Գնեզնո (լեհ.՝ Gniezno, լատին․՝ Gnesna, գերմ.՝ Gnesen), քաղաք Լեհաստանի Վելկոպոլսկի վոևոդությունում։ Նույնանուն գավառի վարչական կենտրոնն է, ունի քաղաքային գմինայի (համանքի) կարգավիճակ։ Զբաղեցնում է 49 քառակուսի կիլոմետր տարածք։ Երկաթուղային հանգույց է։ Կան ցինկե մարտկոցների, կարի, սննդի, կաշվեղենի արտադրության խոշոր ձեռնարկություններ։ Եղել է Լեհաստանի առաջին մայրաքաղաքը (մ. թ. 10-րդ դարում)[2], արքեպիսկոպոսի աթոռանիստ, լեհ արքաների թագադրման վայր, 16-րդ դարում՝ լեհական առաջին հանրապետության՝ Կալիշի վոևոդության վարչական կենտրոն[3]։

Բնակավայր
Գնեզնո
ֆր.՝ Gnesen
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼեհաստան Լեհաստան
ՀամայնքGniezno County?
Մակերես49 կմ²
ԲԾՄ100 մետր
Բնակչություն65 452 մարդ (մարտի 31, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ62-200 > 62-210
Ավտոմոբիլային կոդPGN
Պաշտոնական կայքgniezno.home.pl(լեհ.)
Գնեզնո (Լեհաստան)##
Գնեզնո (Լեհաստան)

2017 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը կազմել է 68.943[4]:

Պատմություն

խմբագրել

Գնեզնոն Լեհաստանի հնագույն քաղաքներից է. հիմնադրվել է 7-րդ դարում (ըստ որոշ աղբյուրների՝ 8-րդ դարի վերջերին)։

Մոտավորապես 940 թվականին, Լեխ սարի վրա VIII — IX դարերում գոյություն ունեցած սլավոնական հեթանոսական սրբավայրի ու ավանի տեղում, կառուցվել է Պյաստ իշխանական տոհմի ամրացված աթոռանիստը։

X դարում Գնեզնոն եղել է հին լեհական պետության մայրաքաղաքը, այսպես կոչված՝ Պյաստյան ուղու գլխավոր կենտրոնը, ուղի, որ միմյանց էր կապում հին լեհական պետության կազմավորման հետ առնչվող վայրերը։ Այստեղ է սկսվել սլավոնական ցեղերի միավորման գործընթացը, որն ավարտի է հասցրել իշխան Միեշկո Առաջինը՝ Լեհաստանի՝ պատմական տվյալներով վավերացված առաջին տիրակալը, Պյաստների արքայատոհմի հիմնադիրը։ Հենց նա էլ կազմակերպել է քրիստոնեության մուտքը Լեհաստան։ Լեհական առաջին արքեպիսկոպոսությունը կազմավորվել է Գնեզնոյում, 1000 թվականին, այն բանից հետո, երբ այստեղ հանդիպել ու բանակցել են Բոլեսլավ Խիզախն ու Հռոմեական սրբազան կայսրության միապետ Օտտոն Երրորդը։ Այդ բանակցությունների արդյունքում վճռվել են նաև ինքնիշխան մի նոր պետության և Բոլեսլավին արքայական տիտղոս շնորհելու հարցերը։ Ու թեև 1038 թվականին մայրաքաղաքը Գնեզնոյից տեղափոխվել է Կրակով, այդուհանդերձ՝ մինչև 16-րդ դարի սկիզբը Գնեզնոն մնացել է լեհ արքաների թագադրման վայր, ինչպես նաև՝ առևտրի ու արհեստագործության կարևոր կենտրոն։

1793 թվականից քաղաքն ընդգրկվել է Պրուսիայի կազմում։ 1918 թվականից վերադարձվել է Լեհաստանին։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին (1939-1945 թթ.) դարձյալ ընկել է գերմանացիների տիրապետության տակ։ Ազատագրվել է 1945հունվարի 21-ին, խորհրդային զորքերի իրականացրած Վարշավա-Պոզնանյան հարձակողական գործողության արդյունքում։

Գնեզնոն հարուստ է պատմամշակութային ուշագրավ հուշարձաններով։ Դրանց մեջ առանձնանում է Կույս Մարիամի անունը կրող Մայր տաճարը, որ հիմնադրվել է 10-րդ դարում, 1342—1415 թթ. հիմնովին վերակառուցվել՝ իր վրա կրելով Վերածննդի ճարտարապետության, գոթիկայի և բարոկկոյի դրոշմները. հին կառույցից պահպանվել են հատակի խեցե սալիկները, մոտավորապես 1070 թվականին ստեղծված բրոնզե, կոփածո, զարդանախշված դարպասը։ Մայր տաճարում են պահվում սուրբ Վոյցեխի (սբ. Ադալբերտի) մասունքները, որի կյանքն ու գործունեությունը սերտորեն կապված են Գնեզնոյի հետ (նա համարվում է քաղաքի հովանավոր սուրբը)։

Գործընկեր քաղաքներ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Միեշկո Առաջին

Գրականություն

խմբագրել
  • Topolski Jerzy - Gniezno – Zarys dziejów|wydawca, Wydawnictwo Poznańskie, 1979, isbn= 83-210-0074-6
  • Gryguć Jarosław - Gniezno-przewodnik|wydawca, Wydawnictwo Popularnonaukowe, Gniezno, 2008, isbn= 978-83-925498-8-8}}

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/023015803011-0970632?var-id=1639616&format=jsonapi
  2. «Gniezno – Pierwsza Stolica Polski». Վերցված է 2010 թ․ հունվարի 17-ին.
  3. Zenon Guldon, Jacek Wijaczka, Skupiska i gminy żydowskie w Polsce do końca XVI wieku, w: Czasy Nowożytne, 21, 2008, s. 178.
  4. https://www.gniezno.eu/cms/20276/miasto_w_liczbach

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գնեզնո» հոդվածին։