Պոլիպեպտիդներ (հուն․՝ πεπτος - սննդարար) պոլի․․․ և պեպտոիդ), բազմաթիվ (6-ից մինչև 90) ամինաթթվային մնացորդներից բաղկացած օրգանական նյութեր։

Պոլիպեպտիդների մոլեկուլային զանգվածի վերին սահմանը 6000 է (ավելի բարձրը սպիտակուցներ են)։ Օրգանիզմում առաջանում են ամինաթթուներից՝ կենսասինթեզի կամ սպիտակուցների հիդրոլիզի հետևանքով։

Պոլիպեպտիդների հակադրություն սպիտակուցների, կարող են անցնել կիսաթափանցիկ թաղանթների միջով։

Ցածրամոլեկուլային պոլիպեպտիդներ

խմբագրել

Ցածրամոլեկուլային պոլիպեպտիդները ֆիզիկական և քիմիական հատկություններով ամինաթթուների մոտ բյուրեղային նյութեր են։

Բարձրամոլեկուլային պոլիպեպտիդներ

խմբագրել

Բարձրամոլեկուլային պոլիպեպտիդները ջրում առաջացնում են կոլոիդ լուծույթներ։ Բազմաթիվ պոլիպեպտիդներ կենսաբանորեն ակտիվ միացություններ են՝ անտիբիոտիկներ, տոքսիններ, հորմոններ (α- և β- մելանախթանիչ հորմոններ, գլյուկագոն, β-լիպոպրոտեին և այլն)։

Տես նաև

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 359