական լեզուներով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.jagranjosh.com/general-knowledge/sarojini-naidu-biography-1646201899-1
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #119210266 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. 6,0 6,1 6,2 Munzinger Personen (գերմ.)
  7. http://164.100.47.194/Loksabha/Debates/cadebatefiles/C14081947.html
  8. India, Cultural. «Sarojini Naidu Biography». CulturalIndia.net. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 25-ին.
  9. Deepthi, Kalapala Hima. «Great Indians, Sarojini Naidu». Ceeby, Indian web directory. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 25-ին.
  10. Gibson, edited by Mary Ellis. Anglophone poetry in colonial India, 1780-1913 : a critical anthology. Athens: Ohio University Press. էջ 4. ISBN 9780821419427. {{cite book}}: |first= has generic name (օգնություն)
  11. Shashi, editor-in-chief Padmashri S.S. (2007). Encyclopaedia Indica : India, Pakistan, Bangladesh (1st ed. ed.). New Delhi: Anmol Publications. էջ 72. ISBN 9788170418597. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն); |first= has generic name (օգնություն)

Գրականություն խմբագրել

  • Gupta, Indra (2004). India's 50 most illustrious women (2nd ed.). New Delhi : Icon Publications.
  • Baig, Tara Ali (1985). Sarojini Naidu : portrait of a patriot. New Delhi: Congress Centenary (1985) Celebrations Committee, AICC (I).
  • Ramachandran Nair, K. R. (1987). Three Indo-Anglian poets : Henry Derozio, Toru Dutt, and Sarojini Naidu. New Delhi : Sterling Publishers.
  • Padmini Sengupta (1997). Sarojini nido.
  • Srinivasa Iyengar K. R. Indo-Anglian literature. — Bombay: P.E.N. All-India centre, International Book House, 1943. — 70 с.
  • Анкрава С. Я. Сароджини Найду. — Восточная литература РАН, 1984. — 142 с. — (Писатели и учёные Востока). — 1400 экз.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարոջինի Նայդու» հոդվածին։