Դորիան Լի
Դորիան Լի (անգլ.՝ Dorian Leigh, ապրիլի 23, 1917[1][2], Սան Անտոնիո - հուլիսի 7, 2008[3][1][2], Ֆոլս Չըրչ, Վիրջինիա, ԱՄՆ) ամերիկացի սուպերմոդել։ Նա այն մոդելերից մեկն է եղել, որը մեծ հայտնիություն է վայելել։
Դորիան Լի | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 23, 1917[1][2] |
Ծննդավայր | Սան Անտոնիո |
Մահացել է | հուլիսի 7, 2008[3][1][2] (91 տարեկան) |
Մահվան վայր | Ֆոլս Չըրչ, Վիրջինիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան, Ռատգերսի համալսարան և Ռանդոլֆ-Մակոն քոլեջ |
Մասնագիտություն | դերասանուհի և մոդել |
Ամուսին | Alfonso de Portago?, Marshall Hawkins?, Roger W. Mehle?, Serge Bordat? և Iddo Bin-Gorion? |
Երեխաներ | Kim de Portago?[2] |
Կենսագրություն
խմբագրելԴորիան Լին ծնվել է 1917 թվականի ապրիլի 23-ին Տեխասի Սան Անտոնիո քաղաքում։ Հետո նրա ծնողները տեղափոխվել են Նյու Յորք։ Բացի Դորիանից, ընտանիքում եղել է ևս երեք դուստր, որոնցից մեկը՝ Սյուզի Փարքերը, հետագայում հայտնի է դարձել որպես մոդել և դերասանուհի[4]։
1935 թվականին Դորիանն ավարտել է Նյու Յորքի Քվինս նահանգի Նյուտոնի ավագ դպրոցը և ընդունվել Վիրջինիայի Լինչբուրգի Ռինդոլֆ-Մակոն իգական քոլեջ։ Իր ինքնակենսագրականում Դորիանը պնդել է, որ նա ծնվել է 1920 թվականին և ավագ դպրոցն ավարտել վաղ տարիքում՝ 15 տարեկանում՝ 1935 թվականին, քանի որ լավ է սովորել։ Բայց իրականում դա այդպես չի եղել։ Նա գրել է նաև, որ 17-ամյա ուսանող է եղել, երբ առաջին անգամ ամուսնացել է, մինչդեռ իրականում նա 20 տարեկան է եղել։ Քոլեջում նա հանդիպել է իր առաջին ամուսնուն՝ Մարշալ Փաուել Հոքինսին, որի հետ ամուսնացել է 1937 թվականին։ Նրանք ունեցել են երկու երեխա` Թոմաս Լոֆթոն Հոքինսը և Մարշա Հոքինսը (1940)[5]: Զույգը բաժանվել է 1940-ականներին։
Դորիանն աշխատել է Մանհեթենի հանրախանութում որպես գործավար, ապա հետևել է ռադիոհաղորդումների վարկանիշին։ Նա հայտնաբերել է, որ հմտություններ ունի մաթեմատիկայի, մեքենաշինության և գծագրության մեջ։ Ավելի ուշ Դորիանը հաճախել է Ռատգերսի գիշերօթիկ դպրոց և Նյու Յորքի համալսարանում սովորել մեքենաշինություն։ Ըստ իր ինքնակենսագրականի՝ նա սովորել է Նյու Ջերսի նահանգի Հոբոկեն քաղաքում գտնվող Սթիվենսի տեխնոլոգիական ինստիտուտում և ստացել բակալավրի աստիճան մեքենաշինության ոլորտում։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ համապատասխանության ստուգման լաբորատորիան նրան տեղեկացրել է, որ նա ճարտարագիտության տաղանդ ունի[6]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Լին աշխատել է որպես «Արևելյան