Դեննի Բոյլ

բրիտանացի կինոռեժիսոր և պրոդյուսեր

Դանիել (Դեննի) Բոյլ (անգլ.՝ Daniel «Danny» Boyle, հոկտեմբերի 20, 1956(1956-10-20)[1][2][3], Radcliffe, Բյուրի, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն), բրիտանացի կինոռեժիսոր և պրոդյուսեր, ով համաշխարհային ճանաչում է ստացել «Ասեղի վրա» ֆիլմով[5]։

Դեննի Բոյլ
անգլ.՝ Danny Boyle
Ծնվել էհոկտեմբերի 20, 1956(1956-10-20)[1][2][3] (67 տարեկան)
ԾննդավայրRadcliffe, Բյուրի, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն
ԿրթությունBangor University?, Thornleigh Salesian College? և Cardinal Newman Catholic High School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր, գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր
Պարգևներ
IMDbID ID 0000965

Կենսագրություն խմբագրել

Դեննի Բոյլը ծնվել է 1956 թվականի հոկտեմբերի 20–ին Մանչեստր քաղաքում (Անգլիա) կաթոլիկների ընտանիքում[6]։ Դեռահաս տարիքում այցելել է եկեղեցական դպրոց, նրա ընտանիքը կարծում էր, որ Դեննին դառնալու է քահանա։ Բայց 13 տարեկան հասակում, լսելով քահանայի խորհուրդը, նա որոշում է չընդունվել ճեմարան[7]։ Ավարտել է Ուելսի Բանգոր համալսարանը։

Կարիերան սկսել է աշխատելով թատրոնում։ 1982–ից մինչև 1985 թվականներն աշխատել է Արքայական պալատական թատրոնում որպես արտ–տնօրեն, և հաջորդ երկու տարիներին՝ տնօրենի տեղակալ[5]։

1980–ական թվականներին Բոյլը կարիերան շարունակել է հեռուստատեսությունում։ Քոլին Դեքսթերի վեպի հիման վրա նկարահանված՝ «Ինսպեկտոր Մորս» սերիալի երկու դրվագների ռեժիսորն է եղել։

Ռեժիսուրական առաջնելույթը դարձել է «Ոչ խորը գերեզման» ֆիլմի թրիլերը։ Ֆիլմը քննադատների կողմից ստացել է դրական արձագանքներ և ունեցել է կոմերցիոն հաջողություններ։ Մեծ հաջողություններ է ունեցել Բոյլի հաջորդ ֆիլմը՝ «Ասեղի վրա»։ «Կյանքը սովորականից վատ է» ոչ շատ հաջողակ ֆիլմից հետո Բոյլին վստահվել է նկարահանել «Լողափ» ֆիլմը, որտեղ գլխավոր դերում էր՝ փառքի կիզակետում գտնվող Լեոնարդո ԴիԿապրիոն։ Չնայած մեծ ակնկալիքներին, 50 միլիոն բյուջե ունեցող ֆիլմը բավականին սառն ընդունվեց և համեմատաբար համեստ եկամուտ հավաքեց։

Բոյլի հաջորդ նախագիծը դարձել է ցածր բյուջեով «28 օր անց» սարսափ ֆիլմը, սցենարը գրել է «Լողափ» ֆիլմի սցենարիստ Ալեքս Գարլենդը։ Դրամարկղային գանձումը գերազանցել է բյուջեն 10 անգամ, իսկ ֆիլմը ստացել է մեծ քանակությամբ դրական արձագանքներ։ 2007 թվականին որպես շարունակություն դուրս է եկել «28 շաբաթ անց» ֆիլմը, որի ռեժիսորը դարձել է իսպանացի Խուան Կառլոս Ֆրեսնադիլոն, իսկ Բոյլը հանդես է եկել որպես գործադիր պրոդյուսեր։

«28 օր անց» ֆիլմից հետո հաջորդ քրեական կատակերգությունը «Միլիոններ» ֆիլմն է, և ֆանտաստիկ «Արևի լույս» ֆիլմը՝ Կիլիան Մերֆիի և Ռոուզ Բիրնի մասնակցությամբ։

