Սուրբ Ստեփանոսի մայր տաճար
Սուրբ Ստեփանոսի մայր տաճար (գերմ.՝ Stephansdom, խոսակցական լեզվով՝ Steffl), կաթոլիկ տաճար, Ավստրիայի ազգային խորհրդանիշը, մայրաքաղաք Վիեննայի գլխավոր տաճարը և խորհրդանիշը[2]։ Կարդինալ արքեպիսկոպոսի նստավայրը։ Գտնվում է հին քաղաքի կենտրոնական մասում, Սուրբ Ստեփանոսի հրապարակում։
Սուրբ Ստեփանոսի մայր տաճար գերմ.՝ Stephansdom | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | կաթոլիկ տաճար |
Երկիր | Ավստրիա |
Տեղագրություն | Վիեննա |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Վիեննայի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1137 |
Ներկա վիճակ | Կարդինալ արքեպիսկոպոսի նստավայր |
Կազմված է | Capistran-Kanzel?, Pulpit of the Stephansdom?, Grabmal Kaiser Friedrichs III.?, Prince Eugene Chapel?, Türkenbefreiungsdenkmal in St. Stephen's Cathedral, Vienna?, Q2030210?, Orgeln des Stephansdoms?, Q50807411? և Pummerin? |
Ժառանգության կարգավիճակ | Ավստրիայի ճարտարապետական ժառանգության օբյեկտ[1] |
Նվիրված | Ստեփանոս Նախավկա |
Անվանված | Ստեփանոս Նախավկա |
Ճարտարապետական ոճ | Ռոմանական ճարտարապետություն, Գոթական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 1359 |
Կառուցման ավարտ | 1511 |
Հիմնադրված | 1137 |
Առաջին հիշատակում | 1137 |
70 մ | |
Երկարություն | 107 մ |
Լայնություն | 70 մ |
Նավի լայնություն | 38.9 մ |
Բարձրություն | 136,44 մետր |
48°12′31″ հս․. լ. 16°22′23″ ավ. ե.HGЯO | |
St. Stephen's Cathedral, Vienna Վիքիպահեստում | |
stephanskirche.at stephansdom.at |
Շտեֆանսդոմը մշակութային նշանակության կառույց է։ Գործող եկեղեցի է, ուր ամեն օր ժամերգություններ են տեղի ունենում. աշխատանքային օրերին՝ առավոտյան ժամը 7-ին, իսկ հանգստյան օրերին` առավոտյան ժամը 10-ին։ Պատարագները մատուցվում են բոլոր եկեղեցական տոներին. Սուրբ Ծնունդ, Զատիկ, Սուրբ Երրորդություն և այլն։ Այդ օրերին ավստրիացիները մի առանձնահատուկ գեղեցկությամբ են զարդարում եկեղեցին։ Տաճարի հարավային աշտարակը, որն ունի 137 մետր բարձրություն, համարվում է գոթական ճարտարապետական ոճի գլուխգործոց։ Տաճարի արևմտյան ճակատը (հսկայական դարպասներն ու երկու հեթանոսական աշտարակները) եվրոպական արվեստի գլուխգործոցներ են, որոնք գերակայել են Ավստրիայի ճարտարապետության մեջ սկսած 950 թվականից մինչև 1200 թվականը։
Պատմություն
խմբագրելԱռաջին կառույցը գտնվել է քաղաքի սահմաններից դուրս, և միայն 1137 թվականին է սկսել գործել որպես եկեղեցի։ 1147 թվականից տաճարը օծվել է որպես եռանավ ռոմանական բազիլիկ և կոչվել է Շտեֆանսդոմ` ի պատիվ սուրբ Ստեփանոսի։ Այդ մասին առաջին գրավոր հիշատակումն արվել է 1221 թվականին։ Այժմեական տեսքը ստացել է 1511 թվականին։ Պատմության ընթացքում տաճարի հյուսիսային աշտարակի ձևափոխման բազում առաջարկներ են արվել, սակայն տաճարը մնացել է իր ասիմետրիկ ուրվագծով։ Այսօրվա Շտեֆանսդոմն ունի գրեթե նույն տեսքն, ինչ XVI դարի կեսերին։
