Լուի Օգյուստ Բլանկի

Լուի Օգյուստ Բլանկի (անգլ.՝ Louis Auguste Blanqui, փետրվարի 7, 1805(1805-02-07)[1], Պյուժե Տենիե - հունվարի 1, 1881(1881-01-01)[2][3][4][…], Փարիզ), ֆրանսիական հեղափոխական, ուտոպիստ–կոմունիստ։

Լուի Օգյուստ Բլանկի
ֆր.՝ Louis Auguste Blanqui և ֆր.՝ Auguste Blanqui
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 7, 1805(1805-02-07)[1]
ԾննդավայրՊյուժե Տենիե
Մահացել էհունվարի 1, 1881(1881-01-01)[2][3][4][…] (75 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
ԳերեզմանՊեր Լաշեզ և Grave of Louis Auguste Blanqui
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրթությունՇարլեմաժ լիցե
Մասնագիտությունփիլիսոփա, քաղաքական գործիչ, լրագրող և կոմունար
ԱմուսինAmélie-Suzanne Serre?
Ծնողներհայր՝ Ժան Դոմոնիկ Բլանկի
Զբաղեցրած պաշտոններQ59849782?
Պարգևներ և
մրցանակներ
Commons-logo.svg Louis Auguste Blanqui Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Սկզբնական կրթությունը ստացել է Կառլ Մեծի քոլեջում, ապա սովորել է իրավաբանություն և բժշկություն։ Մասնակցել է Բուրբոնների վերահաստատման (1814–1830), Հուլիսյան միապետության (1830–1840) շրջանի հանրապետական–դեմոկրատական շարժմանը, Հուլիսյան հեղափոխությանը (1830)։ Գ․ Բաբյոֆի գաղափարների ազդեցությամբ 1832–1834 թվականներին հանգեց կոմունիստական համոզմունքների։ 1835–1839 թվականներին կազմակերպել և ղեկավարել է գաղտնի հանրապետական «Ընտանիքների ընկերությունը» և «Տարվա եղանակների ընկերությունը»։ 1839 թվականի մայիսի 12-ի Փարիզի ապստամբության ճնշումից հետո դատապարտվել է մահապատժի, որը փոխարինվել է ցմահ բանտարկությամբ։ 1848 թվականի հեղափոխության շնորհիվ ազատվել է բանտից, կազմակերպել «Կենտրոնական հանրապետական ընկերություն» դեմոկրատական ակումբը և պրոպագանդել սոցիալիստական գաղափարներ։ 1848 թվականի մայիսի 15-ի ցույցից հետո Բլանկին դատապարտվեց 10 տարվա ազատազրկման։ 1861–1865 թվականներին կրկին բանտում էր։ 1870 թվականի հոկտեմբերի 31-ի ապստամբությանը մասնակցելու համար վերստին դատապարտվեց ցմահ բանտարկության։ Բանտում գտնվելիս, հեռակա կարգով ընտրվեց Փարիզի կոմունայի անդամ, բայց Վերսալյան կառավարությունը հրաժարվեց Բլանկիին փոխանակել կոմունայի պատանդների հետ։ Բանտից ազատվեց 1879 թվականին և շարունակեց քաղաքական գործունեությունը։ Ընդունելով հանդերձ դասակարգային պայքարի առկայությունը՝ Բլանկին շահագործվող զանգվածների մեջ չէր առանձնացնում պրոլետարիատին։ Նա գտնում էր, որ դասակարգային շահագործմանը կարելի է վերջ տալ միայն սոցիալական հեղափոխության միջոցով, սակայն հեղափոխության հաջողությունը կապում էր խնամքով նախապատրաստված դավադրության հետ։ Մարքսիզմ–լենինիզմի դասականները բարձր գնահատելով Բլանկիին որպես հեղափոխականի և սոցիալիզմի ջերմ կողմնակցի՝ միաժամանակ քննադատում էին նրա դավադրական մարտավարությունը։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 GeneaStar
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 451