Ջոզեֆ Մացելո
Ջոզեֆ Ֆրանցիս Մացելո III (անգլ.՝ Joseph Francis Mazzello III, սեպտեմբերի 21, 1983, Rhinebeck, Rhinebeck, Դաչես շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան։
![]() անգլ.՝ Joseph Mazzello | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 21, 1983 (39 տարեկան) |
Ծննդավայր | Rhinebeck, Rhinebeck, Դաչես շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինեմատոգրաֆիական արվեստի դպրոց և Our Lady of Lourdes High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, սցենարիստ, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր և ռեժիսոր |
josephmazzello.com | |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Նյու Յորքի Ռինեբեկ քաղաքում և մեծացել է Hyde Park-ում՝ Ջոզեֆ ավագի և Ջինի Մացելոների ընտանիքում, ովքեր սեփական արվեստի դպրոցն են տնօրինում։ Ունի իտալական, հրեական, լեհական և իռլանդական արմատներ։ Ունի ավագ քույր՝ Մարիան, և կրտսեր եղբայր՝ Ջոնը, որը նույնպես նկարահանվել է մի քանի ֆիլմերում։ Մացելոն՝ «Our Lady of Lourdes High School»-ի և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի շրջանավարտ է[1]։
Ոչ մեծ հայտնիություն և փառք է ձեռք բերել, նկարահանվելով այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Jurassic Park»֊ը (1993)՝ Թիմ Մյորֆիի դերում, «The Cure»-ը (1995)՝ Դեկստերի դերում, ինչպես նաև մի քանի հեռուստասերիալներում, ինչպիսիք են «The Pacific»֊ը (2010) և «Without a Trace»-ը («Legacy» սերիայում), որոնք հեռարձակվել են HBO հեռուստաալիքով։
2018 թվականին թողարկվել է «Բոհեմական ռապսոդիա» կենսագրական ֆիլմը, որում ներկայացված է երգիչ Ֆրեդի Մերկուրիի կյանքի և Քուին ռոք խմբի ստեղծման պատմությունը։ Ֆիլմում Ջոն մարմնավորել է խմբի բաս կիթառահար Ջոն Դիքոնի դերը[2]։
ՖիլմագրությունԽմբագրել
Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2018 | Բոհեմական ռապսոդիա | Bohemian Rhapsody | Ջոն Դիքոն |
2013 | G.I. Joe: Retaliation | Մորիս Սանդերսոն / Մաուս | |
2010 | Սոցիալական ցանց | Social network | Դասթին Մոսկովից |
2010 | The Pacific | Յուդժին Սլեդժ | |
2007 | Matters of Life and Death | Դեյվիդ Ջեննինգս | |
2006 | The Sensation of Sight | Թրիպ | |
2004 | The Hollow | Սքոթ | |
2004 | Raising Helen | ||
2004 | Without a Trace | Շոն Սթենլի | |
2003 | CSI: Crime Scene Investigation | Ջասթին Լամոն | |
2002 | Providence | Թոնի | |
2001 | Wooly Boys | Չարլի | |
1998 | Stories from My Childhood | հնչյունավորում | |
1998 | Simon Birch | Ջոզեֆ | |
1997 | Star Kid | Սփենսեր Գրիֆֆիտ | |
1997 | The Lost World: Jurassic Park | Թիմ Մյորֆի | |
1995 | Three Wishes | Թոմ Հոլման | |
1995 | The Cure | Դեկստեր | |
1995 | A Father for Charlie | Չարլի | |
1994 | The River Wild | Ռոռկ Հարթմեն | |
1993 | Shadowlands | Դուգլաս Գրեշամ | |
1993 | Jurassic Park | Թիմ Մյորֆի | |
1992 | Desperate Choices: To Save My Child | Ուիլլի Ռոբիս | |
1992 | Jersey Girl | Ջեյսոն | |
1992 | Radio Flyer | Բոբի | |
1990 | Presumed Innocent | Ուենդել ՄակՀաֆին | |
1990 | Unspeakable Acts | Ջեյսոն Հարրիսոն |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Joseph Mazzello Biography (1983?-)»։ www.filmreference.com։ Վերցված է 2019-02-09
- ↑ Busch Anita, Busch Anita (2017-08-21)։ «Queen Pic ‘Bohemian Rhapsody’ Finds Bandmates In Ben Hardy, Gwilym Lee & Joe Mazzello»։ Deadline (անգլերեն)։ Վերցված է 2019-02-09