Շինարարություն
խմբագրել1137 թվականին մարքիզ Լեոպոլդ IV -ը Ռեգիմարի՝ Պասաուի եպիսկոպոսի հետ հիմնադրել են առաջին եկեղեցին։ Ռոմանական ոճով բազիլիկի շինարարությունը ավարտվել է 1147 թվականին[3]։ 1230-1245 թվականներին այն ընդարձակվել է դեպի արևմուտք, այդ ժամանակվանից պահպանվել է տաճարի արևմտյան պատը՝ շքամուտքով և զույգ աշտարակներով, որոնք հետագայում վերակառուցվել են գոթական ոճով (աշտարակները վերակառուցվել են հռոմեական քանդված տաճարների քարերով, դրա համար այն երբեմն անվանում են հեթանոսական)։ 1258 թվականին առաջին եկեղեցին այրվել է[4]։
1263 թվականին նրա տեղը կառուցվել է երկրորդ եկեղեցին, նույնպես ռոմանական ոճով, տաճարի օծման օրը՝ ապրիլի 23-ը, տոնական օր է նաև հիմա։
1304-1340 թվականներին, Ալբերտ I -ի և Ալբերտ II -ի օրոք, եկեղեցուն արևելյան կողմից ավելացվում է եռանավը՝ Ալբերտյան վերնասրահը, աշխատանքները ավարտին են հասցվում երկրորդ եկեղեցու օծումից 77 տարի անց։
1359 թվականի ապրիլի 7-ին հերցոգ Ռուդոլֆ IV-ի հովանավորությամբ սկսվում են տաճարի ընդլայնման աշխատանքները արդեն գոթական ոճով։ Մասնավորապես հավելվեցին հարավային աշտարակն ու հարավային նավը։ 1433 թվականին ավարտին հասցվեց հարավային աշտարակի կառուցումը։ Տաճարի ընդլայնման և վերանորոգման աշխատանքները շարունակվեցին 100 տարի` մինչև 1523 թվականը։ Այդպիսով, ռոմանական երկայնաձիգ նավի շուրջ շարվում են նոր, գոթական ոճի պատեր։
Ինտերիեր
խմբագրելԵրեք դար շարունակ Սուրբ Ստեփանոսի եկեղեցին գործել է որպես ծխական եկեղեցի։ 1469 թվականին, Ֆրիդրիխ III -ի օրոք, Սուրբ Ստեփանոսի եկեղեցին դառնում է մայր տաճար, 1513 թվականին տաճարում տեղադրվում է երգեհոն։
XVI-XVII դարերում, ռեֆորմացիայի և ավստրո-թուրքական պատերազմի պատճառով, տաճարը գրեթե փոփոխության չի ենթարկվում։ Այդ ժամանակահատվածում տաճարի ինտերիերը հարմարեցվում, վերափոխվում է բարոկկո ոճի[4]։
1945 թվականի հրդեհը և վերակառուցումը
խմբագրելՏաճարը չի տուժել Երկրորդ համաշխարհային պատերազմի ռմբակոծություններից։ Վիեննայից նահանջելու ժամանակ Զեպպ Դիտրիխը գերմանական հրետանուն հրամայում է ոչնչացնել Վիեննայի կենտրոնը սակայն հրամանը չի կատարվում[5]": 1945 թվականի ապրիլի 11 -ին տեղաբնակները այրում են կողոպտված կրպակները, հաջորդ օրը կրակը տարածվում և հասնում է տաճարին[4]։ Կրակից տանիքը փլվում է, ամենամեծ զանգը պոկվում և ընկնում է Հյուսիսային աշտարակի մեջ, որի արդյունքում կոտրվում է[6], ինտերիերը գրեթե ամբողջությամբ ավերվում է, այրվում է երգեհոնը։ Կրակից փրկվում են աղյուսե սարկոֆագով պաշտպանված արժեքավոր մասունքները։ Տաճարը վերականգնվում է կամավորների ջանքերով։ 1948 թվականի դեկտեմբերի 19 -ին վերականգնվում է գլխավոր նավի տանիքը, 1952 թվականի ապրիլի 23-ին (տաճարի 689 ամյակին) վերսկսվում են եկեղեցական արարողությունները։ Հետպատերազմյան վերականգնումը ավարտվում է 1960 թվականին։
1980-ական թվականներից սկսվում է մեծամաշտաբ վերականգնողական աշխատանքների երկրորդ փուլը, որը շարունակվում է մինչև օրս։
Ճարտարապետություն
խմբագրելՉափերը
խմբագրել- Հարավային աշտարակի բարձրությունը - 136,44 մ
- Հյուսիսային աշտարակի բարձրությունը - 68,3 մ
- Կենտրոնական նավի տանիքի բարձրությունը - 60 մ
- Տաճարի լայնությունը և երկարությունը հողի մակերևույթից - 62×198,2
Հաբսբուրգների կառավարման ժամանակաշրջանում Ավստրո-Հունգարական կայսրությունում ոչ մի եկեղեցի Սուրբ Ստեփանոսի տաճարի հարավային աշտարակից չպետք է բարձր լիներ[7]։
Տանիքը
խմբագրելԳլխավոր նավի տանիքի երկարությունը 110 մետր է, տանիքի թեքությունը որոշ հատվածներում հասնում է 80° -ի, այսպիսի թեքության պայմաններում անձրևաջրերը արդյունավետորեն լվանում են կղմինդրե տանիքը, իսկ հազվադեպ պատահող ձյունը, չմնալով տանիքին, թափվում է ցած։ Վիթխարի մոզայիկ տանիքը կառուցված է 230,000 գունավոր կղմինդրից։ Տանիքի մոզայիկ պատկերներից են երկգլխանի արծիվը` Վիեննայի ու Ավստրիայի զինանշանը[8]։
Զարդարանքը
խմբագրելՏաճարի գեղարվեստական հարստությունը հսկայական է. տաճարի ներսում մեծ քանակությամբ արվեստի և կրոնական նշանակության եզակի առարկաներ կան` միջնադարյան քանդակներ, մասամբ պահպանված վիտրաժներ, տապանաքարեր և այլն։ Այստեղ կարելի է տեսնել նաև կտորի երկարության և հացի քաշի չափման համար նախատեսված պարագաներ, որոնցով միջնադարյան յուրաքանչյուր առևտրական կարող էր ստուգել իր գնածը։
Գլխավոր շքամուտքի մոտ, «ռոմանական պատին» (շքամուտքը ավանդական գոթական ոճով է) զետեղված են
- Սուրբ Հովհաննես Կապիստրանոսի ամբիոնը, որտեղից նա 1454 թվականին կոչ էր անում թուրքերի դեմ խաչակրաց արշավանքների։
- «Ատամնացավով» խաչելությունը, այդպես է անվանվել Փրկչի դեմքի արտահայտությունից
- Արկբուտանի արեգակնային ժամացույցը
Երգեհոնները
խմբագրելՆոր մեծ երգեհոնը[9], որը տեղադրվել է 1960 թվականին, փոխարինել է 1945 թվականի հրդեհի ժամանակ ոչնչացված երգեհոնին[10][11]։ Ունի 125 ստեղնաշարք և 10 հազար երգեհոնային փող։ Այս երգեհոնը Ավստրիայում ամենամեծն է։ Տաճարում ընդհանուր առմամբ կա երեք փողավոր երգեհոն, բոլորն էլ կառուցված են ավստրիական «Rieger» կազմակերպության կողմից։ Պատարագների ժամանակ օգտագործվում է «միջին երգեհոնը»։
Մասունքները և տեսարժան վայրերը