Բոյլին համաշխարհային ճանաչում բերեց նրա հաջորդ՝ Միլիոնատերը ետնախորշից ֆիլմը, որը ստացել է «Օսկար» մրցանակը որպես 2008 թվականի լավագույն ֆիլմ։

2010 թվականի վերջին ցուցադրվել է Բոյլի հաջորդ ֆիլմը՝ «127 ժամ», որը հիմնված է իրական իրադարձությունների վրա (գլխավոր դերում՝ Ջեյմս Ֆրանկո

2011 թվականից սկսած, Ազգային արքունական թատրոնի բեմում կազմակերպվել է «Ֆրանկենշտեյն» ներկայացման պրեմիերան․, Բենեդիկտ Քամբերբեչի և գլխավոր դերում Ջոննի Լի Միլլորի հետ[8]։ Ներկայացումը ունեցել հսկա հաջողություն և քննադատական ճանաչում։ Հետագայում Ներկայացումը ցուցադրվել է ամբողջ աշխարհի կինոթատրոններում, որպես National Theatre Live նախագծի մի մաս։

2012 թվականին Բոյլը կազմակերպել է Լոնդոնում կայացած ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը։ Նրա աշխատանքը ստացել է առավելապես հիացական գնահատականներ[9]։

Դերասաններ, որոնք նկարահանվել են ռեժիսորի մի քանի ֆիլմերում խմբագրել

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Պաշտոնական անվանում Դեր
1994 «Ոչ խորը գերեզման» Shallow Grave ռեժիսոր
1996 «Ասեղի վրա» Trainspotting ռեժիսոր
1997 «Կյանքը սովորականից վատ է» A Life Less Ordinary ռեժիսոր
2000 «Լողափ» The Beach ռեժիսոր
2002 «28 օր անց» 28 Days Later ռեժիսոր
2004 «Միլիոններ» Millions ռեժիսոր
2007 «Արևի լույս» Sunshine պրոդյուսեր
2007 «28 շաբաթ անց» 28 Weeks Later ռեժիսոր
2008 «Միլիոնատերը ետնախորշից» Slumdog Millionaire ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ
2010 «127 ժամ» 127 Hours ռեժիսոր, պրոդյուսեր
2013 «Տրանս» Trance ռեժիսոր, պրոդյուսեր
2015 «Սթիվ Ջոբս» Steve Jobs ռեժիսոր, պրոդյուսեր
2017 «Ասեղի վրա 2» Trainspotting 2 պրոդյուսեր
  • 19861993 — Սցենարը՝սերիալ (ռեժիսոր)
  • 19872000 — Ինսպեկտոր Մոսս՝ սերիալ (ռեժիսոր)
  • 1999 — Սիրո եռանկյունին՝ կարճամետրաժ (ռեժիսոր)
  • 2011 — Ֆրանկենշտեյն՝ ներկայացում (ռեժիսոր)
  • 2012 — Կողք կողքի՝ վավերագրական (դերասան)
  • 2018 - Trust (U.S. TV series) - փոքր-սերիալ (ռեժիսոր)[10]

Մրցանակներ և անվանակոչություններ խմբագրել

Անվանակարգ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. https://web.archive.org/web/20190718184615/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-2009.64.0.html
  5. 5,0 5,1 Rebecca Flint Marx. «Danny Boyle: Biography» (անգլերեն). allmovie. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 6-ին.
  6. Sarah Caden (2005 թ․ մայիսի 22). «The man who could have been pope» (անգլերեն). Independent. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 7-ին.
  7. Desson Thomson (2005 թ․ մարտի 21). «'Millions' Director Looks to His Boyhood» (անգլերեն). Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 7-ին.
  8. Mark Shenton. (2011 թ․ փետրվարի 22). «Director Danny Boyle Returns with Frankenstein, Opening at London's National Theatre» (անգլերեն). Playbill. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
  9. «Media reaction to London 2012 Olympic opening ceremony». BBC. 2012 թ․ հուլիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 28-ին.
  10. Trust (U.S. TV series)(անգլ.) // Wikipedia. — 2017-11-10.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեննի Բոյլ» հոդվածին։