Անանյի (իտալ.՝ Anagni), հնագույն քաղաք և կոմունա Լացիոյում, Հռոմի հարավ-արևմուտքում գտնվող լեռներում։ Չոչարիայի պատմական կենտրոնը։

Քաղաք
Անանյի
Անանյիի համայնապատկերը
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՊրովինցիաՖրոզինոնե
ՀամայնքՖրոզինոնե
Մակերես113 կմ²
ԲԾՄ424 մ
Պաշտոնական լեզուիտալերեն
Բնակչություն19 253 մարդ (2004)
Խտություն171 մարդ/կմ²
Ազգային կազմիտալացիներ
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ00775
Փոստային ինդեքս3012
Փոստային դասիչ03012
Ավտոմոբիլային կոդFR
Պաշտոնական կայքcomune.anagni.fr.it
Անանյի (Իտալիա)##
Անանյի (Իտալիա)

Աշխարհագրություն

խմբագրել

Անանյին այսօր փոքրիկ միջնադարյան քաղաք է, որ գտնվում է բլրի գագաթին (475 մետր ծովի մակարդակից), փոքր ոլորուն փողոցներով և թեք նրբանցքնեով։

Մինչև նորակառույց հրապարակը՝ այստեղ գտնվում էր ակրոպոլիսը (հյուսիսարևմտյան գոտին Մայր տաճարով, Տուֆոլի դարպասներով և Դանթե հրապարակով), որը մասամբ պաշտպանում էին պատերը opus quasi-quadratum (գրեթե խորանարդային կառուցմամբ)։ Հռոմի ենթակայության ներքո հնագույն քաղաքի քարտեզը փոխվեց. այն ընդլայնվում էր Սերվիա Տուլիյ պատերի պաշտպանության ներքո. վերջիններս կառուցված էին հերթագայող շարքերից կազմված քարե բլոկներից, որոնք թվագրվում են մ.թ.ա III դարից։ Պատերի մեծ մասը քանդել են և վերականգնել միայն առաջին հազարամյակում, բայց ամենանշանակալի վերանորոգումը տեղի ունեցավ XVI դարում։

Քաղաքը ստորաբաժանվում է 8 համայնքների՝ Կաստելո, Տոռե, Տուֆոլի, Պիշչինա, Կոլե Սանտա Անջելո, Վալե ՍանտաԱնդրեա և Ցերերա։

Քաղաքի հովանավորն է համարվում Սուրբ Մագնը։

Պատմություն

խմբագրել

Նախապատմություն և հնագույն ժամանակներ

խմբագրել

Առաջին մարդկային բնակեցումները թվագրվում են ավելի քան 700 000 տարի առաջ՝ շնորհիվ պալեոզոյան դարաշրջանի ձեռագործ գտածոների։ Չնայած նրան, որ Լիվիոսի, Վերգիլիոսի, Մավր Սերվիոս Հոնորատի, Սիլիոս Իտալիկի աշխատություններում Անանյին հիշատակվում է գեթ մեկ անգամ, բայց քաղաքն արդեն մտնում էր հռոմեացիների գործունեության թափի մեջ։ Ռանուչիո շատրվանի պեղումների ժամանակ գտնվել են հանածո ոսկորներ, ինչպես նաև ժամանակակից մարդու երկու ատամ։

Այդ շրջանում բնակվող մարդկանց կոչում էին հերնիկներ։ Նրանք գաղթել էին Անանյիի դաշտավայրից։ Ժողովրդի անվան աղբյուրները վերաբերվում են մարսյան herna (քար) բառին, ինչը նշանակում է. «Նրանք, ովքեր բնակվում են քարե լեռներում»։ Նրանց լեզվից մնացել է միայն երկու բառ. Samentum (զոհի մաշկի կտոր) և Bututti (թաղման երգերից մեկը)։

Անանյին մեծ նշանակություն ուներ, քանի որ հերնիկների հոգևոր կենտրոնն էր։

Վերջին հնէաբանական հետազոտությունները ցույց տվեցին մշակութային և տնտեսական հարաբերությունները հերնիկների և էտրուսկների միջև մոտավորապես մ.թ.ա 7-րդ դարում։ Հավանական է, որ այն առևտրային կենտրոն է եղել, որը առևտրային գործեր էր վարում Մեծն Հունաստանի հետ։ Ենթադրվում է, որ լեռան լանջին, որտեղ տեղակայված էր քաղաքը, եղել է Ծովային շրջանը, որտեղ հերնիկյան քաղաքները Ալետրիում (Aletrium), Կապիտոլում (Capitulum), Վեռոլի (Verulae) և Ֆերենտինո (Ferentinum) միավորվել են Անանյի (Anagnia) գլխավորությամբ։ Այնտեղ նրանք անցկացնում էին քաղաքական ժողովներ, մինչև հռոմեացիները չհարձակվեցին Անանյիի վրա և չեղյալ հայտարարեցին «Հերնիկայի համադաշնությունը» մ.թ.ա. 306 թվականին։

Անանյին միավորվեց Հռոմի հետ Վոլսկիի դեմ պայքարում, որը հետագայում վերածվեց sine suffragio՝ քաղաք առանց ձայնի իրավունքի, չնայած որ պահպանեց իր դավանաբանական անկախությունը և ռազմավարական նշանակությունը։

Կայսրության ժամանակ Անանյին հաճախ վերածվում էր կայսերական նստավայրի։ Այստեղ հռոմեացի կայսրերը, հատկապես՝ Մարկոս Ավրելիոսը, Սեպտիմիոս Հյուսիսը, Կոմոդը և Կարակալան, փրկվում էին տապից, որն ամռանը Հռոմում պարզապես անտանելի էր դառնում։ Հռոմի կայսրության կործանման ժամանակ խորը քաղաքական և տնտեսական ճգնաժամը բերեց Անանյիի բնակչության կտրուկ կրճատման։

Միջնադար

խմբագրել

5-րդ դարից սկսած՝ Անանյին կարևոր կաթոլիկական թեմի կենտրոն էր։ 9-րդ դարում վանքի ավերակների վրա կառուցվեց նոր մայր տաճար։ 10-րդ դարում հոգևորականությունը գրավեց գյուղատնտեսական սեփականությունը և թույլ տվեց սովորական ավատատերերին տիրել այդ հողերում, կառուցապատումներ կատարել իրենց գյուղացիների համար և ինչպես կարողանում էր աջակցում էր տնտեսական և ժողովրդագրական աճը։

10-11-րդ դարերի ընթացքում քաղաքն ուժեղացրեց իր կապը պապական իշխանության հետ. պապերը փաստորեն տեղափոխվեցին Հերնիկայի հին մայրաքաղաք՝ ավելի ապահով և բարգավաճ վայր, քան Հռոմը։ Այդ իսկ պատճառով Անանյին մնաց նվիրված Հռոմեական եկեղեցուն՝ դառնալով պապերի ամենասիրելի նստավայրերից մեկը 12-րդ և 13-րդ դարերում։

Այդ երկու դարերի ընթացքում քաղաքում մի քանի իրադարձություններ տեղի ունեցան, որ կապված էին պապականության և կայսրության հետ, այդ թվում նաև նշանակալի քաղաքական իրադարձություններ։ 1160 թվականին Ալեքսանդր III-ը առանձնացրեց եկեղեցին Ֆրիդրիխ Բարբարոսայից։ 1176 թվականին Լենյանոյի ճակատամարտից հետո նույն պապը ստացավ կայսերական անդամակցություն և մշակեց Pactum Anagninum («Անանյիի համաձայնություն»), ժամանակավոր համաձայնություն, որը ստորագրվեց Վենետիկում 1177 թվականին։

 
Անանյիի միջնադարյան պալատ

13 դարը քաղաքի ոսկե դարն էր։ 100 տարվա ընթացքում Անանյիում օծեցին չորս պապի, որոնցից երեքը Կոնտի ընտանիքից էին։ Առաջինը, ով նստեց պապական աթոռին, Լոթարիոս Կոնտին էր, որը, ինչպես և Ինոկենտիոս III-ը(1198–1216), իր դարի ամենաակնառու և ազդեցիկ մարդկանցից մեկն էր։ Ֆրիդրիխ II-ի հետ նա օգնում էր Գերմանիայի կայսրության և Սուրբ Ֆրանսիսկի թագադրմանը։ Ինոկենտիոս III-ին հնարավորություն էր ընձեռվել ստեղծել, ավարտել և ամրագրել դոկտրինայի տեսական կետերը՝ բացարձակ օրենքի սկզբունքով. յուրաքանչյուր հողային իշխանություն պատկանում է Պապին։ Նա մահացավ 1216 թվականին՝ թողնելով իրենից հետո ամենահզոր եկեղեցին ողջ պատմության մեջ։

Ինոկենտիոս III-ի փորձերը շարունակեց նաև Գրիգորիոս IX-ը, որը հզոր ընտանիքի՝ Կոնտի դի Անանյիի անդամ էր։ 1227 թվականի սեպտեմբերի 2-ին Անանյիի մայր տաճարն առանձնացրեց Ֆրիդրիխ Երկրորդի եկեղեցուց։ Վերջինս կանգնեցրեց խակարաց արշավանքը, որը հենց ինքն էլ սկսել էր։

