Բուրգ թատրոն (անգլ.՝ (Imperial) Court Theatre), սկզբնապես հայտնի է եղել որպես «Թատրոն Բուրգի վրա», հետո մինչև 1918 թվականը որպես Հոֆբուրգ թատրոն։ Այն Ավստրիայի Ազգային թատրոնն է Վիեննայում և ամենակարևոր գերմանախոս թատրոններից մեկը աշխարհում[3]։ Բուրգ թատրոնը ստեղծվել է 1741 թվականին և հայտնի է դարձել որպես «Բուրգ» Վիեննայի բնակչության շրջանում[3]։ Թատրոնի մշտական անձնակազմը ստեղծել է ավանդական ոճ և խոսք, որը բնորոշ է Բուրգ թատրոնի բեմադրություններին։

Բուրգ թատրոն
Տեսակթատերական կազմակերպություն և employer?
Երկիր Ավստրիա[1][2]
Գտնվելու վայրըՆերքին Քաղաք[1][2]
Հիմնադրման ամսաթիվ1741
Կայքburgtheater.at(գերմ.)
 Burgtheater Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

 
Հին Բուրգ թատրոնը (1888 թվականից առաջ)
 
Բուրգ թատրոն (կառուցումից անմիջապես հետո)
 
Բուրգ թատրոն (կողքից)
 
Բուրգ թատրոնի ճակատային մասը
 
Բուրգ թատրոն (Հիմնական մուտք)
 
Կարին Բուրգման, Բուրգ թատրոնի տնօրեն սկսած 2004 թվականից

Բուրգ թատրոնը բացվել է 1741 թվականի մարտի 14-ին՝ հիմնադրվելով Ավստրիայի Հաբսբուրգների դինաստիայի կայսրուհի Մարիա Թերեզայի կողմից, ով ցանկանում էր իր պալատին կից թատրոն ունենալ։ 1776 թվականին նրա որդին՝ Ջոզեֆ II-ը անվանեց այն «Գեմանիայի Ազգային թատրոն»։ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի Օպերաները բեմադրվել են այստեղ՝ «Առևանգում հարեմից» (1782 թվական), «Ֆիգարոյի ամուսնությունը» (օպերա, 1786 թվական), «Այդպես են վարվում բոլորը» (1790 թվական)։ 1794 թվականի սկզբին թատրոնը անվանվեց Հովբուրգ թատրոն։ Լյուդվիգ վան Բեթհովենի առաջին սիմֆոնիան բեմադրվել է այնտեղ 1800 թվականի ապրիլի 2-ին։ 1886 թվականի հոկտեմբերի վերջին Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի «Իփիգենիան Տավրիսում» դրամայի բեմադրությունը եղել է վերջինը[4][5]։

Թատրոնի առաջին շենքը միավորվել է Սուրբ Միքայելի եկեղեցու դիմաց գտնվող Հոֆբուրգին։ Այնուհետև տեղափոխվել է Ռինգշտրասե փողոցում գտնվող նոր շինություն 1888 թվականի հոկտեմբերի 14-ին՝ նախագծված Գոդֆրիդ Զեմպերի և Բարոն Կարլ ֆոն Հասենաուերի կողմից։ 1943 թվականին, Նացիստական կառավարության ներքո, Բուրգ թատրոնում բեմադրվել է հռչակավոր Վենետիկի վաճառականը կատակերգությունը։

1945 թվականի մարտի 12-ին Բուրգ թատրոնը մեծապես վնասվել է ռմբակոծության ժամանակ և մեկ տարի անց՝ 1954 թվականի ապրիլի 12-ին, ավելի է ոչնչացվել հրդեհի կողմից, որի բռնկման պատճառներն անհայտ են։ Պատերազմից հետո թատրոնը վերակառուցվեց 1953 և 1955 թվականների միջև։ Դասական Բուրգ թատրոնի ոճը և Բուրգ թատրոնի գերմաներենը դարձել են միտում գերմանախոս թատրոնների համար։

Բուրգ թատրոնի ռեժիսորները խմբագրել

 

Մինչ 1776 թվականը թատրոնը պետության կողմից վարձակալվել է Իոհան Կոհարիի կողմից։ 1773 թվականին թատրոնի վարձակալ Իոհան Կոհարին ֆինանսական խնդիրների առաջ կանգնեց և որպես կուրատոր ընդունեց Ջոզեֆ Կեգլևիչին։ Վերջինս Վենզել թատրոնի ռեժիսորն էր՝ Ֆրանց Անտոն Շպորկի զարմիկը, ով ֆրանսիացի Գալարափող նվագող Անտոնիո Վիվալդիին բերեց Պրագա և Ֆրանց Կեգլևիչի աջակցությամբ ստեղծեց կոմիտե ֆինանսավորման համար։ Վերջինս էլ դարձավ թատրոնի ռեժիսորը 1773 թվականին, սակայն 1776 թվականին Ջոզեֆ Կեգլևիչը թատրոնը ճանաչեց սնանկ, և պետությունը Ջոզեֆ II-ի ղեկավարությամբ այն նորից վերցրեց իր ձեռքը։

