Բուենոս Այրեսի կենդանաբանական այգի

Բուենոս Այրեսի կենդանաբանական այգի (իսպ.՝ Zoológico de Buenos Aires), կենդանաբանական այգի և զբոսայգի Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի Պալերմո վարչական շրջանում։

Բուենոս Այրեսի կենդանաբանական այգի
իսպ.՝ Zoológico de Buenos Aires
Изображение логотипа
Տեսակկենդանաբանական այգի և eco-park?
Երկիր Արգենտինա
ՎարչատարածքԲուենոս Այրես
Բացվել էհոկտեմբերի 30, 1888[1]
Մակերես45 ակր
Բուենոս Այրեսի կենդանաբանական այգիը գտնվում է Արգենտինաում
Բուենոս Այրեսի կենդանաբանական այգի
Բուենոս Այրեսի կենդանաբանական այգիը գտնվում է Երկիրում
Բուենոս Այրեսի կենդանաբանական այգի

Ընդհանուր առմամբ կենդանաբանական այգին զբաղեցնում է 18 հեկտար հողատարածք։ Կենդանաբանական այգում պահվում են 89 տեսակի կաթնասունների, 49 տեսակի սողուններ և 175 տեսակի թռչուններ, ընդհանուր առմամբ ավելի քան 2500 առանձնյակ։

Կենդանիներ խմբագրել

 
Արա թութակ Բուենոս Այրեսի կենդանաբանական այգում

Կենդանաբանական այգու կանաչ տարածությունները լի են հայրենի թռչուններով և կրծողներով։ Ճահճակուղբերը, նապաստակները և սիրամարգերը կենդանաբանական այգում շրջում են ազատության մեջ։ Կապիկների և կապկազգիների մի մասը տեղավորված են վանդակների, իսկ մյուս մասը՝ այգու փոքր արհեստական լճերի վրա գտնվող կղզիների վրա[2]։

Կենդանաբանական այգու առաջին հատվածը (իսպ.՝ La Granja Del Zoo) նման է ագարակի։ Այստեղ այցելուները կարող են կերակրել ընտանի կենդանիներին՝ պոնիներին, էշերին, ոչխարներին և այծերին։ Այս բաժնի մի մասը համարվում է նաև հնդկահավերի, հավերի, խոզերի, նապաստակների, կովերի և ձիերի բնակավայրը[2]։

Երկրորդ բաժինը կենդանաբանական այգու ակվարիումն է, որտեղ կարելի է հանդիպել նաև պինգվինների։ Ակվարիումների թարմ ջրերում բնակվում են արևադարձային ծովային ձկներ՝ այդ թվում և մարդակեր պիրանիաների։

Ակվարիումներում տեղի են ունենում նաև ցուցադրություններ և շոուներ, որի այցելուները պետք է վճարեն հավելյալ[3]։

Երրորդ բաժնում ներկայացված են Արգենտինայի և աշխարհի տարբեր սողուններ, հիմնականում՝ օձեր։

Արևադարձային կենդանիներին նվիրված բաժնում ներկայացված են բազմաթիվ կատվազգիներ։ Ներկայացված գիշատիչ կատուներից են վագրերը, պումաները, վագրակատուները, յագուարները և առյուծները։ Առյուծները ապրում են «ամրոցի» նմանությամբ ստեղծված ազատավանդակում։

Բուենոս Այրեսի կենդանաբանական այգում բնակվում են բենգալյան վագրեր՝ թվով չորսը։ Բացի այս կենդանիներից, կենդանաբանական այգում բնակվում են նաև կարմիր պանդաներ, ուղտեր, բիզոններ, ընձուղտ, գետաձի, լեմուրները և փղեր։

Ուղտերի ազատավանդակի կառուցված են Մարոկկոյի ճարտարապետական ոճով, ֆլամինգոներինը՝ որպես բյուզանդական «ավերակներ»։ Կենգուրուների վանդակը շրջապատված է աբորիգենների նկարներով, իսկ փղերի ազատավանդակը՝ հնդկական շինություններով և ավերակներով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://buenosaires.gob.ar/ecoparque/archivo-historico
  2. 2,0 2,1 «Բուենոս Այրեսի կենդանաբանական այգի». buenosairestravelplanet.com. Բուենոս Այրեսի ճամփորդակա ծրագիր. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 15-ին.
  3. «Դեպի Բուենոս Այրեսի կենդանաբանական այգի». argentinastravel.co. Ճանապարհորդություն Արգենտինայում. Վերցված է 2010 թ․ մայիսի 15-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուենոս Այրեսի կենդանաբանական այգի» հոդվածին։