Արգանակ
Արգանակ (ֆր.՝ bouillon բառից, bouillir բայից — «եռում»[1]), մսի, ձկան կամ բանջարեղենի հեղուկ եփաթուրմ։ Պարունակում է ոչ մեծ քանակությամբ սպիտակուցներ, այդ իսկ պատճառով ունի ավելի շատ համային և գրգռիչ, քան սննդարար նշանակություն, ինչպես նաև լավ է յուրացվում տկար օրգանիզմի կողմից։
![]() | |
Տեսակ | սննդատեսակ |
Ենթատեսակ | սննդամթերք, մոտ հեղուկ և Q118489612? |
![]() |

Գոյություն ունի 3 «գույնի» արգանակ՝ սպիտակ, դեղին և կարմիր։ Սպիտակ արգանակը պատրաստվում է չտապակած մսից և տապակած արմտիքից. սրանք ապուրների համար մսային և ոսկրային հիմնական արգանակներն են։ Կարմիր արգանակի մեջ տապակվում են և՛ միսը, և՛ արմտիքը։ Այն միայն մսային է լինում, մատուցվում է առանձին կամ շատ փոքր քանակությամբ հավելման հետ (օրինակ՝ խինկալիով կամ կնելով արգանակ)։

Թարմ արգանակը հաճախ որպես սնունդ են օգտագործում հիվադությունների ժամանակ, երբ խորհուրդ է տրվում հեղուկ սնունդ, օրինակ՝ թունավորումների և մարսողական համակարգի խանգարումների դեպքում
Արգանակը մատուցում են ինչպես որպես առանձին ուտեստ, այնպես էլ խավարտի հետ միասին։ Հաճախ արգանակի մեջ ավելացնում են այլ մթերք՝ ձավարեղեն, հաց, ձու և այլն։ Բացի վերոգրյալից՝ արգանակը հաժախ ծառայում է որպես տարատեսակ սոուսների հավելում։
Վաճառքի մեջ տարածված են «արգանակային խորանարդները», որոնք արագ պատրաստման բաղադրատարրեր են։
Որպես ուտեստ՝ արգանակը տարածված է շատ երկրներում։
Ձկնային արգանակ խմբագրել
Ուխան արմտիքով և համեմունքներով պատրաստված ձկնային արգանակ է։
Բանջարեղենային արգանակ խմբագրել
Արգանակ են անվանում նաև բանջարեղենային արտադրանքը։ Առավել հաճախ օգտագործվում է ստեպղինի, սոխի և նեխուրի հիման վրա պատրաստված արգանակը։
Ճապոնական խոհանոցում լայն կիրառում ունի կոմբու ջրիմուռից պատրաստված արգանակը։ Այդ արգանակով են եփում սուշիի և միսոսիրուի համար նախատեսված բրինձը։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
Գրականություն խմբագրել
- «Бульон, отвар мяса»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Бульон — Краткая энциклопедия домашнего хозяйства/ред. И. М. Скворцов и др. — М.: Государственное Научное издательство «Большая Советская энциклопедия» — 195