Հենրի Ջեյմս Բիչ (մարտի 9, 1942(1942-03-09), Գլոստեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն)[1][2], ով ավելի հայտնի է որպես Ջիմ Բիչ։ Բրիտանացի իրավաբան և խմբերի մենեջեր, ով ավելի հայնտի է որպես Queen խմբի, դրա առանձին անդամների և կատակերգական «Monty Python» խմբի մենեջեր[3]։ Նա «Մայամի» է անվանվել Ֆրեդի Մերկուրիի կողմից։ Նա զբաղեցրել է խմբի մենեջերի պաշտոնը 1978 թվականին դրանից հետո, երբ նա թողել է նրանց իրավաբանի պաշտոնը։

Ջիմ Բիչ
Ծնվել էմարտի 9, 1942(1942-03-09) (82 տարեկան)
ԾննդավայրԳլոստեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՔուինս Քոլեջ
Մասնագիտություներաժշտական պրոդյուսեր, գործ տվող արվեստի ասպարեզում, երաժշտական մենեջեր, գործադիր պրոդյուսեր և կինոպրոդյուսեր

Բիչը Transistor Project-ի համահիմնադիրն է, Դեյվ Ռոունթրիի հետ միասին[4]։ Բիչը նաև Mercury Phoenix trust ֆոնդի համահիմնադիրներից մեկն է։ Բիչը ապրում է Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում[5] ։

Վաղ տարիներ խմբագրել

Ջիմ Բիչը կրթություն է ստացել Քեմբրիջի Cheltenham College and Queens' College, որտեղ նա իրավագիտություն էր ուսումնասիրում[6]։ Նա եղել է Cambridge Footlights-ի անդամ և 1963 թվականին ուղևորվել է շրջագայության ամբողջ Անգլիայով և Շոտլանդիայով Էրիկ Այդլի և Գրեմ Գարդենի հետ որպես դաշնամուր նվագող։

Ընտանիք խմբագրել

Ջիմ Բիչը ամուսնացած է Կլաուդիա Բիչի հետ, ունի մեկ դուստր՝ Մատիլդա և մեկ որդի՝ Օլ[7]։

Մշակույթում խմբագրել

Բիչը 2018 թվականի Bohemian Rhapsody ֆիլմի պրոդյուսերն է։ Նրա դերը ֆիլմում կատարում էր Թոմ Հոլանդերը[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Jones, Lesley-Ann (2012 թ․ հունիսի 15). «Freddie Mercury». Sperling & Kupfer – via Google Books.
  2. «Henry James "Miami" Beach». Endole Directory. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  3. Idle, Eric (2018). Always Look on the Bright Side of Life: A Sortabiography. Crown Archetype. էջեր Chapter 5. ISBN 978-1984822581.
  4. «Music Veterans Launch E-Lable with outside Line». New Media Age. 2004 թ․ մայիսի 13.
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  6. 'University News', Times, 26 June 1964.
  7. «MESSAGE FROM JIM BEACH». Brianmay.com. 2010 թ․ օգոստոսի 20. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  8. Bohemian Rhapsody (2018), Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին