Գրիգոլ Ծերեթելի

վրացի լեզվաբան, պապիրոլոգիայի հիմնադիրներից մեկը

Գրիգոլ (Գրիգորի) Ֆիլիմոնի Ծերեթելի (վրաց.՝ გრიგოლ წერეთელი, մարտի 12 (24), 1870 կամ 1870[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3] - սեպտեմբերի 12, 1938(1938-09-12), 1939[2] կամ մոտ 1938[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[3], բռնադատված), վրացի և խորհրդային բանասեր, հելլենագետ, պապիրոլոգիայի հիմնադիրներից մեկը, Վրաստանում դասական բանասիրության հիմնադիր, Թբիլիսիի պետական ​​համալսարանի գրադարանի հիմնադիր։

Գրիգոլ Ծերեթելի
վրաց.՝ გრიგოლ წერეთელი
Ծնվել էմարտի 12 (24), 1870 կամ 1870[1][2]
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3]
Մահացել էսեպտեմբերի 12, 1938(1938-09-12), 1939[2] կամ մոտ 1938[1]
Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունpapyrologist, դասական բանասեր և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան, HU Berlin, Տարտուի համալսարան, Սանկտ Պետերբուրգի համալսարան և Թբիլիսիի պետական համալսարան
Գործունեության ոլորտդասական բանասիրություն[1] և Պապիրոլոգիա[1]
ԱնդամակցությունԳերմանիայի հնագիտական ինստիտուտ և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետ (1893)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1914)
Տիրապետում է լեզուներինվրացերեն[1], ռուսերեն[1], լատիներեն[1] և գերմաներեն[1]
Գիտական ղեկավարVictor Jernstedt?
Հայտնի աշակերտներQ21640769?
 Grigol Tsereteli Վիքիպահեստում

Գրիգոլ Ծերեթելին Վրաստանի վաստակավոր գիտնական է, Կայսերական Ռուսաստանի ԳԱ (այժմ՝ Ռուսաստանի ԳԱ) թղթակից անդամ (12/02/1917), բանասիրական գիտությունների դոկտոր (1914), պրոֆեսոր (1905), Յուրիևսկու (այժմ Տարտուի), Սանկտ Պետերբուրգի և Թբիլիսիի համալսարանների պրոֆեսոր, վերջին երկուսում՝ ղեկավարել է դասական բանասիրության ամբիոնները։

Կենսագրություն

խմբագրել

Ծագում

խմբագրել

Գրիգոլ Ծերեթելին ծնվել է Սանկտ Պետրբուրգում (Ռուսական կայսրություն), ազնվականի ընտանիքում։ Նրա հայրը` իշխան Ֆիլիմոն Ծերեթելին հայտնի իրավաբան և հասարակական բարերար էր, իսկ մայրը՝ Աննա Լուչակը, հայտնի բանասեր[4]։

Կրթություն

խմբագրել

Գրիգոլի Ծերեթելին ավարտել է Ս. Պետերբուրգի համալսարանի «Բանասիրական գիմնազիան», որն ավարտել է 1888 թվականին, և պատմաբանասիրական ֆակուլտետը, որն ավարտել է 1893 թվականին ոսկե մեդալով։ Նա մնացել է դասական բանասիրության ամբիոնում՝ պրոֆեսորի պաշտոնի պատրաստվելու համար[5]։

Արդեն մագիստրոսական թեզի թեմայով` «Հապավումները հունական ձեռագրերում` հիմնականում Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի ձեռագրերի թվագրման հիման վրա», Գրիգոլ Ծերեթելին դասվել է պալեոգրաֆիայի խոշորագույն մասնագետների շարքում։ 1893-1897 թվականներին դասավանդել է Սանկտ Պետերբուրգի հնագիտական ​​ինստիտուտում։ (1896)-1897(9?) թվականին գիտական ​​նպատակներով գործուղումներով եղել է արտերկրներում[6][7]։

Որպես պապիրոլոգ վերապատրաստվել է Գերմանիայում, Հումբոլդտի համալսարանում (1897(9?)-1902), որտեղ աշխատել է որպես արտահաստիքային դոցենտ և հրատարակել է Բեռլինյան պապիրուսների հավաքածուի փաստաթղթավորման 2-րդ հատորը (1900, 1904)[7]։ 1897 թվականից աշխատել է Մյունխենի, Վիեննայի, Փարիզի, Լոնդոնի, Հռոմի, Ֆլորենցիայի, Վենետիկի թանգարաններում, Նեապոլում և Աթենքի վանքերի գրադարաններում։ Աշխատել է նաև Սինայում, Կոստանդնուպոլսում և Աթոսում[6]։

