Գուժ Մանուկյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանուկյան (այլ կիրառումներ)
Գուժ Ալեքսանդրի Մանուկյան (մայիսի 6, 1937[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ դերասան։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1980):
Գուժ Մանուկյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 6, 1937[1] (87 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1958)[1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան |
Աշխատավայր | Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն[1] և Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն[1] |
Ծնողներ | հայր՝ Ալեքսանդր Արաքսմանյան, մայր՝ Վալենտինա Արաքսմանյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանի որդին է։
Կենսագրություն
խմբագրել1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1958-1959 թթ.՝ Կապանի դրամատիկական, 1959-1967 թթ.՝ Երևանի պատանի հանդիսատեսի, 1967 թ.-ից՝ Երևանի դրամատիկական թատրոնների դերասան[2]։
Լավագույն անձնավորումներից են՝ Միտրոֆան (Դենիս Ֆոնվիզինի «Տհասը»), Սարո («Անուշ», ըստ Հովհաննես Թումանյանի), Պյոտր (Մաքսիմ Գորկու «Քաղքենիներ»), Բուկինգհայմ (Ուիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ III»), Բլյունչլի (Բեռնարդ Շոուի «Շոկոլադ ուտող զինվորը»), Կարանդիշև (Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը»), Տիգրան Մեծ (Պերճ Զեյթունցյանի «Աստվածների կանչը», ՀՀ պետական մրցանակ՝ 1981), Ալֆրեդ (Բերնարդ Շոուի «Իմ չքնաղ լեդինը»)։
Կինոյում նկարահանվում է 1964 թ.-ից։ Դերերից են՝ Մարսելին («Սգավոր ձյունը», ըստ Անրի Թրուայայի, ռեժիսոր՝ Յուրի Երզնկյան, 1978, հեռուստատեսային կինոնկար), Արմեն («Կյանքի լավագույն կեսը», ռեժիսոր՝ Ալբերտ Մկրտչյան, 1979), Գայ («Մեռիր ձիու վրա», ռեժիսոր՝ Գրիգոր Մելիք-Ավագյան, 1980)։
Գուժ Մանուկյանի դերակատարումներին բնորոշ են հոգեբանական խնդիրների պարզ, համոզիչ լուծումները։
Համագործակցել է «Արմենիա» հեռուստաընկերության հետ, նկարահանվել է «Հարազատ թշնամի» հեռուստասերիալում։
2006-2015 թթ. եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ։
Ընտանիքը
խմբագրել- Հայրը ՝ Ալեքսանդր Արաքսմանյան, գրող և սցենարիստ
- Մայրը՝ Վալենտինա Արաքսամյան, դերասանուհի
- Եղբայրը՝ Էմմանուիլ Արաքսման-Մանուկյան, դրամատուրգ, կինոքննադատ[3]
Ֆիլմագրություն
խմբագրել- 1964 - Դրժված երդում - Հակոբ
- 1966 - Բաքվի 26 կոմիսարները - Գրիգորի Կորգանով
- 1966 - Մսյո Ժակը և ուրիշները
- 1969 - Պայթյուն կեսգիշերից հետո - Շարկո
- 1969 - Կամուրջներ մոռացության վրայով - Հենրիխ Զաքարյան
- 1971 - Հեղնար աղբյուր
- 1974 - Պարգևատրում
- 1975 - Այս կանաչ, կարմիր աշխարհը
- 1976 - Ճանապարհին - վարորդ
- 1977 - Քարե հովիտ - սովխոզի դիրեկտոր
- 1977 - Նահապետ - Ղուկաս
- 1977 - Աշնան արև
- 1977 - Հեղկոմի նախագահը - շտաբի տնօրեն
- 1978 - Հուսո աստղ - Միհրան
- 1978 - Սգավոր ձյունը - Մարսելին
- 1979 - Կյանքի լավագույն կեսը - Արմեն
- 1979 - Մահկանացուդ կնքիր թամբին (կամ Մեռիր ձիու վրա) - Գայ
- 1982 - Հին օրերի երգը - Ռուբեն
- 1984 - Հեծյալը, որին սպասում էին - Համազասպ
- 1985 - Ո՞ւր ես գնում, զինվոր - Աղվան
- 1993 - Հին աստվածներ
- 1996 - Զայրույթի հացը
Պարգևներ, մրցանակներ
խմբագրել- 1980 ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
- 1981 ՀԽՍՀ Պետական մրցանակ
- 1998 Մովսես Խորենացու մեդալ
Գրականություն
խմբագրել- Գալստյան Ս., Գուժ Մանուկյան, Ե., 1987
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուժ Մանուկյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 254)։ |