Մինչև 1776 թվականը թատրոնը ֆինանսավորվել է Դե ֆակտո, այլ ոչ Դե յուրե Տրնավայի համալսարանի կողմից՝ Հիսուսի միաբանություն կազմակերպության հովանավորությամբ։ Ֆրանցիսկ II պապը 1792 թվականի հուլիսի 4-ին որոշեց թույլատրել նորից թատրոնը վարձակալել, սակայն հնարավոր չեղավ վարձակալ գտնել։ Ուստի Բուրգ թատրոնի ռեժիսորներին չէր թույլատրվում խոնարհվել հանդիսատեսի առջև, քանի որ նրանց բեմադրությունը չէր ավարտվել և չկար նոր վարձակալ։ Ի վերջո 1794-1817 թվականներին Ֆերդինանդ Պալիֆին դարձավ վարձակալ, որի ֆինանսները գալիս էին Բանսկա Շտյավնիցայի հանքարդյունաբերական ինստիտուտից, որն առաջին տեղնիկական համալսարանն էր աշխարհում[6][7][8][9][10]։

Անուն Սկիզբ Վերջ
12-15 անդամներից բաղկացած ռեժիսորներ (Künstlerrepublik) 1776 1789
Ֆրանց Կառլ Հիերոնիմուս Բրոքման 1790 1790
5 անդամներից բաղկացած ռեժիսորներ
(Regiekollegium)
1790 1794
Պիտեր ֆոն Բրաուն 1794 1806
Ավագ պալատականների ռեժիսորների մի խումբ
(ի սկզբանե 8) (Kavaliersdirektion)
1807 1817
Ջոզեֆ Շրեյֆյոգել 1814 1832
Յոհան Լյուդվիգ Դեյնհարդշտայն 1832 1841
Ֆրանց Իգնազ ֆոն Հոլբեյն 1841 1849
Հեյնրիխ Լաուբե 1849 1867
Ֆրիդրիխ Հալմ 1867 1868
Ավգուստ Վոլֆ 1868 1870
Ֆրանց ֆոն Դինգելշտեդ 1870 1881
Ադոլֆ ֆոն Վիլբրանտ 1881 1887
Ադոլֆ ֆոն Զոնենտհալ 1887 1888
Ավգուստ Ֆյորստեր 1888 1889
Ադոլֆ ֆոն Զոնենտհալ 1889 1890
Մաքս Բուրքհարդ 1890 1898
Փոլ Շլենթհեր 1898 1910
Ալֆրեդ ֆոն Բերգեր 1910 1912
Հյուգո Թիմիգ 1912 1917
Մաքս ֆոն Միլենկովիչ 1917 1918
համատեղ ռեժիսորներ՝ Հերման Բար, Մաքս Դեվրենթ
և Ռոբերտ Միշել (Dreierkollegium)
1918 1918
Ալբերտ Հայնե 1918 1921
Անտոն Վիլդգանս 1921 1922
Մաքս Պոլսեն 1922 1923
Ֆրանց Հերթերիխ 1923 1930
Անտոն Վիլդգանս 1930 1931
Հերման Ռյոբելինգ 1932 1938
Միրկո Ջելուսիչ 1938 1938
Ւլրիխ Բետեք 1938 1939
Լոթար Մյութհել 1939 1945
Ռաուլ Ասլան 1945 1948
Էրհարդ Բուշբեք 1948 1948
Ջոզեֆ Գիլեն 1948 1954
Ադոլֆ Ռոթ 1954 1959
Էրնսթ Հոյսերման 1959 1968
Փոլ հոֆման 1968 1971
Գերհարդ Կիլգերբերգ 1971 1976
Աքիմ Բենինգ 1976 1986
Կլաուս Պեյման 1986 1999
Կլաուս Բաչլեր 1999 2009
Մաթիաս Հարթման 2009 2014
Կարին Բերգման 2014


Բուրգ թատրոն


Հայտնի բեմադրություններ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 archINFORM (գերմ.) — 1994.
  3. 3,0 3,1 aeiou-Burgtheater "Burgtheater" (history), Encyclopedia of Austria, Aeiou Project, 1999
  4. Wiener Tagblatt, 13 October 1888
  5. Yates, W.E., Theatre in Vienna: A Critical History, 1776-1995, Cambridge University Press; New edition (21 Aug. 2008). p.81
  6. Briefe an ihre Kinder und Freunde; Verfasser/in: Maria Theresa, Empress of Austria; Alfred Ritter von Arneth, Verlag: Braumüller, Wien 1881
  7. Katalog der Portrait-Sammlung der k.u.k. General-Intendanz der k.k. Hoftheater: zugleich ein biographisches Hilfsbuch auf dem Gebiet von Theater und Musik, Burgtheater, Wien 1892, A. W. Künast
  8. Alt und Neu Wien: Geschichte der österreichischen Kaiserstadt, Band 2, von Karl Eduard Schimmer, Horitz Bermann, Wien 1904, Seite 215
  9. Théâtre, nation & société en Allemagne au XVIIIe siècle, Roland Krebs, Jean Marie Valentin, Presses universitaires de Nancy, 1990.
  10. Ungarische Revue, Volume 11, S.53, Magyar Tudományos Akadémia, Franklin-Verein, 1891.

Արտաքին հղումներ խմբագրել