Կոշալին
Կոշալին (լեհ.՝ Koszalin [kɔˈʂalin], գերմ.՝ Köslin[2] [kœsˈliːn]), քաղաք Լեհաստանում՝ Արևմտապոմորյան վոյևոդությունում։ Գտնվում է Լեհաստանի հյուսիս-արևմուտքում՝ Բալթիկ ծովի ափից 5 կմ հեռավորության վրա։ Բնակչության թվով երկրորդն է Արևմտապոմորյան վոյևոդությունում։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | 1266 թ. | ||||
Մակերես | 98±1 կմ² | ||||
ԲԾՄ | 32±1 մետր | ||||
Բնակչություն | ▼105 883 մարդ (մարտի 31, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | կենտրոնաեվրոպական ամառային ժամ, UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 94 | ||||
Փոստային դասիչ | 75-004, 75-016, 75-017, 75-113, 75-202, 75-238, 75-350, 75-454, 75-455, 75-606, 75-617, 75-640, 75-840, 75-847, 75-900, 75-901 և 75-903 | ||||
Ավտոմոբիլային կոդ | ZK | ||||
Պաշտոնական կայք | koszalin.pl | ||||
| |||||
Կոշալինը խոշոր մշակութային կենտրոն է տարածաշրջանում. այստեղ կան թատրոններ, կինոթատրոններ, համերգասրահ, ամֆիթատրոն, թանգարաններ, ակվապարկ, զարգացած է նաև սպորտային կենտրոնների ցանցը։ Քաղաքում հաճախ անցկացվում են ազգային ստեղծագործության փառատոններ։ Քաղաքն ունի սեփական ԶԼՄ-ներ և մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններ։
Կոշալինը նաև Պոմորյեի խոշորագույն տնտեսական կենտրոն է։ Ներկայիս քաղաքապետը Պյոտոր Ժեդլինսկին է[3]։
ՊատմությունԽմբագրել
Հիմնադրվել է 11-րդ դարում։ 1266 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ։
ԱշխարհագրությունԽմբագրել
Կոշալինը տեղակայված է Արևմտյան Պոմորյե (կամ Արևմտյան Պոմերանիա) վոյևոդությունում։ Գտնվում է Յամնո լճի հարավում։ Կոշալինը համարվում է Լեհաստանի Միջին Պոմորյեի ամենամեծ քաղաքը։
1815-1945 թվականներին քաղաքը եղել է Կոշալինյան ռեգենտության նստավայրը։ 1946-1950 թվականներին պատկանում էր Շեցինյան վոյևոդությանը։ 1950-1998 թվականներին եղել է Կոշալինյան վոյևոդության մայրաքաղաքը։ 1999 թվականից այն գտնվում է Արևմտապոմորյան վոյևոդության հյուսիսային մասում։
Կոշալինի կլիման ձևավորվում է Ատլանտյան օվկիանոսից եկող օդային զանգվածների ազդեցության ներքո, որի բնութագրերը փոփոխվում են շրջակա միջավայրում և ըստ բարձրության՝ Բալթիկ ծովի շրջանում՝ Արևմտաբալթյան և Պոմորյան լճամերձ սահմաններում։
Ձմեռն այստեղ մեղմ է և կարճ. օդի նվազագույն միջին ջերմաստիճանը լինում է միայն հունվար և փետրվար ամիսներին։ Գարունը երկար է և ցուրտ։ Բացի այդ, այստեղ ամռանն ավելի ցուրտ է, քան կենտրոնական Լեհաստանում։ Տաք օրերի թիվը մեծ չէ։ Աշունը երկար է և տաք. շատ ավելի տաք, քան գարունը[4]։
Քաղաքային տարածքների շուրջ 40%-ը զբաղեցնում են զբոսայգիները, որոնցից ամենահինը հիմնադրվել է դեռևս 17-րդ դարում։
ԲնակչությունԽմբագրել
ՏնտեսությունԽմբագրել