ավիաուղիներ»-ի գործիքների նախագծող։ Նա օգնել է նախագծել ինքնաթիռի թևերը, որի դիմաց ստացել է ժամում 65 ցենտից սկսած մինչև 100 դոլար աշխատավարձ։ Կին լինելու պատճառով նա կոչում չի ստացել և դրանից հետո թողել է իր աշխատանքը և աշխատանքի անցել «Republic Pictures»-ում՝ որպես հեղինակների օգնական։ Կինոթատրոններում բաշխված B կարգի ֆիլմերի համար թռուցիկներ ստեղծելուց հետո տիկին Ուեյբորնը խրախուսել է նրան փորձել ուժերը մոդելինգի ոլորտում[7]։
Մոդելի կարիերա
խմբագրելՏիկին Ուեյբորնի խորհրդին հետևելով՝ Դորիանը 1944 թվականին միացել է Հարի Քոնովերի մոդելային գործակալությանը[8]։ Այն ժամանակ նա արդեն 27 տարեկան էր, ինչը համարվում է ուշ մոդելային բիզնեսում կարիերայի սկզբի համար, բացի այդ նրա հասակը չէր համապատասխանում մոդելի պարամետրերին։ Քոնովերը նրան անմիջապես ուղարկել է «Harper's Bazaar» նորաձևության ամսագրի խմբագիր Դիանա Վրիլանդիի մոտ։ Լին հանդիպել է Վրիելանդին և նորաձևության լուսանկարիչ Լուիզա Դալ-Վուլֆին, որին դուր են եկել նրա զիգզագաձև հոնքերը։ Վրիլանդը նախազգուշացրել է Դորիանին, որ հոնքերի ձևը չփոխի[9]։ Նա խնդրել է Դորիանին հաջորդ օրը վերադառնալ և լուսանկարվել «Harper's Bazaar»-ի 1944 թվականի հունիսյան համարի շապիկի համար։ Քոնովերը Լիին զգուշացրել էր, որ 19 տարեկան ներկայանա։ Հետագայում մարդիկ ցնցվել էին՝ պարզելով նրա իրական տարիքը և երկու երեխա ունենալու փաստը։
Դորիանը լուսանկարվել է այնպիսի հայտնի ամսագրերի շապիկներին, ինչպիսիք են «Vogue», «Harper's Bazaar», «Paris Match», «LIFE» և «Elle»: Քանի որ գրեթե միշտ նա զբաղված էր լինում իր երկու երեխաներին ուղարկել էր Ֆլորիդա` իր ծնողների հետ բնակվելու, մինչդեռ նա ապրել է Նյու Յորքում և շրջել Եվրոպայով մեկ։
1946 թվականին Լին հայտնվել է ամերիկյան վեց Vogue ամսագրի շապիկներին։ Նա աշխատել է հայտնի նորաձևության լուսանկարիչներ Իրվին Փենի, Ջոն Ռոլինգի, Սեսիլ Բիթոնի և Փոլ Ռադկայի հետ։ Դորիանը որոշ ժամանակ հանդիպել է Իրվինգ Պենի հետ, որը հետագայում ամուսնացել է մեկ այլ մոդելի` Լիզա Ֆոնսսգրիվսի հետ։ Դորիանը հրաժարվել է աշխատել Փոլ Ռադկայայի կնոջ՝ Կառենի հետ, ով ցանկացել է դառնալ նորաձևության լուսանկարիչ և լուսանկարել Լիին իր պորտֆելի համար՝ առանց վճարելու։ Այս դեպքից հետո Կառենը Դորիանին սպառնացել է, որ կփչացնի իր կարիերան։ Իրոք, «Vogue»-ը այլևս երբեք Լիին նկարահանման չի հրավիրել, և Կառենը դարձել է «Vogue»-ի հաջողակ լուսանկարիչ և երկար տարիներ աշխատել այնտեղ[10]։
