«Բաստեր Սքրագսի բալլադը»[2] (անգլ.՝ The Ballad of Buster Scruggs), Կոեն եղբայրների կինոալմանախը՝ վեստեռն ժանրում, բեմադրվել է նրանց սցենարի հիման վրա։ Կոեն եղբայրները հանդիսանում են նաև ֆիլմի պրոդյուսերները։ Ֆիլմում գլխավոր դերերը կատարել են՝ Թիմ Բլեյք Նելսոնը, Լիամ Նիսոնը, Ջեյմս Ֆրանկոն, Զոյի Կազանը, Թայն Դեյլին, Թոմ Ուեյթսը։

Բաստեր Սքրագսի բալլադը
անգլ.՝ The Ballad of Buster Scruggs
Երկիր ԱՄՆ
Ժանրվեստեռն, սև կատակերգություն, դրամա և ֆիլմ անթոլոգիա
Թվականսեպտեմբեր 2018
Լեզուանգլերեն
ՌեժիսորԻթան Քոեն և Ջոել Քոեն
ՊրոդյուսերՋոել Քոեն, Իթան Քոեն, Մեգան Էլիսոն և Սյու Նեյգլ
Սցենարի հեղինակՋոել Քոեն և Իթան Քոեն
ԴերակատարներԹոմ Ուեյթս[1], Թիմ Բլեյք Նելսոն, Լիամ Նիսոն, Բրենդան Գլիսոն, Ջեյմս Ֆրանկո, Զոի Կազան, Թայն Դեյլի, Սթիվեն Ռութ, Ուիլի Ուոթսոն և Մայքլ Այնեսոն
ՕպերատորԲրունո Դելբոնել
ԵրաժշտությունՔարթեր Բերուել
ՄոնտաժԻթան Քոեն և Ջոել Քոեն
Պատմվածքի վայրԿոլորադո
ԿինոընկերությունAnnapurna Pictures
Տևողություն133 րոպե
Պաշտոնական կայքէջ

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2018 թվականի օգոստոսի 31-ին, Վենետիկի 75-րդ կինոփառատոնի ժամանակ[3][4]։ ԱՄՆ-ում ֆիլմ թողարկել է Netflix ընկերությունը՝ 2018 թվականի նոյեմբերի 16-ին[5]։

Սյուժե խմբագրել

Ֆիլմը բաղկացած է միմյանց հետ սցենարային կապ չունեցող վեց պատմվածքից, որոնք միևնույն ժամանակ կապված են Վայրի արևմուտք թեմայով։ «Բաստեր Սքրագսի բալլադը» ֆիլմը պատմում է անվրեպ երգչի մասին։

«Ալգոդոնեսի տակ» բանկերի կողոպտիչը ստանում է այն, ինչ կամենում էր, այնուհետև ևս ինչ-որ բան։ «Մուտքի համար սնունդ»՝ այն մռայլ պատմություն է երկու հոգնած թափառաշրջիկ դերասանների մասին։ «Ամբողջ Գոլդ-Կանյոնը»՝ պատմություն է ոսկեխույզի մասին, ով ոսկի է արդյունահանում։ «Աղջիկը, որին վխեցրել են»՝ լիրիկական պատմություն է չսպասված սիրո, և Կոեն եղբայրների էլ ավելի անսպասելի հանգուցալուծման մասին։ Եվ վերջապես վեցերորդ գլուխը՝ «Մնացորդները»՝ փլիսոփայական առակ՝ անծանոթների խայտաբղետ ընկերության մասին, որվքեր ճանապարհորդում էին հանրակառքերում։

Դերերում խմբագրել

Բաստեր Սքրագսի բալլադը խմբագրել

  • Թիմ Բլեյ Նելսոն — Բաստեր Սրագս
  • Ուիլի Ուոթսոն — փորիկ
  • Դևիդ Կրամխոլց — ֆրանսիացին սալունում
  • Է. Է. Բել — սալունի դաշնակահարը
  • Քլենսի Բրաուն— Մռայլ Ջո

Ալգոդոնեսի տակ խմբագրել

  • Ջեյմս Ֆրանկո — Կովբոյ
  • Սթիվեն Ռութ — բանկիր
  • Ռալֆ Այնեսոն — Սևազգեստ մարդը
  • Ջեսի Լյուկեն — անասնավար

