Մենանդր կամ Մենանդրոս Պրոտեկտոր, 6-րդ դարի բյուզանդացի դիվանագետ և պատմիչ, իր աշխատությունում, որից միայն հատվածներ են մեզ հասել, շարադրել է 558-582 թվականների Բյուզանդական կայսրության պատմության անցքերը։ Հայ ժողովրդի պատմության ուսումնասիրության համար արժեքավոր են նրա տեղեկությունները Մարզպանական Հայաստանում 572 թվականին Սասանյան Իրանի դեմ բռնկված ապստամբության վերաբերյալ, որի մասին հայկական աղբյուրներում ոչինչ չի ավանդվում, Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև եղած քաղաքական հարաբերությունների, պարսկա-բյուզանդական պատերազմի ժամանակ հայերի և Հայաստանի դրության մասին[1]։

Մենանդր Պրոտեկտոր
հին հունարեն՝ Μένανδρος Προτήκτωρ
Ծնվել էանհայտ
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
ԵրկերHistories?
Մասնագիտությունպատմաբան, բանաստեղծ և գրող

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Իսկանյան Վ., Հայ-բյուզանդական հարաբերությունները IV-VIIդդ., Երևան, 1991 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 456