«Աֆթենպոսթեն»(նորվ.՝ «Aftenposten», «Երեկոյան փոստ»), նորվեգական օրաթերթ։

Aftenposten
բուկմոլ՝ Aftenposten և նորվ.՝ Aftenposten[1]
Изображение логотипа
Aftenposten 2. januar 1879- framside.JPG
Տեսակօրաթերթ և առցանց լրագիր
Լեզունորվեգերեն[1]
Հիմնադրվել էմայիսի 14, 1860
ՀրատարակիչSchibsted Norge?
ՍեփականատերSchibsted
ԵրկիրFlag of Norway.svg Նորվեգիա
ԳրասենյակՕսլո, Նորվեգիա
ISSN0804-3116 և 0807-2027
Պարգևներ
Կայքaftenposten.no(նորվ.)
Commons-logo.svg Aftenposten Վիքիպահեստում

ՀայտնիությունԽմբագրել

«Աֆթենպոսթենը» համարվում է ամենազանգվածային (ամենաից շատ տպագրական մամուլ ունեցող) թերթը Նորվեգիայում։ Առաջինն է դարձել 2010 թվականին, երբ բազմամյա առաջատար «VG»-ի տպագրությունը անկում կատարեց[2][3]։ Այդ ժամանակ՝ 2010 թվականին, տպագրական մամուլը կազմում էր 239 հազար օրինակ, իսկ «VG»-ինը՝ 233 հազար։

2013 թվականի փետրվարի տվյալներով՝ «Աֆթենպոսթենի» օնլայն տարբերակը՝ aftenposten.no, ամեն օր կարդում էր 745 հազար մարդ, իսկ բջջային տարբերակը՝ 232 հազար[4]։

ՂեկավարությունԽմբագրել

«Աֆթենպոսթենն» ու «VG»-ն ունեն միևնույն սեփականատերը՝ «Schibsted» մեդիահոլդինգը, որին են նաև պատկանում մի շարք թերթեր Շվեդիայում և Նորվեգիայում։

«Աֆթենպոսթենի» գլխավոր խմբագիրը Էսպեն գել Հանսենն է։

ՊատմությունԽմբագրել

Թերթը հիմնադրվել է գրքեր հրատարակող Մ. Քրիստիան Շիփստեդի կողմից 1860 թվականին։ Կոչվում էր այն այդ ժամանակ «Christiania Adresseblad» և երեկոյան թերթ էր։ 1861 թվականի հունվարի 1-ից թերթի անունը փոխվեց՝ դառնալով «Աֆթենպոսթեն»։ 1885 թվականից սկսած՝ ի պատասխան առավոտյան մրցակից թերթի՝ «Morgenbladet»-ի նաև երեկոյան թողարկման, «Աֆթենպոսթեն»-ը սկսեց տպագրվել երկու տարբերակով՝ առավոտյան և երեկոյան։ Ողջ պատմության ընթացքում երեկոյան տարբերակն անվանումը փոխել է մի քանի անգամ, և ներկայումս կրում է պարզապես «Aften» («Երեկո») անունը[5]։

Ավանդաբար թերթը համարվել է պահպանողական և հնում ասոցացվել է աջ ուժերի հետ։

Մարդիկ, որոնք զբաղվում են նորվեգական մամուլի ուսումնասիրությամբ, կարծում են, որ «Աֆթենպոսթեն»-ի ամենակարևոր նվաճումը եղել է Օսլոյի բնակիչների շրջանում հայերնասիրական զգացմունքների ստեղծումն ու դաստիարակությունը։ Այն ժամանակ քաղաքի բնակիչները, ի տարբերություն երկրի մնացած մասին, հայրենասեր չին և իրենց նորվեգացի չէին զգում։ Մասամբ նման իրադրության պատճառն այն էր, որ քաղաքում շատ էին գաղթյալները[5]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 The ISSN portalParis: ISSN International Centre, 2005. — ISSN 0804-3116
  2. «Avisenes opplags- og lesertall 2009»։ Mediebedriftene։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2014-10-19 
    «Medietall 2010»։ Mediebedriftene։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2014-10-19 
    «Medietall 2011»։ Mediebedriftene։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2014-10-19 
  3. «Aftenposten er opplagsvinner»։ Aftenposten։ 2011-10-12։ Վերցված է 2014-10-19 
  4. «1,2 millioner leser Aftenposten hver dag»։ Aftenposten։ 2013-02-18։ Վերցված է 2014-10-19 
  5. 5,0 5,1 «Historien sett gjennom Aften-øyne»։ osloby։ 2012-12-20։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-03-ին։ Վերցված է 2014-10-19 

Արտաքին հղումներԽմբագրել