Գործունեություն

խմբագրել
 
«Սուրբ Արսենիոս Մեծի կյանքը» (1899)[8]. տիտղոսաթերթիկ
 
Հերոնդասի միմիյամբերը (1. 1–15) պապիրուսի վրա, որի վրացերեն թարգմանությունը կատարել է Գրիգոլ Ծերեթելին

1902 թվականին վերադարձել է Ռուսաստան և դարձել Սանկտ Պետերբուրգի համալսարանի արտահաստիքային դոցենտ[6]։ Դասախոսություններ է կարդացել Սանկտ Պետերբուրգում և Բեռլինում։

1904 թվականին պաշտպանել է մագիստրոսական թեզը Յուրիևի համալսարանում (Էստոնիա)։ 1905 թվականին ստացել է դասական բանասիրության դոկտորի կոչում և այնտեղ աշխատել որպես արտահաստիքային պրոֆեսոր[6]։

Գրիգոլ Ծերեթելին սկսել է հետաքրքրվել հունական կատակերգություններով, երբ զբաղվել է Մենանդրիի պապիրուսների ուսումնասիրությամբ և հրապարակել է դրանք (1908-1914)։ 1914 թվականին Յուրևի համալսարանում պաշտպանել է դոկտորականը` «Մենանդրի նոր կատակերգությունները» ատենախոսությամբ։ Նշանակվել է հունական գրականության ամբիոնի հաստիքային պրոֆեսոր։ Նույն թվականին տեղափոխվել է Պետերբուրգի համալսարան, որտեղ դարձել է դասական բանասիրության պրոֆեսոր և Դասական բանասիրության ամբիոնի վարիչ (մինչև 1920 թ.)։ Նրա աշակերտներից է եղել Օսիպ Մանդելշտամը։

1914-1920 թվականներին ղեկավարելով Պետերբուրգի համալսարանի դասական փիլիսոփայության ամբիոնը` Ծերեթելին ստեղծել է պապիրոլոգիայի ռուսական դպրոցը։ 1917 թվականին Ծերեթելին ընտրվել է Ռուսական գիտությունների կայսերական ակադեմիայի թղթակից անդամ։ 1918-1920 թվականներին Բեռլինի համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր է եղել։ Ընտրվել է Գերմանացի պապիրոլոգների գիտական ​​ընկերության (1918) և Բեռլինի հնագիտության ինստիտուտի (1927) պատվավոր անդամ։

Չնայած իր հաջող կարիերային, նա համաձայնել է Իվանե Ջավախիշվիլիի առաջարկին աշխատել Խորհրդային Վրաստանում։ Գրիգոլ Ծերեթելին 1920 թվականի աշնանը տեղափոխվել է Վրաստան։ 1920-1937 թվականներին (8?) եղել է Թբիլիսիի պետական ​​համալսարանի դասական բանասիրության ամբիոնի վարիչ, միաժամանակ 1923-1931 թվականներին՝ Թբիլիսիի պետական համալսարանի գիտական ​​գրադարանի հիմնադիր և տնօրեն։ Այստեղ էր աշխատում նաև նրա կինը՝ Սոֆիո Մաքսիմովան։ Գրադարանն այսօր կրում է Գրիգոլի Ծերեթելիի անունը։

1924 թվականի հունիսին Գրիգոլ Ծերեթելին հրավիրվել է Նեապոլի համալսարանի 700-ամյակին նվիրված միջոցառմանը։ Բացի այդ, Թբիլիսիի համալսարանից գործուղման ժամանակ նա մեկնել է եվրոպական այլ երկրներ՝ կապեր հաստատելու այնտեղի կենտրոնների հետ։

Գիտական ավանդ

խմբագրել

Գրիգոլ Ծերեթելին հեղինակ է ավելի քան 100 գիտական ​​աշխատությունների, այդ թվում՝ մի քանի հիմնարար մենագրությունների, որոնք հրատարակվել են պապիրոլոգիայի, դասական բանասիրության և հին հունական գրականության պատմության ոլորտներում։

1925-1927 թվականներին Ծերեթելին իր ուսանողների հետ միասին հրապարակել է Ռուսաստանի և Վրաստանի պապիրուսների հավաքածուների փաստաթղթային և գրական պապիրուսների նմուշային թողարկումը։

Ուշագրավ տեքստերի խմբագրություններից առավել կարևոր են «Սուրբ Արսենիոս Մեծի կյանքը» (1899)[8] և 11-րդ դարի բյուզանդական փիլիսոփա Յոհան Իտալի «Յովհաննէս Իտալուսի գործերը» (1924–26) աշխատությունները, թարգմանություններից` Մենանդրոսի «Կատակերգություններ» (1936), «Հերոնդասի միմիյամբերը» (1929), Ապոլլոնիոս Հռոդոսացու «Արգոնավտիկան» (1964)[9]։

