Ռոբերտ Լենգտոն
Ռոբերտ Լենգտոն (անգլ.՝ Robert Langdon), Հարվարդի համալսարանում կրոնական խորհրդանիշի հորինված պրոֆեսոր Դեն Բրաունի «Հրեշտակներ և հրեշներ», «Դա Վինչիի ծածկագիրը» (2003), «Կորուսյալ խորհրդանշան» (2009), «Ինֆեռնո» (2013) և «Ծագում» (2017) կոնսպիրոլոգիական վեպերից[1]։
Ռոբերտ Լենգտոն | |
---|---|
Տեսակ | գրական հերոս, գեղարվեստական անձ, կինոհերոս, հեռուստատեսային կերպար և համակարգչային խաղի կերպար |
Հեղինակ | Դեն Բրաուն |
Ներկայացված է | Հրեշտակներ և սատանաներ, Դա Վինչիի ծածկագիրը, Հրեշտակներ և հրեշներ, Դա Վինչիի ծածկագիրը և The Da Vinci Code? |
Սեռ | արական |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | համալսարանի դասախոս, պատմաբան և արվեստագետ |
Գործատու | Հարվարդի համալսարան |
Դերը կատարել են | Թոմ Հենքս և Ashley Zukerman? |
Կայք | randomhouse.com/doubleday/davinci/robertlangdon/(անգլ.) |
Թոմ Հենքսը Լենգդոնի դերը մրմնավորելէ Ռոբերտ Լենգդոնի ֆիլմաշարում, սկսած 2006 թվականից «Դա Վինչիի ծածկագիրը»-ի էկրանավորումից կրկնելով դերը 2009 թվականին «Հրեշտակների և դևեր»-ի էկրանավորման, իսկ 2016 թվականին «Ինֆեռնո»-ի էկրանավորման ժամանակ։ «Լենգտոն» հեռուստասերիալում գլխավոր դերը կատարել է Էշլի Ցուկերմանը։
Կենսագրություն
խմբագրելԼենգտոնը ծնվել է Նյու Հեմփշիր նահանգի Էսեքս քաղաքում։ Թեև վեպի էկրանավորումներում նրան մարմնավորել է Թոմ Հենքսը, գրքում նա համեմատվում է Հարիսոն Ֆորդի հետ՝ թվիդային կոստյումով։ Նրա պատանեկության մասին քիչ է հաղորդվում։ Բարձր դասարաններում նա սովորել է Էքսեթերի Ֆիլիպսի հեղինակավոր դպրոց- ակադեմիայում։ Հայտնի է, որ ուսանողական տարիներին նա խաղացել է ջրային պոլո։ Նաև «Հրեշտակներ և դևեր» գրքում նշվում է, որ նրա ծնողները ապրում են Ֆլորիդայի Ժենևա քաղաքում։ Ունի ֆենոմենալ հիշողություն և տառապում է կլաստրոֆոբիայից 7 տարեկանում ջրհորը ընկնելուց հետո։ Ունի կապույտ աչքեր, մուգ շեկ մազեր, ցածր բարիտոն և 6 ֆունտ երկարություն ունի։ Երբեք չամուսնացած չի եղել։ Պարբերաբար հաճախում է լողավազան։ Նա կրում է Միկի Մաուսով ժամացույց, որը ծնողները նրան են նվիրել 9-ամյակի կապակցությամբ[2]։ Լենգտոնի մեքենան Saab 900- ն է, ավտոմատ փոխանցմամբ։ Հոր մահից հետո Ռոբերտի խրատտուն Սմիթսոնյան ինստիտուտի նախագահ Փիթեր Սողոմոնն է։
Բրաունը խոստովանում է, որ իր հերոսին տվել է Ջոն Լենգդոնի ՝ Ֆիլադելֆիայի ամբիգրամ կազմելու մասնագետի անունը[3]։
Մատենագրություն
խմբագրել«Դա Վինչիի ծածկագիրը» Լենգտոնը ասում է, որ նա գրել է հինգ գիրք.
- «Գաղտնի աղանդների խորհրդանիշներ»
- «Իլյումինատների արվեստը, Մաս 1»
- «Իդեոգրամ մոռացված լեզուն»
- «Կրոնական պատկերապատում»
- «Քրիստոնեական խորհրդանիշները իսլամական աշխարհում»։
Պենթալոգիայի նույն գրքում Լենգտոնը վեցերորդ գրքի համար պատրաստում է ձեռագիր, որը պետք է անվանել «Սուրբ կանանց կորած սկզբի խորհրդանիշները»։ Այս շարքի երրորդ գրքում նշվում է, որ ձեռագիրը հետագայում տպագրվել է և մեծ սկանդալ առաջացրել։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Gregg Kilday. «Tom Hanks' 'Inferno' Shifts Opening to 2016». The Hollywood Reporter.
- ↑ Утраченный символ стр. 25 (англ*)
- ↑ «Статья в лондонской The Times». Արխիվացված է օրիգինալից 2009-05-15-ին. Վերցված է 2020-08-28-ին.