Ինֆեռնո (ֆիլմ, 2016)
«Ինֆեռնո» (անգլ.՝ Inferno), ամերիկյան դետեկտիվ թրիլեր՝ ըստ Դեն Բրաունի համանուն վեպի։ Ռեժիսորը՝ Ռոն Հովարդն է։ Հանդիսանում է «Դա Վինչիի ծածկագիրը» (2006 թ.) և «Հրեշտակներն և հրեշները» (2009 թ.) ֆիլմերի շարունակությունը, որոնք նույնպես նկարահանել է Ռոն Հովարդը։ Իրադարձությունների կենտրոնում դարձյալ հանդես է գալիս Հարվարդի համալսարանի սիմվոլագիտության պրոֆեսոր Ռոբերտ Լենդոնը։ Պրեմիերան կայացել է 2016 թվականի հոկտեմբերի 13-ին։
Սյուժեն
խմբագրելՀայտնվելով Իտալիայի ամենախորհրդավոր քաղաքում՝ Ֆլորենցիայում, ծածկագրերի, խորհրդանշանների և մշակույթի պատմության մասնագետ պրոֆեսոր Լենգդոնն անսպասելիորեն հայտնվում է իրադարձությունների հորձանուտի մեջ, որոնք ի զորու են կործանման տանել մարդկությանը։ Եվ միայն Դանթեի «Աստվածային կատակերգություն» պոեմի մասերից՝ «Դժոխքի» վերաբերյալ գաղտնիքի բացահայտումը կարող է կասեցնել դա։
Դերերում
խմբագրելԴերակատար | Դեր |
---|---|
Թոմ Հենքս | Ռոբերտ Լանգդոն |
Ֆելիսիթի Ջոնս | Ֆելիսիթի Սիենա Բրուքս |
Սիդսե Բաբեթ Կնուդսեն | Էլիզաբեթ Սինսկի |
Իրֆան Խան | Հարրի «Շեֆ» Սիմս |
Օմար Սի | Քրիստոֆ Բուշար |
Բեն Ֆոստեր | Բերտրան Զոբրիստ |
Անա Ուլարու | Վայենտա |
Ֆիլմի արտադրությունը
խմբագրելՖիլմի արտադրությամբ զբաղվել է Sony Pictures Entertainment ընկերությունը, որն էկրանավորել էր Դեն Բրաունի նախկին երկու վեպերը։ Ռեժիսորը կրկին Ռոն Հովարդն է, սցենարի հեղինակը՝ Դեվիդ Քեփն է, իսկ Ռոբերտ Լենգդոնի դերում կրկին հանդես է եկել Թոմ Հենքսը։
Քաստինգը
խմբագրել2014 թվականի դեկտեմբերի 2-ին Ֆելիսիթի Ջոնսը սկսել էր բանակցել ֆիլմարտադրողների հետ՝ ստանձնելու համար գլխավոր հերոսուհու և Ռոբերտ Լենգդոնի ուղեկցի դերը։ Հաջորդ տարվա փետրվարին բոլիվուդյան դերասան Իրֆան Խանը ստացավ «Կոնսուրցիում» կազմակերպության ղեկավար Հարրի Սիմսի դերը, որ ֆիլմում հաճախ կոչվում է պարզապես «Շեֆ»։ Դանիացի դերասանուհի Սիդսե Բաբեթ Կնուդսենը ստանձնեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Էլիզաբեթ Սինսկիի դերը։ Օմար Սին մարմնավորել է գործակալ Բրյուդերի դերը։ 2015 թվականի մարտի 10-ին հայտարարվեց, որ դերասան Բեն Ֆոստերը պետք է խաղա ֆիլմում գլխավոր հակառակորդի՝ Բերտրան Զոբրիստի դերում։
Նկարահանումները և քննադատությունները
խմբագրելՆկարահանումները սկսվեցին 2015 թվականի ապրիլին։ Աշխատանքները նախ ընթացան Ֆլորենցիայում, ապա Վենետիկում և Ստամբուլում։ Նկարահանումներն ավարտվեցին 2015 թվականի հուլիսի 21-ին։ Ֆիլմի նկարահանումներն անցկացան «Գլխացավ» պայմանական վերնագրի ներքո, որ հավանաբար կապված էր ֆիլմի սկզբում Ռոբերտ Լենգդոնի կրած ուղեղի ցնցման հետ։ Դեռևս 2013 թվականի հուլիսին Sony-ից հայտարարել էին, որ ֆիլմի պրեմիերան կկայանա 2015 թվականի դեկտեմբերի 18-ին։ Այնուհանդերձ, Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VII։ Ուժի արթնացում ֆիլմի հետ մրցակցությունից խուսափելու համար «Ինֆեռնո»-ի հրապարակումը հետաձգվեց մինչև 2016 թվականի հոկտեմբերի 14-ը։ 2016-ի սկզբին որոշվեց պրեմիերան հոկտեմբերի 14-ից տեղափոխել նույն ամսի 28-ը։ Ֆիլմը պատրաստված է ոչ միայն 2D, այլև 3D ֆորմատով։ 2016 թվականի մայիսի 9-ին Sony Pictures-ը թողարկեց ֆիլմի առաջին թրեյլերը։ Պրեմիերան կայացավ հոկտեմբերի 8-ին Ֆլորենցիայի Նոր Օպերային թատրոնում։ Կինոքննադատները մեծ մասամբ բացասաբար արձագանքեցին։ Rotten Tomatoes կայքում նրա վարկանիշը կազմում էր 20 տոկոս, իսկ արձագանքողների կողմից շնորհված միավորները 10 հնարավորից կազմեցին միայն 4,5։