Ձերբակալություն և մահ

խմբագրել

Գրիգոլ Ծերեթելին ձերբակալվել է 1918 (9՞), 1931 և 1938 թվականներին, բռնաճնշումների ենթարկվել։

1931 թվականին Գրիգոլ Ծերեթելին ձերբակալվել է և մի քանի ամսվա ընթացքում ազատ արձակվել։ 1938 թվականի մայիսի 24-ին կրկին ձերբակալվել է։ Այս ձերբակալությունը կատարվել է Լենինգրադի կոմունալ բնակարաններից մեկում իր հարևանի մատնությունից հետո, ով գիտնականին կեղծ ամբաստանել է հակասովետական ​​գործունեության մեջ, մինչդեռ հետագայում պարզվել է, որ ամբաստանության շարժառիթը եղել է անձնական թշնամանքը [ըստ ընտանիքի անդամների բանավոր հիշողությունների][6][7]։ Անդրկովկասյան շրջանային զինվորական տրիբունալը Ծերեթելիին դատապարտել է 10 տարվա ազատազրկման՝ 58-10 (քարոզչություն կամ քարոզչություն, սովետական ​​իշխանությունը տապալելու կոչեր) և 58-11 (կառավարությունը տապալելու կազմակերպված գործողություն) հոդվածներով[10]։

1937 թվականի վերջին նրա փոխարեն ձերբակալվել էր Գ.Վ. Ծերեթելին, որը կարող էր մահանալ, բայց 1938 թվականի սկզբին ազատ է արձակվել[11]։

Գրիգոլ Ծերեթելին մահացել է Թբիլիսիի բանտում 1939 թվականի սեպտեմբերի 20-ին (սեպտեմբերի 12-ին գնդակահարվել է բանտում)[12]։ Մահվան ստույգ ամսաթիվն ու հանգամանքները հայտնի չեն, «Век перевод» կայքում նշում է, որ նա մահացել է մարտի 24-ից ոչ շուտ[13]։ Այլ աղբյուրների համաձայն, մինչև 1939 ապրիլը պահվել է Օրթաչալի բանտում, մահացել է էտապում` աքսորականներին աքսորավայր տեղափոխման ժամանակ։ Դիակը դուրս է նետվել գնացքից 1939 թվականի աշնանը[6]։

Ծերեթելին թաղված է Թբիլիսիում, վրացի անվանի բարերարների Մթածմինդա պանթեոնում։

ԽՍՀՄ Գերագույն դատարանի 1957 թվականի օգոստոսի 15-ի որոշմամբ Գրիգոլ Ծերեթելիի գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով, և նա վերականգնվել է։

Բորիս Ա. Տուրաևն ամուսնացած է եղել Գրիգոլ Ծերեթելի քրոջ՝ Ելենայի հետ 1898 թվականից[14]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 ЦЕРЕТЕЛИ, Григорий Филимонович // Люди и судьбы. Биобиблиографический словарь востоковедов - жертв политического террора в советский период (1917-1991) (ռուս.)СПб.: Петербургское Востоковедение, 2013. — 496 с. — (Социальная история отечественной науки о Востоке) — ISBN 978-5-85803-225-0
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #116480246 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. თეა დულარიძე (2017). «გრიგოლ წერეთელი და მისი ოჯახი» [Գրիգոլ Ծերեթելին և իր ընտանիքը] (PDF). „Naec.ge“. էջեր 41–49. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 28 ნოემბერი, 2018-ին.
  5. «Памятная книжка гимназии при Императорском СПб. историко-философском институте 1870—1895. — СПб., 1895. — С. 54—55». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 90 (օգնություն)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 «ЦЕРЕТЕЛИ, Григорий Филимонович». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 19-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 26-ին.
  8. 8,0 8,1 Житие иже во святых отца нашего Арсения Великого (ռուսերեն).
  9. «Internet Archive: Digital Library of Free & Borrowable Books, Movies, Music & Wayback Machine». archive.org. Վերցված է 2024 թ․ մայիսի 28-ին.
  10. «წერეთელი გრიგოლ ფილიმონის ძე (1870)». ge.openlist.wiki. Վերցված է 28 ნოემბერი,2018-ին.
  11. «Церетели, Георгий Васильевич Это». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 19-ին.
  12. «Антиковеды — авторы «Энциклопедического словаря Брокгауза и Ефрона» в коммуникативном пространстве Н. И. Кареева • В. А. ФИЛИМОНОВ (V. A. FILIMONOV) • РОИИ». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 23-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 11 (օգնություն)
  13. «Григорий Церетели». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 19-ին.
  14. «Источник» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոլ Ծերեթելի» հոդվածին։