Նյու Յորքի իր բնակարանում ապրելու ժամանակ մի երիտասարդ գրող՝ Թրումեն Կապոտեն հաճախ է այցելել իր ընկերոջը՝ Դորիանին, որն ապրում էր հարևան բնակարանում։ Կապոտեին հիացրել էր Լիի ապրելակերպը, որ անընդհատ փոխում էր տղամարդկանց, և այն, որ դիմացի խանութը պատասխանում էր նրա հեռախոսազանգերին (քանի որ 1950-ականների սկզբին պատասխանատու սարքեր չկային)։ Կապոտեն նրան «անհոգ» է անվանել։ Նշվում է, որ Կապոտեի ստեղծագործության հերոս Հոլի Գոլայթլիի կերպարը, 1958 թվականին գրված «Թիֆանիի նախաճաշը» հայտնի վեպում, իրականում հիմնված է Դորիան Լիի, ինչպես նաև Գլորիա Վանդերբիլթի կյանքի վրա։
Դորիան Լին «Revlon» կոսմետիկայի ընկերության ճյուղերից մեկի դեմքն է եղել։ 1952 թվականին, 35 տարեկան հասակում, Ռիչարդ Ավեդոնը լուսանկարել է նրան «Revlon»-ի ամենահայտնի «Կրակ և սառույց» արշավի համար։ Երկու էջանոց այս գովազդում Դորիանը կրում է շատ նեղ, արծաթագույն զգեստ և կարմիր թիկնոց. տեսքը ստացվել է Բալենսիագայի բնօրինակը պատճենելիս։ Հագուստը ձեռագործ էր, ասեղնագործված արծաթե բաճկոններով. հագուստը ստեղծելու համար բավականին շատ ժամանակ է պահանջվել և ստացվել է այնպես, որ զգեստի միայն առջևն է պատրաստ եղել գովազդային հոլովակների համար։ Հագուստի հետևի մասը բացակայել է և պահվել է քորոցներով։ Դորիանի սև մազերը հյուսված են եղել արծաթե թելով։ Գործակալությունը համարել է, որ լուսանկարը չափազանց բաց է և նորից է լուսանկարվել[11]։ Գովազդը մեծ հաջողություն է ունեցել՝ շահելով «Advertising Age Magazine» տարվա գովազդ մրցանակը[12]։
1947 թվականին Դորիանի քույրը՝ Սիսսին, նրան ծանոթացրել է Ռոջեր Մելեի՝ Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի ծովակալի հետ,որն ամուսնալուծվել էր Էլին Մելեից (1918-2016). վերջինս հետագայում դարձել է շատ հայտնի լրագրող։ Ինքը՝ Սիսսին, արդեն ամուսնացած է եղել այս սպայի հետ, իսկ Մելեն Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նավատորմի ամենաերիտասարդ հրամանատարն ու մարտիկն է եղել։ 1948 թվականի օգոստոսին Դորիանը արդեն երկու ամսական հղիություն է ունեցել, երբ ամուսնացել է Մելեի հետ։ Դորիանի հարսնաքույրերը նրա քույր Սյուզի Փարքերը և մոդել ընկերուհի Կարմեն Դել'Օրֆայսն էին[13]։ Դորիանի երկու մեծ երեխաները, որոնց մեծացրել էին Դորիանի ծնողները Ֆլորիդայում, տեղափոխվել են նրա մոտ` Փենսիլվանիա։