Մուտքի համար սնունդ խմբագրել

  • Լիամ Նիսոն —Իմպրեսարիո
  • Հարի Մելինգ — Դերասան (Հարիսոն)

Ամբողջ Գոլդ-Կանյոնը խմբագրել

  • Թոմ Ուեյթս — ծեր ոսկեխույզ
  • Սեմ Դիլոն —երիտասարդ տղա

Աղջիկը, որին վխեցրել են խմբագրել

  • Զոյի Կազան — Էլիս Լոնգաբո
  • Բիլ Խեկ —Բիլի Նեպ
  • Գրեյнջեր Հայնս —պարոն Արթուր

Մնացորդներ խմբագրել

  • Թայն Դեյլի — Լեդի
  • Բրենդան Գլիսոն — Իռլանդացին
  • Ջոնջո Օ’Նիլ — Անգլիացին
  • Սոլ Ռուբինյոկ — Ֆրանսիացին
  • Չելսի Ռոս

Արտադրություն խմբագրել

Ջոել և Իթան Կոենները նախագծի մասին հայտարարել են 2017 թվականի հունվարին, որպես համատեղ աշխատանք Annapurna Pictures-ի հետ։ Այն մտածվել էր որպես վեց մասից բաղկացած հեռուստատեսային մինի սերիալ, որին ամբողջությամբ պետք է ռեժիսորություն անեին Կոենները[6]։ 2017-2018 թվականների ընթացքում դերասանական կազմը համալրեցին՝ Ջեյմս Ֆրանկոն, Զոյի Կազանը, Թայն Դեյլին, Ուիլլի Ուոթսոնը, Ռալֆ Այնեսոնը, Թիմ Բլեյք Նելսոնը, Սթիվեն Ռութը, Լիամ Նիսոնը և Բրենդան Գլիսոնը[7][8][9]։

«Բաստեր Սքրագսի բալլադը» մասամբ նկարահնվել է Նեբրասկայի շրջանում[10]։ Նկարահանումների որոշ մասը կատարվել է Նյու Մեքսիկոյում, այն վայրում, որտեղ Կոեն եղբայրները նկարահանել են «Սա ծերերի տեղը չէ» և «Ճշմարիտ հաստատկմություն»[11] ֆիլմերը։

2018 թվականին հայտարարվել է, որ մինի սերիալը վերածել են լիամետրաժ ֆիլմի, պահպանելով անթոլոգիական շղթան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://pitchfork.com/news/tom-waits-cast-in-the-coen-brothers-new-movie/
  2. Баллада Бастера Скраггса (2018) - IMDb
  3. Tapley, Kristopher (2018 թ․ հուլիսի 25). «Surprise! The Coens' 'Ballad of Buster Scruggs' Is a Film and It's Headed for Oscar Season». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  4. Otterson, Joe (2017 թ․ օգոստոսի 9). «Coen Brothers' TV Series 'Ballad of Buster Scruggs' Lands at Netflix». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  5. Walsh, Savana. «11 Original Netflix Movies Out Fall 2018 That Will Make For A Perfect Autumn Marathon». Bustle. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  6. Leane, Rob (2017 թ․ հունվարի 11). «The Coen Brothers announce western TV series». Den of Geek. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  7. Dickinson, Chrissie. «Willie Watson sounds like a man from another time». chicagotribune.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
  8. Giroux, Jack (2017 թ․ հուլիսի 9). «'The Ballad of Buster Scruggs' Cast Includes James Franco, Tim Blake Nelson, Zoe Kazan, and More». /Film. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  9. «'Exclusive: Liam Neeson and Brendan Gleeson to star in Coen Brothers' Ballad Of Buster Scruggs». Entertainment IE. 2018 թ․ հունվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  10. Hammel, Paul (2017 թ․ հուլիսի 20). «'Coen brothers seek 'ordinary' looking Nebraskans for new miniseries being filmed in Panhandle». Omaha World-Herald. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  11. Gomez, Adrian (2017 թ․ հունիսի 28). «Coen Brothers to begin production of 'Ballad of Buster Scruggs' in NM». Albuquerque Journal. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել