Երեքի դեկլարացիա, գրական առաջին մանիֆեստը Խորհրդային Հայաստանում։ Հեղինակներն էին Եղիշե Չարենցը, Գևորգ Աբովը ն Ազատ Վշտունին (երեքի խմբակ)։ Տպագրվել է 1922 թվականի հունիսի 6-ին, «Խորհրդային Հայաստան» օրաթերթում։ Ելնելով պատմական անհրաժեշտությունից՝ երեքի դեկլարացիան կոչ էր անում հեղաշրջել գրական սովորույթները և հաստատել նոր բովանդակություն, նոր ձև և նոր ուղիներ։ Գրական հին ըմբռնումների վերանայման պահանջը իր ժխտողական ոգով հասավ ծայրահեղության և քննադատվեց (Տ․ Սուրխաթյան, Ա․ Կարինյան, Ց․ Խանզադյան)։

Երեքի դեկլարացիայի հեղինակ Եղիշե Չարենց


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 584