Նվեր
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նվեր (այլ կիրառումներ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նվեր, իր, որի հանձնողը իր ցանկությամբ անհատույց կերպով նվիրում է, որպեսզի հաճույք պատճառի նվեր ստացողին։
Նվերը ունի նման իմաստ՝ պարգև և նվիրատվություն։ Սակայն, որպես կանոն նվեր տալիս են ինչ-ինչ պատճառներով՝ որոշակի իրադարձության հետ կապված՝ սովորույթ կամ տոն։ Նվեր տալու պատճառները բազմազան են։ Ամենատարածվածները նրանցից սրանք են.
- սովորույթներ և տոներ (տարեդարձ, ամյակ, Նոր Տարի, հարսանիք, Սուրբ Ծնունդ, Վալենտին)
- Երախտագիտության և գնահատանքի արտահայտում
- Ընկերության և սիրո արտահայտում
- Համակրանքի արտահայում
Քիչ չեն այն դեպքերը, երբ նվերը ունի հավելյալ թաքնված իմաստ։ Այդ իմաստը պայմանավորված է մարդկանց անձնական հարաբերություններով, ինչպես նաև նվերը հանձնելու միջոցով կամ այլ իրադարձությամբ, որով նվերը տրվել է։ Երբեմն նվերը ունենում է որոշ պարտավորություններ նրա հանդեպ, ում տրվում է։
«Նվեր» հասկացությունը կարող է լինել առևտրային։ Գոյություն ունի մի ամբողջ արդյունաբերական արտադրություն և նվերների վաճառքի կետեր։ Շատ ընկերություններ նվերներից օգտվում են շուկայագիտական նպատակներով։
Տես նաև
խմբագրել