1230 թվականի սպետեմբերին Գրիգորիոս IX-ը Անանյիում ընդունում էր Ֆրիդրիխ II-ին, որն այդ ժամանակ կարող էր առանց արյուն թափելու՝ դիվանագիտական տաղանդով, գրավել Երուսաղեմն ու Նազարեթը։

1265 թվականին Ֆոմա Աքվինացուն նշանակեցին տեղական համալսարանի դասախոս[1]՝ դրանով Սանտ Սաբինա հռոմեական վանքում փոխելով արդեն առկա studium conventuale-ն շքանշանային studium provinciale, որը նորություն դարձավ փիլիսոփայության կուրսի համար (studia philosophiae)։ Այդ studium-ը Սեն Թոմաս քոլեջի և Angelicum Սուրբ Ֆոմա Աքվիտանացու պապական համալսարանի նախահայրն էր[2]։

Նոր և նորագույն ժամանակներ

խմբագրել

1556 թվականին Անանյին դարձավ Պավել IV-ի և Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ի միջև հակամարտության դաշտը, երբ պաշարվեց դուքս Ալբայի կողմից։ Հրետանային ռմբակոծությունից հետո պապի զորքերը ետ քաշվեցին, և իսպանացիները թալանեցին քաղաքը։

Քաղաքին հասցված վնասը, մանավանդ՝ քաղաքային պատերին, խորացավ, երբ 1564 թվականին անցկացվում էին նրա ամրապնդման աշխատանքները։ Մոտավորապես 1579 թվականին սկսվեց կարճ բարգավաճումը՝ շնորհիվ կարդինալ Բենեդիտո Լոմելինոյի՝ եպիսկոպոսի և քաղաքի ղեկավարի։

Այդ ժամանակներում սկսեցին աշխատանքներ տարվել ճարտարապետության, միջնադարյան կառույցների վերականգնման և պահպանման նպատակով։ Մոտավորապես 1633 թվականին սկսեցին անցկացվել շքեղ ճարտարապետական և քաղաքային վերակառուցումներ։ Աշխատանքները, որ վերաբերվում էին եկեղեցական շինություններին, պահպանվել են մինչ օրս և պարզապես հիասքանչ են։ Նոր ճարտարապետական օրենքները, որոնք, սակայն, չարծարծեցին գոթական տարրերի թեման հռոմեական ոճում, կարելի է դիտարկել վերափոխված շինություններում։ Վերակառուցվեցին նաև հին նշանակալի առանձնատները՝ իրենց շրջակայքի հետ միասին, իսկ 19-րդ դարի վերջին մշակույթի մակարդակը կրկին աճեց՝ շնորհիվ քաղաքի բարգավաճման։ Փաստորեն այդ ժամանակաընթացքում սկսեցին առաջանալ համալսարաններ ու միաբանություններ, որոնք, տարբեր դպրոցների հետ միասին, Անանյին դարձրին կրթության կարևորագույն կենտրոններից մեկը։

1890 թվականին այստեղ բացվեց Մարգարեթ թագուհու Ազգային կրթական պանսիոնատը աղջիկ որբերի համար։

1897 թվականին բացվեց Իեզուտ Կոլյեխիո Լեոնյանո թանգարանը՝ անվանված ի պատիվ Լև XIII-ին։ 1930 թ. վերջին կառուցվեց արքայազն Պյեմոնտի պանսիոնը տեղական մարմինների անձնակազմի որդիների համար։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից սկսած՝ Անանյիում կտրուկ աճել է արդյունաբերական արտադրությունը, որը բարելավել է տեղական տնտեսությունը, բայց մեծացրել նաև շրջակա միջավայրին հասցվող վնասի, մշակույթին և ավանդույթներին չափերը։

Մինչև երջերս Անանյին Հռոմի պապի ամառային նստավայրն էր։

 
Անանյիի մայր տաճարը
 
Աստվածաշնչյան տապան Էկրոնում (1225 թ.)
 
Պապի պալատը Անանյիում
 
Սուրբ Ջովաննի եկեղեցու տեսքը

Նշանակալի տեսարժան վայրերը

խմբագրել

Մայր տաճար

խմբագրել

Անանյիի մայր տաճարը՝ նվիրված Սուրբ Մարիային, կառուցված է հռոմեական ոճով 1071-1105 թթ., իսկ 13 դարի կեսերին ավելացվել են գոթական ոճի տարրեր։ Մայր տաճարի ամենահատկանշական վայրը Սուրբ Մագնուս Անանյացու դամբարանն է։ Դամբարանի բոլոր պատերն ու առաստաղը պատված են որմնանկարներով. վերջիններս հռոմեական ոճի լավագույն արժեքներից են և միակը Իտալիայում, որ պարունակում են բնափիլիսոփայական տարրեր[3]։ Հատակը պահպանվել է հիանալի վիճակում։

