Բացել գլխավոր ցանկը

Բիարից (ֆր.՝ Biarritz), քաղաք Ֆրանսիայի հարավ-արևմուտքում, Ատլանտյան Պիրենեյներ դեպարտամենտում (Նոր Աքվիտանիայի երկրամաս): Տեղակայված է Կոստա-Վասկայի երկայնքով: Ֆրանսիայի «Արծաթե ափի» ծովափնյա շքեղ կլիմայական և հանքաջրաբուժական առողջավայր: «Հրաշալի դարաշրջանում» եղել է արիստոկրատիայի և արքայական ընտանիքի երևելի անձանց, այսօր՝ նախագահների և այլ բարձր պաշտոնյաների հանգստավայրը: Շնորհիվ Ատլանտյան օվկիանոսի հզոր ալիքների Բիարիցը համարվում է սերֆինգի համաշխարհային հռչակ ունեցող կենտրոն:

Քաղաք
Բիարից
ֆր.՝ Biarritz
Դրոշ Զինանշան
Biarritz flag.svg Blason Biarritz 64.svg

Biarritz-Plage.JPG
Կոորդինատներ: 43.485604°0′0″ հս․ լ. 1.555354°0′0″ ամ. ե. / 43.48560° հս․. լ. 1.55535° ավ. ե. / 43.48560; 1.55535
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՇրջանՆոր Ակվիտանիա
ԴեպարտամենտԱտլանտյան Պիրենեյներ
ՀամայնքԲիարից
Մակերես11,66 կմ²
ԲԾՄ0—85 մ
Բնակչություն25 306 մարդ (2010)
Խտություն2170 մարդ/կմ²
Ագլոմերացիա213 969 մարդ
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ559
Փոստային ինդեքս64200
Փոստային ինդեքսներ64200
64122
Պաշտոնական կայքbiarritz.fr
##Բիարից (Ֆրանսիա)
Red pog.png
##Բիարից (Նոր Ակվիտանիա)
Red pog.png

Քաղաքից չորս կիլոմետր հեռավորության վրա գտնվում է օդանավակայանը, որը քաղաքը կապում է Ֆրանսիայի և Եվրոպայի բազմաթիվ քաղաքների հետ: Քաղաքի կենտրոնից երեք կիլոմետր հեռավորության վրա տեղակայված է երկաթուղային կայարանը. ճեպընթաց TGV գնացքով Փարիզ հասնելը տևում է 5,5 ժամ:

Բիարիցը գտնվում է Բասկերի հողերի և Գասկոնի միջև եղած սահմանին: Երկրամասի բոլոր վարչական շենքերի վրա Ֆրանսիայի և Եվրամիության դրոշների կողքին ծածանվում են նաև բասկերի կարմիր-կանաչ-սպիտակ դրոշները:

ԱշխարհագրությունԽմբագրել

 
Ձկնորսական նավահանգիստ, Բիարիցի կենտրոնական լողափը և փարոսը

Բիարիցը գտնվում է Ֆրանսիայի հարավ-արևմուտքի ատլանտյան ծովափին, Բիսկայան ծոցի խորքում, իսպանա-ֆրանսիական սահմանին մոտ: Սեն-Մարտեն հրվանդանը, որի վրա տեղադրված է Բիարիցի փարոսը, համարվում է Ֆրանսիայի Արծաթե ափի՝ հյուսիսից՝ Ժիրոնդից, սկսվող ավազե լողափերի և այստեղից հարավ՝ դեպի Բասկերի հողեր ձգվող զառիվայր ժայռոտ ափերի միջև սահմանը: Բիարիցը կառուցված է ծովափին մոտ գտնվող մի քանի բլուրների վրա: Քաղաքի թաղամասերը վերջանում են անմիջապես ծովախորշերով և մանրավազ լողափերով, այդ թվում՝ Գրան-Պլաժ կենտրոնական լողափով:

Բիարիցը տեղակայված է Բասկերի հողերի և Գասկոնի միջև եղած արևմտյան սահմանի մոտ գտնվող պատմական Լամբուրդան մարզի հողերի վրա: Կոմունայի տարածքը գտնվում է գասկոնյան լեզվի տարածաբաշխման արեալի ծայր հարավում:

Ըստ Sandre-ի տվյալների բազայի՝ կոմունայի տարածքով հոսում է միայն Atxinetxe ջրանցքը, որը, անցնելով Անգլետով, Բայոնայի տարածքում թափվում է Ադուր գետը:

Նախկինում, մինչ քաղաքի ծաղկումն ու գետի հունի փոխվելը, բնակավայրը աչքի էր ընկնում բլրոտ տարածքով, մասամբ՝ քարափերով ու ժայռերով, մասամբ էլ՝ ճահճուտներով, առվակներով և աղբյուրներով: Այդ առվակները լցվում էին Մարբելլա և Միլեդի լողափերի միջև գտնվող լճակի մեջ. այստեղ այսօր մաքրիչ կառույցներ են գտնվում:

ԿլիմաԽմբագրել

Բիարիցը բաց է ծովային քամիների առջև, քանի որ քաղաքն ասես ամֆիթատրոն լինի օվկիանոսի ափին: Ձմեռներն այստեղ մեղմ են, իսկ ամռան շոգերը՝ բավականին տանելի: Նման բարենպաստ կլիմայական իրավիճակի շնորհիվ 1912 թվականին Բիարիցը պաշտոնապես ճանաչվել է Ֆրանսիայի կլիմայաբուժության և ջրաբուժության առողջավայր: Քամիների տեղական ռեժիմի վրա ազդեցություն են թողնում երեք գործոններ՝ Ատլանտյան օվկիանոսը, Պիրենեյան լեռնաշղթան և տեղական բրիզների համակարգը: Գերակշռող են ծովային տաք քամիները, որոնք ամռանը խոնավություն և թարմություն են բերում, իսկ ձմռանը մեղմ եղանակ են ապահովում: Հարավային ուղղության տաք քամիները ֆյոնի էֆեկտ են առաջացնում: Իսկապես, Իսպանիայից ներթափանցող օդային զանգվածները, անցնելով Պիրենեյները և իջնելով բարձունքներից, շոգիանում են և կորցնում իրենց խոնավությունը: Բիարիցում ձմռանը օդի ջերմաստիճանը որոշակիորեն բարձր է, քան Ֆրանսիայի մյուս շրջաններում: Բիարիցում օդի ջերմաստիճանի միջին ցուցանիշը ձմռանը 8° C է, իսկ ամռանը մոտենում է 20° C-ին: Բասկերի ափին տևական տեղումները հազվադեպ են, իհարկե, բացառությամբ ձմեռային փոթորիկների: Ավելի հաճախ դրանք լինում են կարճատև ամպրոպախառն անձրևների տեսքով:

  • Տարվա ընթացքում ձնառատ օրերի միջին թիվը՝ 3
  • Տարվա ընթացքում մառախլապատ օրերի միջին թիվը՝ 30
  • Տարվա ընթացքում ամպրոպախառն օրերի միջին քանակը՝ 34
  • Տարվա ընթացքում սառնամանիք օրերի միջին թիվը՝ 17
  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Բիարից
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 23,4 28,9 29,7 32,1 34,8 39,2 39,8 40,6 37,0 32,2 26,1 25,1 40,6
միջին առավելագույնը (°C) 11,6 12,6 13,8 15,3 18,3 20,9 23,5 23,7 22,9 19,7 14,7 12,0 17,4
միջին ջերմաստիճանը (°C) 8,1 9,0 10,0 11,7 14,6 17,3 19,8 19,9 18,6 15,6 11,0 8,5 13,7
միջին նվազագույնը (°C) 4,5 5,3 6,1 8,2 10,9 13,7 16,0 16,1 14,3 11,5 7,3 5,1 9,9
բացարձակ նվազագույնը (°C) -12,7 -11,5 -7,2 -1,3 3,3 5,3 9,2 8,6 5,3 -0,6 -5,7 -8,9 -12,7
տեղումների քանակը (մմ) 143,2 122,7 121,7 132,9 121,0 90,9 65,1 102,3 124,6 135,7 174,2 148,7 1482,9
Աղբյուր՝ Météo France[1].

ՊատմությունԽմբագրել

Անգլիական տիրապետությունԽմբագրել

1152 թվականին Աքվիտանիայի հերցոգուհի Ալիենորան ամուսնանում է Հենրի Պլանտագենետի հետ, ով և դառնում է Աքվիտանիայի դքսության ավատիշխանը: Անգլիայի թագավոր Հենրի III-ի ավագ որդին՝ արքայազն Էդուարդը, ժառանգեց դքսությունը և ամուսնացավ Էլեանորա Կաստիլիացու հետ, ով ամուսնուն Գասկոնը տիրապետելու իրավունք բերեց:

Ժամանակակից Բիարիցի տարածքում, հանրահայտ հրվանդանի գագաթին, որը ծառայում էր որպես կետերին հետևելու վայր, անգլիացիները ամրոց-դղյակ են կառուցում՝ որպես հիմք օգտագործելով հին հռոմեական շինությունները: Այս դղյակը, որն անվանվեց Ֆերագուս, ուներ կրկնակի ամրություններ, երկու մետր հաստությամբ պատեր, բարձրացող կամուրջ և չորս աշտարակներ: Այս դղյակը հիշատակվում է դեռևս 1603 թվականից (Հենրի IV-ի արքայական հրովարտակներ): Հետագայում դղյակից մնացել է միայն մեկ աշտարակ, ուր 1739 թվականին Ֆրանսիայի ծովային մինիստրի որոշմամբ, որպես նավիգացիոն ուղեցույց, փարոս է կառուցվել: Աշտարակը ավերվել է 1856 թվականին:[2].

ԱռողջարանԽմբագրել

 
Օթել-դյու-Պալե, կառուցված 1850-ական թվականներին կայսրուհի Եվգենիայի համար

XIX դարում լայն ճանաչում ձեռք բերած առողջարանային Բիարիցը կառուցվել է կետորսների մի փոքրիկ գյուղի տեղում (գոյություն է ունեցել XI դարում): Քաղաքը 1843 թվականին նկատել է գրող Վիկտոր Հյուգոն: Նա կանխատեսել է, որ Բիարիցը ունի բոլոր հնարավորությունները՝ վերածվելու ծովափնյա քաղաքի:

Սկզբնապես գյուղն ունեցել է բնակելի երկու շրջաններ՝ Սեն-Մարտեն եկեղեցու շրջակայքի թաղամասը և ձկնորսական նավահանգստի (Port-Vieux) թաղամասը: Բնակավայրի զինանշանի վրա պատկերված է կետորս բարկա (բեռնանավ), որն այսօր էլ համարվում է քաղաքի խորհրդանիշը:

Տեղի բնակչությունը վասկոնական ծագում ունի, սակայն դժվար է այստեղ բասկերի կամ գասկոնների արմատներ գտնել: Վարչական առումով մինչ 1790 թվականը Բիարիցը համարվել է բասկյան Լաբուրդան շրջանի մասը:

Առաջին փարոսն այստեղ կառուցվել է 1650 թվականին:

XVIII դարի վերջին Ֆրանսիայում նորաձև են դառնում ծովային լոգանքները, և 1808 թվականին Բիարիցում ծովային վաննա է ընդունում Նապոլեոն I-ը: Կայսրուհի Եվգենիան 1854 թվականին այստեղ երկու ամիս հանգստացել է, որից հետո կայսր Նապոլեոն III-ը հրամայել է այստեղ նստավայր կառուցել, ինչը սկզբնապես կոչվել է «Վիլլա Եվգենիա» (ֆր.՝ Villa Eugénie)[3] (այժմ՝ Օթել-դյու-Պալե): Այս իրողությունը Բիարիցի վրա հրավիրեց բազմաթիվ եվրոպական թագակիր անձանց ուշադրությունը, և առողջարանը հռչակվեց որպես «լողափերի արքա և արքաների լողափ»: 1868 թվականի հոկտեմբերին Բիարիցի ռեգատայի արդյունքում Ֆրանսիայի արևմտյան ծովափի Chamois և Argus սուրհանդակ նավերի ֆլոտիլիայի անձնակազմերը պատիվ ունեցան հյուրընկալելու կայսրուհի Եվգենիային և նրա որդուն՝ կայսրության արքայազնին: Հենց Բիարիցը 1865 թվականի սեպտեմբերին դարձավ «Երկաթյա կանցլեր» Բիսմարկի և կայսր Նապոլեոն III-ի հանդիպման վայրը, որտեղ առաջին կանցլերը ձգտում էր պրուսական քաղաքականության ոլորտում ձեռք բերել ֆրանսիական կայսրի աջակցությունը: Բիարիցում պահպանվել են տեղանքին ոչ հարիր մի քանի շինություններ, որոնց թվում երկգմբեթ ուղղափառ եկեղեցին, որը վկայում է, որ մինչ Հոկտեմբերյան հեղափոխությունը Բիարիցը ռուս արիստոկրատիայի շրջանակներում մեծ ժողովրդականություն է վայելել:

Հրաշալի դարաշրջանԽմբագրել

 
Իշխանուհի Նատալյա Պալեյը Լյուսիեն Լելոնգի հետ Բիարիցի լողափին, 1920-ական թվականների վերջ

Հրաշալի դարաշրջանի տարիներին Բիարիցում բացվեց աղային ջրաբուժարան: Շինությունը նախագծել էր ճարտարապետ Լագարդը, առաջին հիմնաքարը դրել է Սերբիայի թագուհի Նատալյա Օբրենովիչը 1892 թվականի դեկտեմբերին, իսկ հանդիսավոր բացումը կայացել է 1893 թվականի հունիսին: Բրիսկուսից (աղի պարունակությունն այստեղ տասն անգամ գերազանցում էր ծովի ջրի աղիությանը)[4] աղային լուծույթը Բիարից հասցնելու համար ավելի քան 20 կիլոմետր երկարություն ունեցող ստորգետնյա խողովակաշար է անցկացվել: Այս ջրաբուժարանը փակվել է 1953 թվականին, իսկ 1968 թվականին քանդել են դրա շենքը:

Ֆրանսիացի քաղաքագետ կոմս Գաետան դե Լարոշֆուկոն Բիարիցում հիմնավորվել է 1873 թվականին[5]: Նրա կալվածքում եղել են այդ ժամանակաշրջանի բազմաթիվ հայտնի մարդիկ, որոնց թվում՝ 1889 թվականին թագուհի Վիկտորիան և 1893 թվականին՝ իշխանուհի Յուրևսկայան: 1947 թվականին վիլլան վերածվել է ճեմարանին կից գիշերօթիկ դպրոցի: Բիարիցի քաղաքապետարանի կողմից կալվածքը գնելուց հետո, այն քանդվել է՝ մեկ այլ շենք կառուցելու նպատակով:

1894 թվականին Բիարիցում բացվեց Biarritz Bonheur հանրախանութը, որը նորաձևության և շքեղության տաճար դարձավ: Այն երկու անգամ ընդարձակվեց՝ 1911 և 1926 թվականներին: 2013 թվականի դրությամբ այս շենքում տեղակայված է Galeries Lafayette ցանցի հանրախանութը: XX դարի սկզբին հանրախանութի աշխատակիցների մեծագույն մասը տիրապետել է անգլերեն լեզվին [6]: Բիարիցը սերտորեն կապված է նաև ֆրանսիական նորաձևության պատմության, մասնավորապես Chanel-ի նորաձևության տան հետ: 1915 թվականին Կոկո Շանելը Բիարիցում՝ avenue Edouard VII պողոտայում, բացել է իր նորաձևության տան թվով երրորդ բուտիկը[7]:

Գերմանական օկուպացիաԽմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում գերմանացիները Բիարիցի ժայռերի զառիկողերը օգտագործեցին որպես իրենց Ատլանտյան պատնեշի մաս: 1940 թվականի հունիսի 27-ին գերմանական զորքերը գրավեցին բասկերի ափը: Ռազմանավերի միությունները քաղաք ժամանեցին նույն թվականի հուլիսին: 1942 թվականի վերջին 3-րդ կարգի կապիտան Լյուդվիգը, ով գլխավորում էր ափամերձ հրետանու 286-րդ դիվիզիան, մտածեց և Թոդտի կազմակերպության հետ միասին Ռեգինա հյուրանոցի բազայի վրա ստեղծեց արտակարգ հրամանատարական հենակետ (կրել է BA 39-40 կոդային անունը): Այս «որջը» գիշեր ու զօր փորում էին 222-րդ համակենտրոնացման ճամբարի բանտարկյալները:

Բիարիցի՝ նախապես մտածված պաշտպանությունը պետք չեկավ գործի դնել, քանի որ դաշնակիցներն այստեղ դեսանտ չիջեցրեցին:

1944 թվականի մարտի 17-ին դաշնակիցների օդուժը ռմբակոծեց քաղաքը. հարձակման երկրորդ ալիքով ավերվեց Պարմ օդանավակայանը[4]. Քաղաքն ազատագրելուց հետո այստեղ մի քանի ամիս գործել է «Բիարիցի Ամերիկյան համալսարանը», ուր սովորում էին դաշնակից ուժերի զինվորները:

Սերֆինգի սկզբնավորումըԽմբագրել

1957 թվականին ամերիկացի սցենարիստ Պիտեր Վիրտելը, ապագա կնոջ՝ Դեբորա Քերրի հետ, «Եվ ծագում է արևը» վեպի էկրանավորման նպատակով նկարահանումների համար գտնվելով Բիարիցում, կանգնեց տախտակի վրա, որն ուղարկել էր իր ծանոթը Կալիֆորնիայից[8]: Սա հիմք դարձավ Բիարիցում սերֆինգի սկզբնավորման համար: Առաջին սեֆերները մրցում էին իրար հետ, շուտով այս զբաղմունքը Ատլանտյան ափի ալիքների որակի շնորհիվ դարձավ զանգվածային: Այժմ քաղաքը համարվում է այս սպորտաձևի եվրոպական և համաշխարհային կենտրոններից մեկը:

Ռուսական առողջարանԽմբագրել

XIX դարի վերջից XX դարի սկզբին Բիարիցը հայտնի դարձավ ռուս ազնվականների շրջանում: XIX դարում քաղաքում կառուցվել է Ալեքսանդր Նևսկու ուղղափառ տաճարը:

Բիարիցում գտնվող իր վիլլայում ապրել է Ֆեոդոր Շալյապինը: 1897 թվականի սեպտեմբերին այստեղ՝ «Վիկտորիա» հյուրանոցում երկու շաբաթ անցկացրել է Ա. Պ. Չեխովը, ում խոսքերով. «Այստեղ ամենահետաքրքիրը օվկիանոսն է. այն աղմկում է անգամ ամենախաղաղ եղանակին»[9]:

Հաճախ իրենց որդի Վոլոդյային այստեղ էր բերում Նաբոկով զույգը:Աշխարհահռչակ գրող դարձած Վլադիմիր Նաբոկովը Բիարիցում անցկացրած ժամանակը համեմատում է դրախտում լինելու հետ: Մեծ իշխան Դմիտրի Պավլովիչը Բիարիցում է ամուսնացել ամերիկուհի Օդրի Էմերիի հետ:

1913 թվականին բժիշկների խորհրդով գալով այստեղ՝ Ալեքսանդր Բլոկը առողջավայրի մասին թողել է ծայրահեղ տհաճ հիշողություններ.

  Բիարիցը ողողված է ֆրանսիական մանր բուրժուազիայով, այնպես, որ նույնիսկ աչքերը հոգնում են տգեղ տղամարդկանց ու կանանց նայելուց…Իսկ առհասարակ, պետք է ասել, որ Ֆրանսիան ինձ ահավոր հոգնեցրել է, ցանկանում եմ վերադառնալ քաղաքակիրթ երկիր՝ Ռուսաստան, որտեղ լվերն ավելի քիչ են, ֆրանսուհիներ գրեթե չկան, ուտելիք (հաց և տավարի միս), խմելիք (թեյ և ջուր), անկողին (ոչ 15 արշին լայնությամբ), լվացարաններ (այստեղ թասեր են, որոնցից երբեք հնարավոր չի լինում ջուրն ամբողջությամբ դատարկել և կեղտը մնում է դրա հատակին)…[10]  


Երկրորդ աշխարհամարտի տարիներին Բիարիցում ապրել են Գեորգի Իվանովը և Իրինա Օդոևցևան:

Բիարիցում է ապրել ռուս գրող Վասիլի Աքսյոնովը, ինչպես նաև հեռուստահաղորդավար Ալեքսեյ Լուշնիկովը, ով Ալեքսանդր Նևսկու տաճարի և դրա վանահայր Գեորգիի մասին նկարահանել է «Դեսպանական եկեղեցին» վավերագրական ֆիլմը:

 
Կենտրոնական Գրան-Պլաժ լողափը

ՏնտեսությունԽմբագրել

 
Հնագույն Պոր-Վյո նավահանգիստը

Բիարիցը միշտ ապրել է օվկիանոսով: Սկզբնապես այն եղել է ձկնորսության և կետորսության վայր, բայց ավելի ուշ՝ XVIII դարի վերջերին, տեղի բուժիչ օդի և ջրի շնորհիվ բժիշկների խորհրդով այստեղ հայտնվել են առաջին հանգստացողներն ու բուժեկները:

Բիարիցը հարևան Անգլետ, Բայոնա, Բիդար և Բուկո քաղաքների հետ միասին մտնում է միացյալ ագլոմերացիայի մեջ, նրանք համատեղ կառավարում են Բիարից-Անգլետ-Բայոնա օդանավակայանը:

Տեղական տնտեսական գործունեությունը Բիարիցում հիմնականում կենտրոնացված է զբոսաշրջության, սպորտի (գոլֆ, սերֆինգ և ռեգբի), ծովաբուժության և արդյունաբերության վրա:

Բիարիցում աշխատում է ֆրանսիական խոշոր Dassault Aviation օդանավային ընկերության ձեռնարկությունը, որը կոմպոզիտային տարրեր է արտադրում և հավաքում է Falcon ինքնաթիռների ֆյուզելյաժները (կմախքը):

Հանքային ջրերի աղբյուրների շնորհիվ (քաղաքին մատակարարվում է խողովակաշարով՝ Բրիսկուսից) Բիարիցը համարվում է նաև լիմֆատիզմի բուժմամբ մասնագիտացված ջերմուկաբուժության կենտրոն:

Քաղաքի տարածքը ներառված է Օսսո-Իրատի պանիրների արտադրության թույլատրված գոտու մեջ:

ՏրանսպորտԽմբագրել

Ավտոմոբիլային տրանսպորըԽմբագրել

Բիարիցը սպասարկվում է վճարովի A63 ավտոմայրուղով (Լանդեր-Բիրյատու հատված):

Բիարիցի միջով անցնում է Փարիզը Անդային կապող նախկին ավտոճանապարհը, բայց այժմ այդ ճանապարհը փոխադրվել է դեպարտամենտական ճանապարհների կատեգորիա (810):

