Բացել գլխավոր ցանկը

Բուրժ (ֆր.՝ Bourges, լատ.՝ Avaricum Biturigum), Ֆրանսիայի Շեր գավառի գլխավոր քաղաքը: Գտնվում է Եվրե գետի և Բերիի ջրանցքի հարևանությամբ: Պատմականորեն Բերի նահանգի և Բերիի հերցոգության մայրաքաղաքն է: Բնակչությունը կամում է 68.980 մարդ (2008):

Բնակավայր
Բուրժ
ֆր.՝ Bourges[1]
Դրոշ Զինանշան
Flag of Bourges.svg Blason de Bourges.svg

Bourges.JPG
Կոորդինատներ: 47°5′1″ հս․ լ. 2°23′44″ ավ. ե. / 47.08361° հս․. լ. 2.39556° ավ. ե. / 47.08361; 2.39556
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես68,74 կմ²
ԲԾՄ153 մետր
Բնակչություն66 071 մարդ (2015)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային ինդեքսներ18000
Պաշտոնական կայքville-bourges.fr
##Բուրժ (Ֆրանսիա)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Մինչև հռոմեացիների գալուստը քաղաքային Ավարիկ ամրությունը Գալիայի գլխավոր քաղաքներից է եղել, կելտական բիտուրիգներ ցեղի կենտրոնը: Որոշ գնահատականներով այն ունեցել է 40.000 բնակիչ: Մ. թ. ա. 52 թվականին կելտական արվերներ ցեղի առաջնորդ Վերցինգետորիգը այն պաշտպանել է Հուլիոս Կեսարի զորքերից: Դիոկղետիանոս կայսրը Ավարիկը հռչակել է Ակվիտանիա գավառի կենտրոն:

Կառլոս Մեծը բարեկարգեց Բուրժը` վերականգնելով նրա մայրաքաղաքային հռչակը: Քաղաքը միջնադարյան կրոնական կարևորագույն կենտրոն էր. ընդունված է համարել, որ Բուրժի առաջին եպիսկոպոսը` սուրբ Ուրսինը, այնտեղ ապրել է դեռևս 3-րդ դարում: Բուրժն ունեցել է նաև քաղաքական կարևոր նշանակություն. այն եղել է Բերիի հերցոգության գլխավոր քաղաքը: Բուրժի այնպիսի քաղաքացի, ինչպիսին էր Ժակ Կյորը, Ֆրանսիայում հավասարը չուներ հարստությամբ:

Հարյուրամյա պատերազմի ավարտին Կառլ VII-ը 1422-1437 թվականներին այստեղ էր հաստատել իր պալատը, այստեղ է ծնվել նրա որդին` Լյուդովիկոս XI ապագա արքան, ով Բուրժում հիմնադրել է համալսարան, որ գոյություն է ունեցել մինչև Ֆրանսիական մեծ հեղափոխությունը: Բուրժի համալսարանում է դասավանդել նշանավոր իրավաբան Ժակ Կյուժան: Հենց Բուրժում է կրթություն ստանալու համար Մարտին Լյութերին դիմել Ժան Կալվինը: 1849 թվականին Բուրժում են անցկացվել Լուի Օգյուստ Բլանկիի, Լուի Բլանի քաղաքացիական դատավարությունները` կապված 1848 թվականի մայիսյան դավադրության հետ:

Տեսարժան վայրերԽմբագրել

Բուրժում պահպանվել են միջնադարյան արվեստի շատ հուշարձաններ: Համաշխարհային հռչակ է վայելում Սուրբ Ստեփանոսի մայր տաճարը, որ գոթական ոճի դրսևորում է: Տաճարի վիտրաժները լավագույններից են թե' պահպանվածության և թե' կատարման տեսանկյունից: 1992 թվականին Բուրժի տաճարը հռչակվել է համաշխարհային ժառանգության օբյեկտ:

Բացի այդ` պահպանվել են քաղաքապետարանի, ոստիկանապետության շենքերը, հռոմեական շրջանի երկու աշտարակները, Ժակ Կյորի պալատը[3]:

ԿլիմաԽմբագրել

Բուրժի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 17.6
(63.7)
22.6
(72.7)
29.4
(84.9)
29.4
(84.9)
32.0
(89.6)
38.0
(100.4)
39.6
(103.3)
39.9
(103.8)
35.1
(95.2)
31.7
(89.1)
23.4
(74.1)
20.0
(68)
39.9
(103.8)
Միջին բարձր °C (°F) 6.9
(44.4)
8.5
(47.3)
12.5
(54.5)
15.5
(59.9)
19.6
(67.3)
23.1
(73.6)
26.0
(78.8)
25.6
(78.1)
21.8
(71.2)
17.0
(62.6)
10.7
(51.3)
7.4
(45.3)
16.3
(61.3)
Միջին ցածր °C (°F) 1.1
(34)
1.1
(34)
3.4
(38.1)
5.3
(41.5)
9.2
(48.6)
12.4
(54.3)
14.4
(57.9)
14.1
(57.4)
11.1
(52)
8.3
(46.9)
4.0
(39.2)
1.8
(35.2)
7.2
(45)
Ռեկորդային ցածր °C (°F) −20.4
(−4.7)
−16.4
(2.5)
−11.3
(11.7)
−3.7
(25.3)
−2.6
(27.3)
3.4
(38.1)
4.6
(40.3)
4.6
(40.3)
1.8
(35.2)
−5.0
(23)
−9.1
(15.6)
−14.0
(6.8)
−20.4
(−4.7)
Տեղումներ մմ (դյույմ) 55.2
(2.173)
52.0
(2.047)
53.2
(2.094)
62.4
(2.457)
78.6
(3.094)
60.5
(2.382)
66.1
(2.602)
55.0
(2.165)
59.7
(2.35)
71.7
(2.823)
65.7
(2.587)
67.8
(2.669)
747.9
(29.445)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 11.6 9.3 10.2 10.6 11.6 8.6 7.9 7.7 8.2 10.4 10.9 11.3 118.2
% խոնավություն 87 82 76 73 76 74 69 71 75 84 87 88 78.5
Միջին ամսական արևային ժամ 67.9 88.6 151.0 175.7 210.0 224.9 239.0 232.7 185.8 124.5 72.2 55.3 1827,5
Աղբյուր #1: Météo France[4][5]
Աղբյուր #2: Infoclimat.fr (humidity, 1961–1990)[6]

Նշանավոր բնակիչներԽմբագրել

  • Արկադի Բուրժցի (մահացել է 549 թվականին) -կաթոլիկ սուրբ, Բուրժի եպիսկոպոս:
  • Աժենոր Բարդու (1829-1897) - ֆրանսիացի քաղաքագետ, իրավաբան և հրապարակախոս:

Քույր քաղաքներԽմբագրել

Բուրժը բարեկամական հարաբերություններ ունի հետևյալ քաղաքների հետ.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Code Officiel Géographique
  2. Recensement de la population 2015 — 2017.
  3. Jacques Cœur's palace, visitor centre
  4. «Données climatiques de la station de Bourges» (French)։ Meteo France։ Վերցված է December 30, 2015 
  5. «Climat Centre-Val de Loire» (French)։ Meteo France։ Վերցված է December 30, 2015 
  6. «Normes et records 1961-1990: Bourges (18) - altitude 161m» (French)։ Infoclimat։ Վերցված է December 30, 2015 

Արտաքին հղումներԽմբագրել