Տեխնիկական գծագրություն
(Վերահղված է Գծագրությունից)
Տեխնիկական գծագրություն՝ տեխնիկական գծագրերի ստեղծման գործունեություն, նաև՝ ուսումնական առարկա, որը գիտելիքներ է պարունակում գծագրերի ստեղծման և ընթերցման վերաբերյալ։

Կառավարական շենքի էսքիզ:
Տեխնիկական գծագրությունը կիրառվում է ճարտարապետության, մեքենաշինության և այլ բնագավառներում։ Կատարվում է ձեռքով (հատուկ գործիքների միջոցով) և համակարգչային հատուկ ծրագրերի (օր՝ CAD) օգնությամբ։ Տեխնիկական գծագրությունը գոյություն է ունեցել նաև հնադարում. պահպանվել են Պյութագորասի և Էվկլիդեսի երկրաչափական գծագրերը։ 15-16-րդ դարերում տեխնիկական գծագրության կատարելագործմանն է նպաստում Լեոնարդո դա Վինչին։
Գծագրական աշխատանքներ կատարելու տեխնիկական հնարքներից մեկը էսքիզն է։ Էսքիզը առարկայի նախնական և դեռևս չմշակված պատկերն է։
ՀղումներԽմբագրել
- Կայք տեխնիկական գծագրության մասին (ռուսերեն)
- Գծագրերի նկատմամբ հիմնական պահանջները
- Գծագրության գործիքները
- Կայք տեխնիկական գծագրության վերաբերյալ (գերմաներեն)(չաշխատող հղում)
- CAD ծրագրի պատմությունը (անգլերեն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 105)։ |