Երկաթուղային տրանսպորտԽմբագրել

Բիարիցի երկաթուղային կայարանը գտնվում է Լա-Նեգրեսս թաղամասում, քաղաքի հարավարևմտյան հատվածում: Բիարից ժամանում են TGV ճեպընթաց գնացքներ:

1888 թվականից մինչև 1948 թվականը Բիարիցը Բայոնի հետ կապված էր տարմվայի երեք երթուղիներով, որոնց համար կառուցվել է մետրանոց անվածիր:

Օդային տրանսպորտԽմբագրել

Բիարիցը սպասարկում է Բիարից-Անգլետ-Բայոնա օդանավակայանը, որը տեղակայված է Անգլետ և Բիարից կոմունաների տարածքում:

Քաղաքային տրանսպորտԽմբագրել

Բիարիցը սպասարկվում է Chronoplus ավտոբուսային ցանցի 10 երթուղիներով (որոշներն աշխատում են միայն գիշերը, որոշները՝ միայն ամռան ամիսներին), որոնք քաղաքը կապում են այլ ագլոմերացիաների կամունաների հետ՝ Անգլետ, Բայոնա, Բիդար, Բուկո, Սեն-Պյեր-դ,Իրյուբ և Տարնոս[11]:

2013 թվականից երեք անվճար մերձքաղաքային երթուղիներ սպասարկում են քաղաքի կենտրոնը, Սեն-Շարլ թաղամասը և Կոտ-դե-Բասկ լողափը:

Հանգստի և բուժման հնարավորություններԽմբագրել

 
Սենտ-Էժենի (Սուրբ Եվգենիայի) եկեղեցին

Քաղաքը տեղակայված է Ատլանտյան օվկիանոսի Բիսկայան ծոցի փոքրիկ հարմարավետ ծովախորշի ափին: Այս ծովախորշի՝ հատուկ ձևավորված հատակը նպաստում է շարունակական ալիքների առաջացմանը, որն էլ Բիարիցը առավել գրավիչ է դարձրել սերֆինգով զբաղվող մարդկանց համար: Պատահական չէ, որ այստեղ՝ Բասկերի Ափին է անցկացվում սերֆինգի ամենամյա փառատոնը: 2007 թվականի ամռանը այստեղ մեծ հոբելյանական տոնակատարություն է անցկացվել. եվրոպացի առաջին համարձակներն առաջին անգամ տախտակին ճոճվել են հենց Բիարիցում, 1957 թվականի ամռանը:

Բիարիցի կլիման պայմանավորվում է օվկիանոսով և Պիրենեյան լեռնաշղթայի մոտիկությամբ (ֆր.՝ Pyrénées): Գոլֆստրիմ տաք հոսանքը Բիարիցը դարձնում է գրավիչ նաև նրանց համար, ովքեր ծովափնյա հանգստի սիրահարներ են: Եվ եթե Ֆրանսիայի ատլանտյան ամբողջ ափամերձ հատվածում ջրի ջերմաստիճանը (նույնիսկ շոգ ամռանը) չի գերազանցում +17°-ը, ապա Բիարիցում այն հասնում է մինչև +25°:

Բիարիցում հյուրանոցներին կից գործում են մի քանի շքեղ սպա-կենտրոններ: Կլիման քաղաքում տաք է և կայուն խոնավ: Տարեկան միջին ջերմաստիճանը +13,5° է, հարաբերական խոնավությունը՝ 68-75 %:

Բուժական հիմնական միջոցներն են՝ օվկիանոսային լողը, օդաթերապիան, ավազային և արևային լոգանքները:

Մշակույթ և պատմական ժառանգությունԽմբագրել

ԹանգարաններԽմբագրել

 
Ծովի թանգարանը

Ծովի թանգարանի շենքը, որն ար-դեկո ոճով է, կառուցվել է Ատալայ սարահարթում՝ ժայռին կիպ, անմիջապես ջրի ափին, 1933 թվականին: Թանգարանի հավաքածուների մեջ ներկայացված են ծովային կենդանիներ և թռչուններ:Ծովի թանգարանի խորհրդանիշը համարվում է սպիտակ ութոտանին: Բիարիցի Պատմության թանգարանը գտնվում է հին անգլիական Սեն-Անդրե եկեղեցում, որը գնվել է քաղաքապետարանի կողմից 1980-ական թվականներին:

Բիարիցում կարելի է այցելել նաև շոկոլադի թանգարան և Ասիական թանգարան, ուր 800 քմ տարածքի վրա ներկայացված են Հնդկաստանի, Տիբեթի, Նեպալի և Չինաստանի մշակութային ստեղծագործությունները:

Ճարտարապետական ժառանգությունԽմբագրել

Քաղաքացիական ճարտարապետությունԽմբագրել

 
Սուրբ Կույսի ժայռը
  • Սուրբ Կույսի ժայռ՝ Բիարիցի ավանդական խորհրդանիշը: Այս վայրում ժայռը նավահանգիստ-ապաստարան կառուցելու նպատակով կոտրվել է Նապոլեոն III-ի հրամանով: 1865 թվականին այստեղ տեղադրվել է հարևան Բայոնայում տեղի ունեցած ֆրանս-իսպանական ցուցահանդեսում ձեռք բերված Սուրբ Կույսի արձանը: Դեպի ժայռ տանող հնագույն փայտե կամրջակն ավերվել է 1887 թվականին, նրա տեղում հայտնվել է կամրջակ՝ Էյֆելի արվեստանոցի աշխատանքը, որով հնարավոր էր ժայռ հասնել նույնիսկ վատ եղանակին: Գտնվելով այս ժայռում՝ հնարավոր է տեսնել Բիարիցի ողջ ծովափը:
  • Եվգենիայի Վիլլա: 1854 թվականին Կայսր Նապոլեոն III-ը պատվիրեց կառուցել Օթել-դյու-Պալեն, որը որպես նվեր նախատեսվել էր նրա կնոջ՝ Էժենի դե Մոնտիխոյի համար: Ի սկզբանե լինելով կայսրուհու հանգստյան վայրը՝ այս պալատը հյուրընկալել է այդ ժամանակաշրջանի բազմաթիվ արիստոկրատ և հայտնի անձանց: 1905 թվականին պալատը վերակառուցվել է հյուրանոցի, ուր իջևանել են Ուինսթոն Չերչիլը, Վլադիմիր Պուտինը, Կոկո Շանելը և Ֆրենկ Սինատրան:
  • Հրուշակեղենի խանութ Miremont. տեղակայված է place Clémenceau հրապարակի վրա, բացվել է 1872 թվականին: Խանութն իր ինտերիերով Ֆրանսիայում համարվում է պատմական հուշարձան[12]: Այստեղ սիրել են այցելել Իսպանիայի թագավոր Ալֆոնսո XIII-ը և Պորտուգալիայի թագուհի Ամելիա Օրլեանցին: Ըստ ֆրանսիացի դրամատուրգ Մորիս Ռոստանի՝ «արդեն ժամը հինգին մոտ (այստեղ մնում էին) թագուհիներից ավելի քիչ կարկանդակներ և մեծ հերցոգներից քիչ՝ ռոմ»[13]:
  • Հյուրանոց Անգլետեր. Rue Mazagran փողոցում գտնվող վեհաշուք շենքում նախապես գտնվել է 1870 թվականին բացված Անգլետեր հյուրանոցը: Նրա դարպասների ցանցավանդակը պատմական հուշարձանների ցանկում է:
  • Հյուրանոց Պլազա (ֆր.՝ hôtel Plazza). ար-դեկո ոճի շինություն Avenue Édouard VII պողոտայի վրա (տուն 7, այժմ Barclays բանկի մասնաճյուղ), պատմական հուշարձան է: Նրա հենասյուները զարդարված են Օգյուստ Լաբուրի խճանկարներով[13]:
  • Քաղաքային խաղատուն. կառուցվել է ար-դեկո ոճով, գտնվում է քաղաքի ուղիղ կենտրոնում, կենտրոնական Գրան-Պլաժ լողափին անմիջապես կից: Այն վերանորոգել են 1990-ական թվականներին[14]:
  • Բիարիցի Փարոս. կառուցվել է 1834 թվականին Սեն-Մարտեն հրվանդանի վրա, որը ծովից ամենալավը տեսանելի է Բիսկայան ծոցի այս հատվածում:
 
Վիլլա Բելզա
  • Վիլլա Բելզա. կառուցվել է 1880 և 1895 թվականների միջակայքում, Կաշու ժայռի վրա, ճարտարապետ Ալֆոնս Բերտրանի նախագծով՝ Մարիա-Բելզա Դյուբրյոյի համար: «Ոսկյա քսանականներին» այստեղ եղել են առանձնատներ, կաբարե և ռուսական ռեստորան, որը բացել էր Իգոր Ստրավինսկու փեսան[13]: Այս ընթացքում վիլլան «անուղղելի քեֆչիների վերջին ապաստանի» համբավ ուներ:
  • Ֆրանսոնի կալվածք (ֆր.՝ domaine de Françon). կառուցումը սկսվել է 1880 թվականից մեծահարուստ նավատեր Ջոն Պենինգթոն Մելլորի հրամանով: Այժմ այն համարվում է պատմական հուշարձան և հանգստի անփոխարինելի վայր:

Կրոնական ճարտարապետությունԽմբագրել

  • Կայսրական ժամատուն՝ կառուցվել է Բիարիցում 1863 թվականին Մեքսիկայում ֆրանսիացիների տարած հաղթանակի պատվին:
  • Սեն-Մերտեն եկեղեցին ուշագրավ վերնաճակատ ունի՝ զանգակատնով, որը յուրաքանչյուր տարի ղողանջում էր՝ որպես ձկնորսների նավիգացիոն կողմնորոշիչ[13]: Եկեղեցին վերակառուցվել է մոտավորապես 1450 թվականին, իսկ հետո՝ 1541 թվականին վերանորոգվել է գոթական ոճով[2]: Մինչհեղափոխական Ֆրանսիայի ժամանակաշրջանում եկեղեցում հավաքներ են անցկացվել, որոնց մասնակցել են քաղաքապետ-աբբա և քաղաքային կառավարման անդամները:
  • Սուրբ Եվգենիի եկեղեցի՝ կառուցվել է 1898 թվականից մինչև 1903 թվականը հին Notre-Dame-de-Pitié ժամատան տեղում: Եկեղեցու ինտերիերում օգտագործվել են Լյուկ-Օլիվյե-Մերսոնի գեղեցիկ վիտրաժները:
  • Ռուսական եկեղեցի Ալեքսանդր Նևսկու եկեղեցի՝ տեղակայված է avenue de l’Impératrice պողոտայի վրա: Տաճարի կառուցման որոշումը կայացվել է 1879 թվականին: Այժմ այն Արևմտյան Եվրոպայի ռուս ուղղափառ եկեղեցիների արքեպիսկոպոսության գործող ուղղափառ տաճարն է:

Բնական ժառանգությունԽմբագրել

  • Բիարիցի ժայռոտ զառիթափ ափ[15]. XX դարի սկզբից ի վեր ենթարկվել է մշտական էրոզիայի՝ ամեն տարի փոքրանալով 70 սմ-ով: Չնայած քաղաքապետարանի գործադրած ջանքերի՝ այս միտումը կասեցնել դեռևս չի հաջողվում:
  • Լողափեր` Բիարիցի տարածքում կան մի շարք հրաշալի լողափեր[16]: լողափ Միրամար, Գրան-Պլյաժ, պոր-Վյո, Կոտ-դե-Բասկ, լողափ Մարբելլա և լողափ Միլեդի
  • Բնական գոտիներ` Քաղաքապետարանը իրականացնում է 120 հա մակերեսով անտառային հատվածի, ինչպես նաև՝ երկու լճերի՝ lac Marion և lac Mouriscot խնամքը: Քաղաքային այգին հիմնադրվել է 1903 թվականին քաղաքի կենտրոնում՝ Արևմտյան կայարանին հանդիպակաց, որն այսօր վերածված է քաղաքային Մշակույթի Կենտրոնի: Կոմունայի տարածքում է գտնվում նաև parc Mazon զբոսայգին և jardin Lahouze այգին:

Քույր-քաղաքներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Météo France
  2. 2,0 2,1 Michel Fabre Petite histoire de Biarritz. — Princi Negue, 2007. — 161 p. — ISBN 2846184992
  3. «Биарриц»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  4. 4,0 4,1 Philippe Salquain Autrefois Biarritz. — Биарриц: Éditions Atlantica, 2000. — ISBN 2 84394 265 9
  5. Monique Beaufils Rues de Biarritz, dictionnaire historique. — Atlantica, 2005. — ISBN 2-84394-766-9
  6. Chauvirey, 1994
  7. Бутик Chanel в Биаррице. Фотографии братьев Зеебергер
  8. См. рассказ о первых опытах на сайте Жоэля де Росне, ещё одного пионера сёрфинга в Биаррице.
  9. Антон Павлович Чехов, Николай Бельчиков Письма: Июнь 1897 — декабрь 1898. — М.: Наука, 1979. — Vol. 7. — P. 52.
  10. Бекетова М. А. Александр Блок. Биографический очерк — Литературный журнал геосимволистов «Мой берег». Библиотека «Символика»
  11. Схема маршрутов сети Chronoplus
  12. Карточка объекта в базе Мериме
  13. 13,0 13,1 13,2 13,3 Alexandre de la Cerda Couleurs de Biarritz. — Sud Ouest, 2006. — ISBN 2-87901-739-4
  14. «НАСТОЯЩАЯ ИГРА» (ռուսերեն)։ Коммерсант։ Վերցված է 2013-09-06 
  15. Прибрежные утёсы Биаррица
  16. Пляжи Биаррица на сайте мэрии

ԳրականությունԽմբագրել

Օտար լեզուներով

Արտաքին հղումներԽմբագրել