Հուշանվեր (ֆր.՝ souvenir «հուշ, հիշողություն»), առարկա, որը նախատեսված է որևէ բան հիշելու համար, օրինակ՝ զբոսաշրջիկների ուխտագնացության վայրի, թանգարանի մասին և այլն։

Հուշանվերների օրինակներ՝ արձանիկներ, շենքերի նմուշօրինակներ, ձնե գնդեր

Հուշանվերներն իրենց մեջ կրում են այն վայրի կոլորիտը, որտեղ դրանք արտադրվել են և որտեղից ձեռք են բերվել։ Դա կարող է լինել քաղաքի խորհրդանիշ, պատմական վայրի նկար, մշակույթի օբյեկտ։ Կարող են լինել առարկաներ, որոնց միջոցով հռչակ է ձեռք բերում տեղական արտադրությունը. փափուկ խաղալիք, տուլայական ինքնաեռ և այլն։

Հուշանվերները հաճախ վաճառվում են մասնագիտացված խանութներում և վրաններում։ Լինում են ինչպես ծայրահեղ անորակ, գեղարվեստական ոչ մի արժեք չներկայացնող հուշանվերներ (տարբեր նկարներով ափսեներ, սառնարանների վրա փակցնելու համար նախատեսված մագնիսներ, կախազարդեր), այնպես էլ որակյալ նմուշօրինակներ, մշակութային առարկաներ (նկարներ՝ մշակութային հուշարձանների պատկերներով, գեղջկատիկնիկներ (միմյանց մեջ հագնող փայտե տիկնիկներ՝ գեղջկուհու նկարով),ձեռքի աշխատանքներ)։ Կան հուշանվերների տեսակներ, որոնք չի կարելի պետությունից դուրս տանել։

Վերջին տարիներին Ռուսաստանում ի հայտ է եկել «կորպորատիվ հուշանվեր» կամ «բիզնես հուշանվեր» հասկացությունը, այսինքն՝ նվերներ, որոնք հոբելյանական առիթներին կամ տոն օրերին կազմակերպության ղեկավարության կողմից մատուցվում են կազմակերպության աշխատակիցներին։ Այդպիսի նվերների շարքում մեծ հռչակ են վայելում ապակու ծավալ ունեցող եռաչափ գրաֆիկական պատկերով բյուրեղները։ Ինչպես ծավալային նկար պատրաստելու եղանակը, այնպես էլ հուշանվերային արտադրությունն ստացել են լազերային գրաֆիկա անվանումը։ Ապակու բյուրեղի վրա լազերային ճառագայթով խարագրվում են ծավալուն անվանումներ, ֆիրմաների լոգոներ, եռաչափ պատկերներ, կազմակերպության արտադրությունը խորհրդանշող կամ կազմակերպության շենքի ծավալուն պատկեր։

Հուշանվերների բիզնեսի արտադրությունը հանդիսանում է զբոսաշրջային բիզնեսի բաղադրատարրերից մեկը և տարածված է ողջ աշխարհում։

Հուշանվեր ափսեներ խմբագրել

Հուշանվեր ափսեներ, որոնք նախատեսված են Մարեժադա տոնի համար, որը յուրաքանչյուր տարի հոկտեմբերին տոնում են Բրազիլիայի Իտաժայի քաղաքում։

Օմիյագե խմբագրել

Օմիյագե (ճապ.՝ お土産 նվեր, որը ճապոնական ավանդույթի համաձայն՝ բերում են ճանապարհորդությունից՝ հարազատների, ծանոթների ու կոլեգաների համար)[1]։ Սովորաբար դա ուտելիք է լինում, որը փաթեթավորում են որպես նվեր, և հանդիսանում է տեղական յուրահատկություն։ Օմիյագեով խանութներ կարելի է գտնել զբոսաշրջային յուրաքանչյուր տեղանքում, թերևս հարկ է նշել, որ հաճախ նման խանութներն զբաղեցնում են մի քանի փողոց։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Японский толковый словарь Yahoo Kotobank». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 5-ին.