Այդ ժամանակ Լին որոշել էր դադարեցնել իր հարաբերությունները Հարի Քոնովերի գործակալության հետ, քանի որ նրա գործակալության հեռախոսները հաճախ զբաղված են եղել, և հաճախորդներից շատ ժամանակ է պահանջվել աշխատանքի համար մոդելներին վճարելու համար։ Դորիանը ստեղծել է իր մոդելային գործակալությունը, որը կոչվում էր «Fashion Bureau»: Նա եկել է վաուչերային համակարգի գաղափարին։ Այս նորարարական համակարգի ներքո մոդելավորման գործակալությունը մոդելներին վճարել է շաբաթական։ Հաճախ ընկերություններից պահանջվել են շաբաթներ, ամիսներ կամ նույնիսկ տարիներ՝ իրենց աշխատանքի համար մոդելներին վճարելու համար։ Մելեի հետ ամուսնությունից հետո նրա մոդելային գործակալությունը փակվել է։
1949 թվականի մարտի 27-ին Դորիանը դուստր է ունեցել` Յանգ Իվ Մելեն[14]։ Զույգը տուն է ունեցել Փենսիլվանիա նահանգի Բաքս շրջանում, բայց նրանք հազվադեպ են միմյանց տեսել։ Ռոջեր Մելեն կարիերան շարունակելու համար տեղափոխվել է Ատլանտիկ Սիթի, իսկ Լին պարբերաբար մեկնել է Նյու Յորք և Փարիզ՝ որպես մոդել աշխատելու։ Նա Եվրոպայում սկսել է ավելի հաճախ աշխատել Ռիչարդ Ավեդոնի հետ։ 1952-ին Լին խաղացել է մոդելի դեր «Հինգերորդ սեզոնը» ներկայացման մեջ։ Որպես մոդել, մայր և դերասանուհի նրա աշխատանքը ներկայացվել է «Look» ամսագրի շապիկին 1953 թվականի հունիսի 2-ին։ Այդ ժամանակ Դորիանը հայտնվել է ավելի քան 50 ամսագրերի շապիկներին։
Փարիզում նա հանդիպել է իսպանացի ամուսնացած մարզիկ Ալֆոնսո դե Պորտագոյին։ Լին կրկին իր երեխաներին ուղարկել է Ֆլորիդա՝ ծնողների հետ ապրելու։ Ալֆոնսոն Դորիանից 11 տարով փոքր էր, իսկ Դորիանը դեռ ամուսնացած էր Ռոջեր Մելեի հետ։ Պորտագոն ամուսնացած էր Քերոլ Մաքդանիել անունով ամերիկացի պարուհու հետ, ով հետագայում ամուսնացել է Միլթոն Պետրիի հետ։ Բացի այդ, Պորտագոն ու Քերոլը ունեին երեք տարեկան դուստր։ Ալֆոնսոն Դորիանին պատմել է, որ շատ տարիներ առաջ Իսպանիայի դեղատներից մեկում «Revlon»-ի` նրա լուսանկարով գովազդն է տեսել և տարվել նրանով։ Լին և Ալֆոնսոն ամբողջ ամառը միասին են անցկացրել Փարիզում և Բիարիցում։ Դորիանը հղի է եղել, բայց նախընտրել է աբորտ անել, քանի որ վախեցել է, որ Ռոջեր Մելեն կբաժանվի իրենից և նա ստիպված կլինի լիովին խնամել իրենց դստերը՝ Յանգ Իվին։ Մի քանի շաբաթ անց` ամռան վերջին, Ալֆոնսոն Դորիանին հայտնել է, որ Քերոլը հղի է և նրանք սպասում են իրենց երկրորդ երեխային։ Լին վերադարձել է ԱՄՆ, 1954 թվականի նոյեմբերի 24-ին բաժանվել Ռոջեր Մելեից։ Դրանից հետո Ալֆոնսոն Դորիանի հետ ամուսնացել և մեկնել է Մեքսիկա, բայց քանի որ դե Պորտագոն ամուսնալուծված չի եղել, ամուսնությունը օրինական չի համարվել[15]։
