Ալբերտ Մուշեղի Մկրտչյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալբերտ Մկրտչյան (այլ կիրառումներ)
Ալբերտ Մուշեղի Մկրտչյան (փետրվարի 27, 1937, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 28, 2018, Երևան, Հայաստան[1]), հայ ռեժիսոր, սցենարիստ, դերասան։ Հայտնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի փոքր եղբայրը։ ՀՀ «Մովսես Խորենացի» (2000), Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալներ (2007), ՀՀ ժողովրդական արտիստ (2003), «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակ (2012)։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 27, 1937 |
Ծննդավայր | Լենինական, ՀԽՍՀ |
Մահացել է | փետրվարի 28, 2018 (81 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | ռեժիսոր սցենարիստ դերասան |
Պարգևներ | Մովսես Խորենացու մեդալ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, «Պատվո նշան» շքանշան և Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ |
IMDb | ID 0594793 |
ԿենսագրությունԽմբագրել
Ալբերտ Մկրտչյանը ծնվել է 1937 թվականին Լենինական քաղաքում։ 1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը, իսկ 1971 թվականին՝ Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը՝ Եֆիմ Ձիգանի արվեստանոցը (ՎԳԻԿ)[2]։ 1960–1966 թվականներին եղել է հայկական հեռուստաստուդիայի, 1971 թվականից՝ Հայֆիլմ ստուդիայի ռեժիսոր, 1995–1999 թվականներին՝ Գյումրիի դրամատիկական, 2000 թվականից՝ Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնների տնօրեն և գեղարվեստական ղեկավար։ 1980–2001 թվականներին դասավանդել է Երևանի Հայկական պետական մանկավարժական համալսարանում (պրոֆեսոր՝ 1995 թվականից), 2001 թվականից՝ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում[3]։
ՖիլմագրությունԽմբագրել
ՌեժիսորԽմբագրել
Տարեթիվ | Ֆիլմ | Մրցանակ |
---|---|---|
2008 | Տխուր փողոցի լուսաբացը | |
2000 | Ուրախ ավտոբուս | ՀՀ Պետական մրցանակ |
1988 | Շնչառություն | |
1984 | Մեր մանկության տանգոն | |
1982 | Հին օրերի երգը | ՀԽՍՀ Պետական մրցանակ |
1980 | Խոշոր շահում | |
1979 | Կյանքի լավագույն կեսը | |
1977 | Քարե հովիտ | |
1974 | Կարծր ապար | |
1972 | Հուշարձան | ՀԽՍՀ Պետական մրցանակ |
1969 | Լուսանկար |
ԹատրոնումԽմբագրել
Հեղինակ | Ներկայացում |
---|---|
Կառլո Գոլդոնի | Երկու տիրոջ ծառան
Ավերված քաղաքի մեղեդին |
Գարսիա Մարկես | Սիրային նախատինք
բազկաթոռին նստած ամուսնուն |
Դերերը կինոյումԽմբագրել
Տարեթիվ | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1972 | Տղամարդիկ | Ջեյմս՝ Անուշի եղբայրը |
1961 | Առօրյան և տոները | Սերգո Մարգելյան |
1960 | Հյուսիսային ծիածան | դրվագ |
Մասնակցությունը կինոյումԽմբագրել
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
2008 | Կղզիներ
Ֆրունզիկ Մկրտչյան |
2006 | Ինչպես հեռացան կուռքերը
|
2005 | Ֆրունզիկ Մկրտչյան․ Միայնության պատմություն |
1997 | Որպեսզի հիշեն
|
ՍցենարիստԽմբագրել
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
2000 | Ուրախ ավտոբուս |
1988 | Շնչառություն |
1984 | Մեր մանկության տանգոն |
1982 | Հին օրերի երգըՀին օրերի երգը |
1969 | Լուսանկար |
ՊարգևներԽմբագրել
- «Պատվո նշան» շքանշան
- Մովսես Խորենացու մեդալ (2000)
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան
- Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ (2003)
- Գյումրու պատվավոր քաղաքացի[4] 2003
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ (2007)
- Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ
- «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակ (2012)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Sputnik։ «Մահացել է ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը»։ armeniasputnik.am։ Վերցված է 2018-02-28
- ↑ Ալբերտ Մկրտչյանի մասին kino-teatr.ru կայքում
- ↑ Ալբերտ Մկրտչյանի մասին avproduction.am կայքում
- ↑ «Գյումրու պատվավոր քաղաքացիները»։ www.gyumricity.am։ Վերցված է 2019-01-06
ԳրականությունԽմբագրել
- Հուրիխանյան Մ., Մի թողեք ճայերը ծիծաղեն, Երևան, 2003:
- Кино: Энциклопедический словарь/Гл. ред. С. И. Юткевич; Редкол.: Ю. С. Афанасьев, В. Е. Баскаков, И. В. Вайсфельд и др.- М.: Сов. энциклопедия, 1987.- 640 с., 96 л.