Քաղաքում կա կիսահաղորդիչների, ավտոմեքենայի մասերի, էլեկտրական և շինարարական սարքավորումների արտադրություն, փայտամշակման (ներառյալ՝ կահույք) և սննդի արդյունաբերության (հատկապես ձկների), կտավատի գործարան, արդյունաբերական ապակու արտադրություն։
Տեսարժան վայրերԽմբագրել
- Վլադիմիր Վիսոցկու թանգարան, տնօրեն՝ Մարլենա Զիմնա։
Հայտնի անձինքԽմբագրել
- Ալեքսանդր Անդրե (1888-1979), գերմանացի զորապետ, հրետանու գեներալ, օդագնացության գեներալ, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Կրետե կղզու զինվորական նահանգապետն էր, ԳՖՀ քաղաքական գործիչ էր, ռազմական հանցագործ։
- Հենրիխ-Լյուդվիգ Բեյցկե (1798-1867), գերմանացի պատմաբան, ռազմական գրող։
- Գրացիան Բոյար-Ֆիալկովսկի (1912-1984), լեհ պատմաբան և գրող։
- Մարեկ Կամինսկի (ծնվել է 1964 թվականին), լեհ ճանապարհորդ, բևեռախույզ, գրող։
- Ռուդոլֆ Կլաուզիուս (1822-1888), գերմանացի ֆիզիկոս, մեխանիկ և մաթեմատիկոս։
- Կլաուդիա Կուլյոն (ծնվել է 1992 թվականին), լեհ շախմատիստուհի, կանանց գրոսմայստեր։
- Վալտրաուդ Նովարրա (1940-2007), գերմանացի շախմատիստուհի, կանանց միջազգային վարպետ։
- Վոյցեխ Պավլովսկի (ծնվել է 1993 թվականին), լեհ ֆուտբոլիստ, Լեհաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի խաղացող։
- Ֆրիդրիխ Հերման Գուստավ Հիլդեբրանդ (1834-1915), գերմանացի բուսաբան, պրոֆեսոր։
Քույր-քաղաքներԽմբագրել
Կոշալինը ընկերական փոխհարաբերություններ ունի հետևյալ քույր քաղաքների հետ[5].
- Ալբանո Լացիլե (2008 թվականից)
- Բուրժ (1999 թվականից)
- Գլադսաքսե (1990 թվականից)
- Իվանո-Ֆրանկովսկ (2010 թվականից)
- Կրիստիանստադ (2004 թվականից)[6]
- Լիդա (1993 թվականից)
- Նոյբրանդենբուրգ (1987 թվականից)
- Նոյմյունստեր (1990 թվականից)
- Սեյնյայոկի (1988 թվականից)
- Տեմպելհոֆ-Շյոնեբերգ (Բեռլին) (1995 թվականից)
- Ֆուչժոու (2007 թվականից)
- Շվեդտ (2004 թվականից)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/023216361011-0949448?var-id=1639616&format=jsonapi
- ↑ «Former Territory of Germany» (German)։ 2017-11-14
- ↑ «Interview with Mr. Piotr Jedliński, Mayor of Koszalin, Poland»։ CEOWORLD Magazine։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-06-ին։ Վերցված է ապրիլի 23, 2013
- ↑ «Hong Kong Observatory»։ Hong Kong Observatory։ December 2012։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-26-ին։ Վերցված է ապրիլի 1, 2015
- ↑ «Miasta partnerskie»։ Վերցված է ապրիլի 29, 2014
- ↑ «Twin Cities»։ Kristianstads kommun։ 2015-04-15։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-06-ին։ Վերցված է 2016-06-06
Արտաքին հղումներԽմբագրել
- Պաշտոնական կայք
- Կոշալինի Տեխնիկական համալսարան Archived 2021-02-01 at the Wayback Machine.
- Կոշալինի տեսարժան վայրեր Archived 2009-07-28 at the Wayback Machine.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կոշալին կատեգորիայում։ |