Դորիանը շարունակել է ապրել դե Պորտագոյի հետ, չնայած նրան, որ վերջինիս կինը 1954 թվականին որդի է ունեցել՝ Էնթոնի դե Պորտագոն։ Կոկո Շանելը Դորիանին աել է, որ իր կյանքն անիմաստտ անցկացնում է հիմար մարդու հետ[16]։ Չնայած Շանելի նախազգուշացմանը, Դորիանը նորից հղիացել էր դե Պորտագոյից, չնայած վերջինս դեռ ամուսնացած է եղել Քերոլի հետ։ ԱՄՆ-ում ապօրինի հղիության մասին սկանդալային լուրերից և բամբասանքներից խուսափելու համար Դորիանն իր երեք երեխաներին ծնողների մոտ է թողել Ֆլորիդայում և փախել Փարիզ ու Շվեյցարիա։ Շվեյցարիայում Դորիանը որոշ ժամանակ անցկացրել է Չառլի Չապլինի ընտանիքի հետ, նախքան 1955 թվականի սեպտեմբերի 27-ին իր որդուն՝ Կիմ Բլաս Պարկերին լույս աշխարհ բերելը։ Դորիանն իր ծնողներին չի հայտնել այս երեխայի մասին, փոխարենը ստել է և ասել, որ ինքը տուբերկուլյոզի կլինիկայում է։ Դորիանը և դե Պորտագոն շարունակել են մշտական հարաբերություններ պահպանել 1956 և 1957 թվականներին։
Կյանքը մոդելինգից հետո
խմբագրելՖրանսիայում իր փոքր որդու՝ Քիմի հետ ապրելու տարիներին Դորիանը համարյա 40 տարեկան էր։ Իր մոդելային կարիերայի ավարտին նա Ֆրանսիայում հիմնադրել է օրինական մոդելավորման առաջին գործակալությունը, որով աջակցել է որդուն։ Դորիանը նաև պարտքով մոտ 15,000 դոլար տվել է ֆինանսապես անապահով դե Պորտագոյին[17]։
Դե Պորտագոն, ամուսնացած ժամանակ, բացահայտ հանդիպել է դերասանուհի Լինդա Քրիստիանի (1923-2011) հետ, որը 1957 թվականի սկզբին բաժանվել էր դերասան Թայրոն Փաուերից։ 1957 թվականի ապրիլի 23-ին՝ Դորանի 40-ամյակին, դե Պորտագոն Դորիանին հայտնել է, որ իբր վերջնական ամուսնալուծվելու է Քերոլից, որպեսզի Դորիանի հետ պաշտոնապես ամուսնանա։ Դե Պորտագոն Դորիանին ասել է, որ 1957 թվականի մայիսի 8-ին ինքը մասնակցելու է Իտալիայում անցկացվող հանրահայտ «Հազար մղոն» մրցավազքին, և մայիսի 9-ին Քերոլը կստորագրի ամուսնալուծության փաստաթղթերը։ Բայց դա նրանց վիճակված չէր, քանի որ Ալֆոնսոն և Էդմունդ Նելսոնը խեղված են եղել և մահացել սարսափելի պատահարի արդյունքում։ Երբ վնասվածքի վրայի լարանը (ժգուտ) պայթել է, նա կորցրել է ինքնատիրապետումը և սպանել ինը հանդիսատեսի, այդ թվում` հինգ երեխայի։ Այս աղետը ընդմիշտ վերջ դրեց «Հազար մղոն»-ի մրցավազքին։
1957 թվականին Դորիանը վերադարձել է Ֆլորիդա, որտեղ հանդիպել է ծնողների տանը գտնվող դստերը՝ Յանգին։ Նա վերցրել է դստերը և փախել Փարիզ։ Հաջորդ տարիները նա անցկացրել է հիմնականում Ֆրանսիայում [18]: Լիի երկու ավագ երեխաներն ավարտել են ավագ դպրոցը։ Նա շարունակել է աշխատել Փարիզի մոդելային գործակալությունում և 1958 թվականին հղիացել է մեկ այլ տղամարդուց։ 1958 թվականի հունիսի 6-ին Փարիզի հիվանդանոցում գտնվելիս Դորիանն իմացել է, որ իր քույրը` Սյուզին և իր հայրը լուրջ ավտովթարի են ենթարկվել։ Ասում են, որ հայրը չի տեսել գնացքը և մեքենան քշել է դեպի գնացքի գծերը, որտեղ գնացքը բախվել է նրա մեքենային։ Նրանք պետք է հասնեին Սյուզիի մոր մոտ, որը քաղցկեղով հիվանդ է եղել և հիվանդանոցում գտնվել այդ պահին։ Հայրը մահացել է, իսկ Սյուզիի երկու ձեռքերը կոտրվել են և նա երեք ամիս հոսպիտալացվել է։ Դորիանը այնուհետ խնդրել է իր գինեկոլոգ Սերժ Բորդատին` ընդհատել իր հղիությունը։ Մի քանի օր անց նա անսպասելիորեն ամուսնացել է բժշկի` Բորդատի հետ։
Չնայած Դորիանն արդեն չորս երեխա է ունեցել երեք տարբեր տղամարդկանցից, այնուամենայնիվ նա ցանկացել է ևս մեկ երեխա ունենալ։ Բորդատը պնդել է, որ ինքը շատ փոքր է երեխաներ ունենալու համար։ Դորիանը տեղափոխվել է իրենց բնակարանից, բայց նրանք պաշտոնապես ամուսնացած են մնացել։ Դորիանն այնքան էր զբաղված իր փարիզյան մոդելային գործակալությամբ, որ այժմ մասնաճյուղեր ուներ նաև Համբուրգում, Գերմանիայում և Լոնդոնում։ Նա հաճախ է գնացել այնտեղ։ 1960 թվականին Սուրբ Ծննդյան օրը, Կլոստերսում (Շվեյցարիա) 43-ամյա Դորիանը, որ շատ է ուզել ևս մեկ երեխա ունենալ, մեկ շաբաթ եղել է չորս տարբեր տղամարդու հետ [19]: Երեք ամիս անց նրա ամուսինը Դորիանի մոդելներից մեկի միջոցով իմացել է, որ նա հղի է։ 1961 թվականի սեպտեմբերին Դորիանը Ֆրանսիայում լույս աշխարհ է բերել իր հինգերորդ երեխային՝ դստերը՝ Միրանդային։ Դորիանը կարծել է, որ երեխայի հայրը դահուկավազքի երիտասարդ հրահանգիչն է։ Դրանից հետո Դորիանը բաժանվել է Բորդատից։ Նա Միրանդային պատանեկան տարիքում չի ասել, որ դոկտոր Բորդատը իր հայրը չէ, և չնայած այն հանգամանքին, որ Միրանդան երբեք չի հանդիպել իր կենսաբանական հորը, նա դեռ պահպանել է Բորդատի ազգանունը։
1964 թվականին 47-ամյա Դորիանը հանդիպել է իսրայելցի 23-ամյա գրող Իդդո Բեն-Գուրիոնին և նրանք ամուսնացել են։ Ավելի ուշ նա իմացել է, որ Իդդոն թմրամոլ է և փող է գողացել իր մոդելային գործակալություններից։ 1966 թվականին Լին բաժանվել է նրանից և իր կյանքի հաջորդ քառասունչորս տարիները` մինչև մահը, անցկացրել միայնակ։ Ի վերջո նա ստիպված է եղել փակել իր գործակալությունները, քանի որ Իդդոն գողացել էր ամբողջ գումարը։ Նրա կարողության մեծ մասն անխնա ծախսվել կամ գողացվել է։
1977 թվականին Դորիանը զանգ է ստացել Ստյուարտ Քաուլիի Նյու Յորքի մոդելային գործակալությունից և նրան կանչել են աշխատանքի` որպես գրասենյակի մենեջեր։ Դորիանը համաձայնել է վերադառնալ Նյու Յորք, որտեղ ապրում էր նրա որդին՝ Քիմը։ Քիմի եղբայրը՝ Էնթոնի դե Պորտագոն, նույնպես ապրում էր Նյու Յորքում, և նրանք լավ ընկերներ են դարձել։ Դորիանը շուտով իմացել է, որ իր 21-ամյա որդին` Քիմը, լուրջ թմրամոլ է, և նրան կարճ ժամանակով ուղարկել է իր քրոջ՝ Սյուզիի հետ Կալիֆոռնիայում ապրելու։ Նրան այնտեղից վռնդել են, երբ պարզել են, որ նա շարունակում է թմրանյութեր օգտագործել իրենց տանը։ Հետո Քիմը վերադարձել է Նյու Յորք և ապրել մոր` Դորիանի հետ։ Վեց ամիս անց նա իրեն նետել է բնակարանի պատուհանից` 33-րդ հարկից՝ թողնելով գրություն։ Հետագայում, 1990 թվականի մարտի 6-ին Քիմի եղբայրը՝ Էնթոնին, մահացել է ՁԻԱՀ-ից[18]։
Քիմի մահից հետո Դորիանն ապրել է Նյու Յորքի Փաունդ Ռիջ քաղաքում, որտեղ, համաձայն «New York Times»-ի, նա պատրաստել է պաշտետներ հատուկ մթերային խանութների համար։ Դորիանը նաև աշխատել է Մարթա Ստյուարտի հետ 1980-ականների սկզբին։
1980 թվականին Դորիանը թողարկել է իր ինքնակենսագրությունը՝ «Ամեն ինչ ունեցող աղջիկը» («The Girl Who Had Everything») վերնագրով[19]։
Ըստ Դորիանի, նա իր ինքնակենսագրությունը նվիրել է իր հանգուցյալ որդուն. «Ես այն իրոք գրել եմ Քիմի համար, որը երբեք չի կարդա այն։ Բայց միգուցե մյուս զավակներն ու նրանց ծնողները կարող են դասեր քաղել իմ դժբախտ փորձից»[19]։
Մահ
խմբագրելԴորիանը մահացել է 2008 թվականին ալցհեյմերյան հիվանդությունից Վիրջինիայում գտնվող Ֆոլս-Չերչ ծերանոցում, 91 տարեկան հասակում[20]։ Նա ունի մի քանի թոռներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.nytimes.com/2008/07/09/arts/09leigh.html
- ↑ New York Times obituary
- ↑ "The Girl Who Had Everything," Dorian Leigh, 1980, pp. 30, 31, 37.
- ↑ Dorian Leigh Parker, The Girl Who Had Everything: The Story of the Fire and Ice Girl. 1980.
- ↑ "The Girl Who Had Everything," by Dorian Leigh with Laura Hobe, 1980, page 49.
- ↑ "The Girl Who Had Everything," by Dorian Leigh, 1980, page 51.
- ↑ "The Girl Who Had Everything," by Dorian Leigh, 1980, page 52.
- ↑ "The Girl Who Had Everything," by Dorian Leigh, 1980, page 62.
- ↑ "Fire and Ice: The Story of Charles Revson- the Man Who Built the Revlon Empire," by Andrew Tobias, 1976, page 124.
- ↑ "Fire and Ice," by Andrew Tobias, 1976, page 122.
- ↑ "Model," by Michael Gross, 1995, page 86.
- ↑ "The Girl Who Had Everything," by Dorian Leigh, 1980, page 69.
- ↑ "The Girl Who Had Everything," by Dorian Leigh, 1980, page 99, 113, 115.
- ↑ "Model," by Michael Gross, 1995, page 111.
- ↑ "The Girl Who Had Everything," by Dorian Leigh, 1980, page 144.
- ↑ "The Fortune Hunters," by Charlotte Hays, page 210.
- ↑ 19,0 19,1 The Girl Who Had Everything, A Ginger Book (1980), 978-0-553-14264-8
- ↑ Wash. Post obit.