խմբագրել1676 թվականին հունգարացի Լասլո Շիգրին, Պեչ գյուղում, ի հիշատակ թուրքական գերությունից ազատագրման՝ պատվիրում է Աստվածամոր սրբապատկերը։ 1696 թվականին Լեոպոլդ առաջին կայսրը սրբապատկերը Հունգարիայից տանում է Վիեննա՝ Սուրբ Ստեփանոսի մայր տաճար, մի զարմանալի դեպքից հետո։ Սրբապատկերում պատկերված Մարիամ Աստվածածնի աչքերից իրական արցունքներ են հոսել։ Այժմ այն փակցված է տաճարի հարավարևմտյան անկյունում, շքամուտքի մոտ։
Զանգերը
խմբագրելԶանգակատանը ընդհանուր առմամբ կա 23 զանգ, որոնցից 20-ը գործածվում են, յուրաքանչյուրն ունի իր դերը։ Հյուսիսային աշտարակի մեծ զանգը՝ Պումմերինը, որը կշռում է 21 383 կգ, տեղադրվել է 1957 թվականին, այն տարվա ընթացքում ղողանջում է տասնմեկ անգամ, երկրի կարևոր տոների ժամանակ (տաճարի օծման օրը՝ ապրիլի 23-ին, Ամանորի գիշերը)[12][13]։ Պումմերինը մեծությամբ երկրորդն է Եվրոպայում՝ Քյոլնի տաճարից հետո։
Ամբիոնը
խմբագրելՓորագրազարդ ամբիոնը ստեղծվել է XV դարում, վերագրվում է Նիկոլաուս Գերհարդին։ Այն զարդարված է առաջին չորս եկեղեցու ուսուցչի՝ Ավրելիոս Օգոստինիոսի, Ամբրոսիոս Մեդիոլանցու, Հիերոնիմոսի, Գրիգոր I-ի քանդակներով։ Ամբիոնի ներքևի մասում քանդակագործի ինքնադիմաքանդակն է, որը պատուհանից դուրս է նայում։ Աստիճանների բազրիքը զարդարված է երևակայական դոդոշների և մողեսների զարդաքանդակների հաջորդականությամբ (բարու և չարի պայքարի այլաբանություն)։
Դամբարանները
խմբագրելՏաճարը բաղկացած է եպիսկոպոսական առանձին վեց մատուռներից, այն կանգնած է ստորգետնյա գերեզմանատան, կատակոմբաների վրա, որտեղ 18-րդ դարից հուղարկավորվել է մոտ 11 հազար մարդ։
Տաճարի ներսում հուղարկավորված են`
- Ռուդոլֆ IV Ավստրիայի դուքս (իշխան՝ տաճարը կառուցողը, մահացել է 1365 թվականին)
- Ֆրիդրիխ III (մահացել է 1493 թվականին)
- Եվգենի Սավոյացի (մահացել է 1736 թվականին)
- Հաբսբուրգների դինաստիայի 72 անդամ
- տաճարի վանահայրեր։
Պատկերասրահ
խմբագրել-
Աշտարակը
-
Կզմինդրե տանիքի խճանկար
-
Ինտերիերը երեկոյան
-
Ինտերիեր
-
Ինտերիեր
-
Երգեհոնը
-
Խորանը
-
Ամբիոնը
-
Ֆրիդրիխ III-ի դամբարանը
-
Մկրտության ավազան
Արտաքին հղումներ
խմբագրել- Սուրբ Ստեփանոսի մայր տաճարի պաշտոնական կայք (գերմ.)
- Զբոսապտույտ Սուրբ Ստեփանոսի տաճարում Արխիվացված 2016-05-07 Wayback Machine
- Սուրբ Ստեփանոսի տաճար (անգլ.)
- Սուրբ Ստեփանոսի տաճարի թանգարան
- St. Stephen's Cathedral guided tour
- St. Stephen's Cathedral permanent construction office (գերմ.)
- St. Stephen's Cathedral parish (գերմ.)
- Archdiocese of Vienna Արխիվացված 2009-08-02 Wayback Machine (գերմ.)
Գրականություն
խմբագրել- Bermann, Moriz. Der Wiener Stefans-Dom und seine Seenswürdigkeiten in Geschichte, Kunst, Legenden- und Sagenbilde. Wien, Pest, Leipzig., 1878.
- Kurt, Hielscher. Österreich. Landschaft und Baukunst. Berlin-Zürich., 1928.
- Wasnuths. Lexicon der Baukunst. 3-4 Band. Berlin., 1929.
- Wien. Geschichte, Kunst, Leben. Wien., 1943.
- Ulmann, Ernst. Die Welt der gotischen Kathedrale. Berlin.,1981.
- Architektur des Mittelalters: Funktion und Gestalt. Weimar., 1983.
- Wien: [Bildband1]. Texte von Peter Pötscher. Frankfurt am Main., 1989.
- Conrad, Dietrich. Kirchenbau im Mittelalter: Bauplannung und Bauausführung. Leipzig., 1990.
- Сененко М. С. Вена. М., 1970.
- Грубер, Райнхард Х., Кафедральный собор Св. Стефана в Вене. Вена., 2002.
- Böker, Johann J. (2007). Der Wiener Stephansdom in der Spätgotik (First ed.). Salzburg: Pustet. էջ 432. ISBN 3-7025-0566-0.
- Donin, Richard Kurt (1952). Der Wiener Stephansdom und seine Geschichte (German). Vienna: A. Schroll. ASIN B0000BHI6S.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Feuchtmüller, Rupert; Kodera, Peter (1978). Der Wiener Stephansdom (German). Vienna: Wiener Dom-Verl. էջ 420. ISBN 3-85351-092-2.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Gruber, Reinhard H.; Bouchal, Robert (2005). Der Stephansdom: Monument des Glaubens (German). Vienna: Pichler Verlag. ISBN 3-85431-368-3.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Gruber, Reinhard H. (1998). St. Stephan's Cathedral in Vienna. Vienna: St. Stephan's Cathedral. ASIN B001OR6HQ4.
- Macku, Anton (1948). Der Wiener Stephansdom: Eine Raumbeschreibung (German). Vienna: F. Deuticke. էջ 30.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Meth-Cohn, Delia (1993). Vienna: Art and History. Florence: Summerfield Press. ASIN B000NQLZ5K.
- Riehl, Hans (1926). Der St. Stephansdom in Wien (German). Vienna: Hrsg. von der Allgemeinen vereinigung für christliche kunst. էջ 64.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Strohmer, Erich V. (1960). Der Stephansdom in Wien (German). Vienna: K.R. Langewiesche. ASIN B0000BOD4J.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Toman, Rolf (1999). Vienna: Art and Architecture. Cologne: Könemann. ISBN 978-3829020442.
- Zykan, Marlene (1981). Der Stephansdom (German). Vienna: Zsolnay. էջ 301. ISBN 3-552-03316-5.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ «Unser Stephensdom» [Our Stephansdom] (German). Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Wikisource:Catholic Encyclopedia (1913)/Vienna
- ↑ 4,0 4,1 4,2 «գերմ.: Պաշտոնական կայք. Պատմություն». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Diem, Peter. «Der Stephansdom und seine politische Symbolik» [St. Stephen's Cathedral and its political symbolism] (German). Austria Forum. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Die Geschichte des Stephansdoms» [The history of the St. Stephan's Cathedral]. Unser Stephensdom. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «գերմ.: Պաշտոնական կայք. Չափերը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ Based on the info from a guided tour at the Vienna City Museum. The year of the replacement has been embedded into the removed emblem.
- ↑ «St Stephan's Church: Main organ». Catalogue entry. International Organ Foundation. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է հունվարի 1, 2013-ին.
- ↑ «Die Orgel im Stephansdom» (German). "Rettet den Stephansdom" – Verein zur Erhaltung des Stephansdoms. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 6-ին. Վերցված է հունվարի 1, 2013-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Lade, Günter (1990). Orgeln in Wien. Wien: Selbstverl. էջ 295. ISBN 3-9500017-0-0.
{{cite book}}
: Invalid|url-access=yes
(օգնություն) - ↑ «գերմ., տաճարի պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ /data/derdom/details/pummerin.php#start գերմ., տաճարի պաշտոնական կայք, Պումմերին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Ստեփանոսի մայր տաճար» հոդվածին։ |