Այստեղ է գտնվում նաև սուրբ Թոմասի օրատորիան։ Այն նույնպես ամբողջովին պատված է որմնանկարներով, բայց այնքան լավ չի պահպանվել, ինչքան դամբարանը։ Տաճարում է գտնվում նաև թանգարանը և Բոնիֆացիոս VIII-ի արձանը, որը նայում է Պյացցա Ինոչենցո III-ին։

  • Պապի պալատը (կամ Բոնիֆացիոս VIII-ի պալատը), հանրահայտ «ապտակի» սրահը։
  • Կոմունայի պալատը՝ կառուցված Յակով դա Իսեոյի կողմից 1163 թվականին։ Այն բաղկացած է երկու կառույցներից, որոնք իրար են միանում փոքրիկ կամրջակով. վերջինիս վրա խոշոր տառերով գրված է. Sala della Ragione («Մտքի սրահ»)։ Արտաքինից այն զարդարված է Օրսինիի և Կաետանիայի ընտանիքների զինանշաններով։
  • Casa Gigli, միջնադարյան կառույց, որը վերակառուցել է շվեդ նկարիչ Ալբերտ Բարնեկովը 19 դարում։

Քաղաքի հարավում գտնվում է կայսերական ամառանոցը՝ Villa Magna-ն, որ կառուցել է Անտոնին Պիյը։

Լեզու և բարբառ

խմբագրել

Անանյիի լեզուն և բարբառը (կոչվում է Անանյինո) կարելի է համարել Հյուսիսային Չոչարոյի մաս։ Որոշյալ նախդիրները. Ju- ար. սեռ, եզ. թիվ (արտասանվում է ինչպես յու), La – իգ. սեռ, եզ. թիվ, Ji – ար. սեռ, հոգն. թիվ (արտասանվում է ինչպես յի) և Le – իգ. սեռ, հոգն. թիվ (արտասանվում է ինչպես լեյ)։ Անորոշ նախդիրներ. nu – ար. սեռ և na – իգ. սեռ։ Հոգնակի թվում բառի վերջում ձայնավորները միշտ արտասանվում են այնպես, ինչպես եզակի թվում (համեմատած Հարավային Չոչարոյի և նեապոլիտականի, որտեղ ձայնավորները բառի վերջում գրեթե չեն արտասանվում)։ Նրանց համար, ովքեր գիտեն իտալերեն Անանյինոն պահպանել է «u»-ի օգտագործումը ինչպես լատիներենում. օրինակ, իտալերենի con (հետ) բառի փոխարեն Անանյիի բնակիչները օգտագործում են cu տարբերակը՝ լատիներեն cum-ից։ Կան մի շարք տարբերություններ իտալերենի և Անանյիի բարբառի միջև, օրինակ մի շարք տառեր, ինչպես n, l, և r, որ սովորաբար գործածվում են իտալերենում։ Պատմաբան-լեզվաբանների համար այս բարբառը կարևոր է հատկապես հին հռոմեական իտալական լեզուների և իտալերենի ձևավորման ուսումնասիրության ժամանակ։ Այսօր իտալերենը որոշակի ազդեցության է ենթարկվել է գերմաներենից, ֆրանսերենից, արաբերենից, հունարենից և իսպաներենից, մինչդեռ Անանյինոն և Իտալիայի կենտրոնի մի շարք այլ լեզուներ ավելի են նման լատիներենին և հին իտալական լեզվին՝ շնորհիվ օտարերկրացիների աննշան գաղութացմանը։

Քույր քաղաքներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Acta Capitulorum Provincialium, Provinciae Romanae Ordinis Praedicatorum, 1265, n. 12, in Corpus Thomisticum, Accessed 4-8-2011 “Fr. Thome de Aquino iniungimus in remissionem peccatorum quod teneat studium Rome, et volumus quod fratribus qui stant secum ad studendum provideatur in necessariis vestimentis a conventibus de quorum predicatione traxerunt originem. Si autem illi studentes inventi fuerint negligentes in studio, damus potestatem fr. Thome quod ad conventus suos possit eos remittere”
  2. Marian Michèle Mulchahey, "First the bow is bent in study": Dominican education before 1350, 1998, p. 278-279. Accessed 6-30-2011
  3. J. Ainaud, Romanesque Painting. (London, 1963) p. 10 & Plates 23–27

Աղբյուրներ

խմբագրել
  • Cantor, Norman F. (1993). The Civilization of the Middle Ages.
  • Richard Stillwell, ed. Princeton Encyclopaedia of Classical Sites, 1976: Արխիվացված 2007-11-20 Wayback Machine "Anagnia (Anagni), Italy"
  • De Magistris, Alessandro. La Istoria della Città di Anagni.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անանյի» հոդվածին։